Մնալ C դիվիզիոնու՞մ, թե՞ հաղթել Մակեդոնիային․ Հայաստանի հավաքականը մեկ ճանապարհ ունի

Նոյեմբերի 18-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է անցկացնի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վերջին հանդիպումը: Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպումը պետք է որոշի С դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթողին։ Այս պահին մակեդոնացիներն ունեն 9 միավոր, Հայաստանի հավաքականը հետ է մնում մեկ միավորով։ Խմբում հաղթելու համար Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է միմիայն հաղթանակ, մինչդեռ մակեդոնացիներին բավարար է նաև ոչ-ոքին։ 

Մյուս կողմից հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է հաղթել խմբում և բարձրանալ Ազգերի լիգայի B դիվիզիոն։ Միակ ու գլխավոր փաստարկը խմբում չհաղթելու համար այն է, որ Ազգերի լիգայի հաջորդ՝ 2022/23 մրցաշրջանի միջոցով ավելի հեշտ կլինի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել՝ խաղալով ոչ թե B, որտեղ մրցակիցներն ավելի ուժեղ են, այլ C դիվիզիոնում։ Ի վերջո, Մակեդոնիայի հավաքականն էլ օրեր առաջ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց հենց ցածր դիվիզիոնում հանդես գալու շնորհիվ: Իրենք էլ կարծես դեմ չեն մնալ C դիվիզիոնում: Հաղորդվում է, որ Հայաստանի հավաքականի դեմ խաղը բաց է թողնելու հիմնական կազմի 8 ֆուտբոլիստ, թեև պաշտոնապես հայտնի է միայն երկու առաջատարների՝ իտալական Ա Սերիայում հանդես եկող Գորան Պանդևի և Էլիֆ Էլմասի բացակայության մասին։ Մակեդոնիայի հավաքականն աշնանային իր գլխավոր խնդիրը լուծել է, հիմա կարող է ավելի թուլացած էլ գործել։

Ավելի թույլ մրցակիցների հետ պայքարում եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը, իհարկե, գայթակղիչ է հնչում, բայց Մակեդոնիային հաղթելու համար Հայաստանի հավաքականն ունի շատ կարևոր պատճառներ։

1․ Ազգերի լիգայի խմբում հաղթելը տեսական հնարավորություն է տալիս՝ պայքարելու աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Ազգերի լիգայում պայքարը հետաքրքրացնելու համար ՈՒԵՖԱ-ն այստեղ աչքի ընկած հավաքականներին, որոնք դեռևս եզրափակիչ փուլի ուղեգիր չունեն, հնարավորություն է տալիս պայքարել Եվրոպայի/Աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Սա բավականին թույլ հակափաստարկ է, քանի որ հնարավորությունը միայն տեսական է․ աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալու համար պետք է հաղթել խմբում հնարավորինս շատ միավորներով, հետո հույս ունենալ, որ ավելի բարձր դիվիզիոնների խմբերի հաղթողները եզրափակիչ կամ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր կունենան։

Ներկա պահին С դիվիզիոնի երկրորդ խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, ինչն ամենացածրն է դիվիզիոնում։ Ազգերի լիգայից որակավորման փլեյ-օֆֆ փուլ են դուրս գալու ընդամենը երկու թիմ։ Եթե Հայաստանի հավաքականը հաղթի, կունենա 11 միավոր։ Այս պահին C դիվիզիոնի մյուս խմբերի առաջատարներից Սլովենիան արդեն 13 միավոր ունի, Չեռնոգորիան ու Բելառուսը՝ 10-ական։ Եթե նրանցից մեկը հաղթի վերջին տուրում, կունենա 13 միավոր, և Հայաստանի հավաքականը չի ընդգրկվի նույնիսկ C դիվիզիոնի լավագույն երկու թիմերի շարքում։ Այդ դեպքում որակավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար պետք է ակնկալել, որ A ու B դիվիզիոնների խմբերի հաղթողները, ինչպես նաև C դիվիզիոնի խմբի հաղթողներից մեկ-երկուսը աշխարհի առաջնության հիմնական որակավորման փուլով եզրափակիչ կամ որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր կնվաճեն, ինչը քիչ հավանական է։ Նույնիսկ փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը բարդ կլինի․ պետք է երկու հաղթանակ տանել բավականին ուժեղ մրցակիցների նկատմամբ։

2․ Դեռևս պարզ չէ, թե Եվրո-2024-ի ընտրական փուլում ինչ դեր է ունենալու Ազգերի լիգան։ Տեսականորեն, բացառված չէ, որ B դիվիզիոնում հանդես գալով ու խմբում զբաղեցնելով վերջին՝ 4-րդ տեղը, ավելի մեծ հնարավորություն ունի դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ ՈՒԵՖԱ-ն բնավորություն ունի յուրաքանչյուր մրցափուլում զարմացնելու իր որոշումներով, այնպես որ պետք չէ հույսը դնել նրա վրա, որ C դիվիզիոնում թույլ մրցակիցների հետ խաղալու դեպքում ավելի մեծ հնարավորություն կլինի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալ։

3․ 2022թ․-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 7-ին, թիմերը վիճակահանությունից առաջ բաժանվելու են 6 զամբյուղների, իսկ զամբյուղներում թիմերի դասավորությունը որոշվելու է համաձայան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի։ Ներկա պահին այդ աղյուսակում Հայաստանի հավաքականը եվրոպական թիմերի շարքում 42-րդն է։ Դա նշանակում է, որ վիճակահանության ժամանակ ազգային ընտրասնին կհայնտվի 5-րդ զամբյուղում։ Ավելի բարձր՝ 4-րդ զամբյուղում ընդգրկվելու համար Հայաստանի հավաքականը պետք է հաղթի Մակեդոնիային, իսկ 40-րդ ու 41-րդ տեղերում գտնվող Լյուքսեմբուրգի և Կիպրոսի ընտրանիները պարտվեն Ազգերի լիգայի խմբային փուլի իրենց վերջին հանդիպումներում։ 4-րդ զամբյուղում տնդգկրվելը հնարավորություն կտա Հայաստանի հավաքականին վիճակահանության ժամանակ կարգով ավելի ցածր մեկ կամ երկու մրցակից ստանալ որակավորման հիմնական փուլում։

4․ Պատճառներից մեկն էլ հենց B դիվիզիոնում ավելի ուժեղ մրցակիցների առկայությունն է։ Թեև դա կարող է նվազեցնել Եվրոպայի 2024թ․-ի ուղեգիր նվաճելու հավանականությունը, բայց լավ հնարավորություն կտա Խոակին Կապառոսի թիմին ուժեղ մրցակիցների հանդիպել, ինչը, սպորտային տեսանկյունից, ավելի հետաքրքիր է, ավելի լավ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել թիմի մակարդակի մասին։ Ֆինանսական տեսանկյունից ևս շահավետ է․ ֆուտբոլասերների հետաքրքրությունն ավելի մեծ կլինի, տոմսերի սպառումը ավելի լավ կարող է լինել, ավելի բարձր եկամուտներ կլինեն նաև հեռարձակումներից։

5․ Կասկած չկա, որ նոյեմբերի 18-ին ազգային ընտրանին պայքարելու է միմիայն հաղթանակի համար, քանի որ հաղթանակները նաև հոգեբանական կատալիզատորներ են։ Ֆուտբոլիստներն էլ նման հաշվարկներից դուրս են, նրանք դաշտ են դուրս գալիս միայն հաղթանակի համար։ Սա թերևս ամենակարևորն է, որը մնացած հաշվարկները դարձնում է հասարակ քննարկում։

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2382 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս