Երևան
12 °C
Ոչ մեկը չի ժխտում, որ կառավորղ ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Դրանից հնարավոր չէ խուսափել։ ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
«Ես ընդունում եմ դա, ու հետևություններ էլ կլինեն, բայց ուզում եմ նաև շեշտել, որ հենց այս պատասխանատվությունն է նաև վարչապետին մղել ստորագրել այս եռակողմ հայտատարությունը, որով 25-30.000 զինվորականի կյանք է փրկվել, ու նրանք դա գիտեն, իրենց հարազատները դա գիտեն։ Այդ հայտարարությամբ է նաև փրկվել Ստեփանակերտը, ուրեմն՝ նաև Արցախը»,- շարունակեց նա:
Լենա Նազարյանը նշեց, որ տեղի ունեցածը չպետք է դիտարկել որպես 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունակացնել Արցախի խնդիրը։ «Սա ոչ միայն 2.5 տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չի կարող լինել միայն, այլ նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետևանք է, որը պետք է հաշվի առնենք այս մասին խոսելիս»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։
Նա ընդունեց, որ իրադարձությունները հանրային հուզումներ են առաջացրել։ «Պարո՛ն Բաբաջանյան, եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա նախևառաջ ես կարծում եմ՝ խելամիտ մարդիկ հասկանում են, որ պիտի կայունություն լինի, պիտի որոշակի ժամանակ անցնի: Դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել։ Դա հնարավոր չէ, մարդիկ վշտի մեջ են»,- դիմելով պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ ասաց Նազարյանը։
ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ Արցախում հրադադարի վերաբերյալ հայտնի հայտարարության ստորագրման օրը Կառավարություն մտած մի խումբ անձանցից մեկը եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Ըստ նրա՝ այդ մասին հավաստել են անվտանգության աշխատակիցները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հորդորեցին անուն տալ, Լենա Նազարյանն էլ նշեց, որ Դավիթ Մանուկյանն է եղել այդ պատգամավորը։
Նազարյանի այս հայտարարությունից հետո դահլիճում լարվածությունը մեծացավ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հերքում էին փոխխոսնակի հայտարարությունը։
«Կառավարությունը ջարդուփշուր անելու պարագայում պահանջել հրաժարական հնարավոր չէ»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Լենա Նազարյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT