Երևան
12 °C
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը դիմել է բոլոր հեռարձակողներին։
Նրա հայտարարության մեջ ասվում է հետեւյալը․
«Երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս պայմաններում իշխանության երեք ճյուղերի գործողությունները, ցավոք, թերի են, անբովանդակ եւ չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը, իսկ մի շարք քաղաքական ուժերի եւ քաղաքացիական խմբերի գործունեությունը զուրկ է կառուցողական բնույթից, ինչը հաճախ նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը: Այս ամենը հղի է ամենածանր հետեւանքներով ժողովրդի եւ պետության համար:
Փոխադարձ անվստահության, մեղադրանքների մթնոլորտում Հանձնաժողովը կարեւորում է լրատվամիջոցների՝ որպես ոչ ֆորմալ, բայց չափազանց ազդեցիկ չորրորդ իշխանության դերը սրված իրավիճակը մեղմելու գործում:
Ուստի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ մեր գործընկեր հեռուստա եւ ռադիոընկերությունների ղեկավարներին, խմբագրակազմին, ինչպես նաեւ հեռարձակողների հիմնադիրներին հետեւյալ խնդրանքով, հորդորով, պահանջով.
Խմբագրական քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել միայն պետության եւ քաղաքացիների շահերով, տուրք չտալ ավելորդ հուզմունքներին, լինել սթափ, պահպանել զսպվածություն: Բացառել եթերում ատելության խոսքի, սպառնալիքների, ասեկոսեների տարածումից, զերց մնալ բամբասանքներից: Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին: Լրատվական հաղորդումներով, հարցազրույցներով նպաստել քաղաքացիական համերաշխության հաստատմանը, բացառել բռնության կոչերը իշխանական ինստիտուտների, քաղաքական ուժերի եւ գործիչների, քաղաքացիական տարբեր խմբերի, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ: Ուզում եմ հավատալ, որ բոլոր հեռարձակողները խորությամբ գիտակցում են իրենց պատասխանատվությունը բազմահազարանոց լսարանի առջեւ եւ հատկապես այս օրերին գերակա չեն համարի կուսակցական, անձնային կամ այլ՝ պետության անվտանգությունը խաթարող շահերը:
Եվ վերջում, ցանկանում եմ հիշեցնել, որ Հանձնաժողովը շարունակում է կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր լիազորությունները: Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճափի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու է ՀՌՀ կողմից, ընդհուպ՝ մինչեւ հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում, անկախ նրանից, թե որ ճամբարի կողմից են կատարվում հակաօրինական գործողությունները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT