Երևան
12 °C
Լոռու մարզում ժամանակավորապես ապաստանած արցախցիները պատերազմական գործողությունների դադարեցման ավարտից հետո սկսել են վերադառնալ հայրենի օջախներ: Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորից այսօր մոտ 100 արցախցիներ մեկնեցին Ստեփանակերտ:
Մեկնողների հիմնական մասը չէր ցանկանում ոչինչ ասել, չցանկացան խոսել նաեւ Լոռիում իրենց ապրած այս ժամանակահատվածի մասին։ Այդուհանդերձ, մեկնողների գերակշիռ մասը գոհ էր հյուրընկալողներից: Կային նաեւ ապրելու պայմաններից դժգոհ կանայք, թե ինչից էին կոնկրետ դժգոհ, այդպես էլ չմեկնաբանեցին:
Փոխարենը վերացական դժգոհություն հայտնող կանանց հանդիմանեցին ավտոբուսում գտնվող մյուս ուղեւորները՝ նշելով, թե այստեղ՝ Հայաստանում ու մարզում, իրենց համար ամեն ինչ կազմակերպված ու ապահոված է եղել: Սնունդ հագուստ, հիգիենիկ պարագաներ։ «Անգամ դեղորայքի ու տրանսպորտային հարցերն են լուծել, էլ ի՞նչ եք ուզում»,- նկատեց կանանցից մեկը՝ հորդորելով շնորհակալ լինել հյուրընկալության ու հոգատարության համար:
65-ամյա Լաուրա տատը մեկնում էր Ասկերան, տունն այնտեղ պահպանված է: Կնոջ խոսքով՝ հետագայից տեղյակ չէ, իրենց հետ Արցախի իշխանություններից որեւէ մեկը ոչ կապ է հաստատել, ոչ էլ որեւէ տեղեկություն փոխանցել. «Ես թոշակառու կին եմ, իմ թոշակը տվել են, հարսիս էլ, որ հիվանդանոցում բուժաշխատող է, կանչել են աշխատանքի: Տղաներիցս երկուսն էլ զինվորական են, երկուսն էլ կոչում ունեն»: Տիկինն ու հարսը Վանաձոր են եկել սեպտեմբերի 28-ից, նրանց տեղավորել էին Փամբակ գյուղի կենտրոնացված կացարաններից մեկում. «Մեզ շատ լավ ընդունել են ու մինչեւ այսօր շատ լավ պահել, ինչ որ պետք էր, մեզ համար արել են, անգամ դեղերս են առել հետս դրել, որ ճանապարհին խմեմ, ոչ մի բողոք չունենք, ուղակի շնորհակալ ենք»:
Չե՞ք վախենում մեկնել․ հարցին՝ տիկին Լենան պատասխանում է՝ վախենում եմ, իհարկե վախենում եմ, բայց այլ տարբերակ չունեմ. «Ռուս խաղապահների հետ եթե մեր զինվորն էլ կանգնի, ուրեմն վախենալու բան չենք ունենա, մինչեւ հիմա մեր տղերքը այնտեղ են»:
3 պատերազմ տեսած կինը պնդում է՝ վերջին պատերազմը «շատ անտանելի» էր. «Էդքան զոհ տվեցինք….եթե հնարավոր էր այդ պատերազմը կանգնեցնել, ինչի ավելի շուտ չկանգնեցրեցին, ամբողջ հայ ազգը սգի մեջ է մեր տղաների համար»:
13-ամյա Սուսաննա Սարգսյանը մեկնում էր իր ծննդավայր Ստեփանակերտ. «Ես մեր տուն եմ վերջապես գնում, շատ եմ կարոտել, ամենաշատը պապայիս ու իմ քաղաքն եմ կարոտել, թող բոլորն էլ հետ գնան Ստեփանակերտ, որտեղ էլ որ մեզ ընդունեն, մեկ է ամենալավը մեր տունն ու մեր քաղաքն է»:
Մեկնողներից յուրաքանչյուրի ցանկությունը նույնն էր՝ րոպե առաջ հասնել իրենց հայրենի հող ու ջրին, վիրավոր Արցախին, այն Արցախին, որի վերքերը դեռ բուժել է պետք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի՝ մտածեցի ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ինչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT