Մեկնարկել է հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթը․ ՀՌՀ-ն հաշվի է առնելու նրանց ողջ պատմությունը

Նոյեմբերի 17-ին մեկնարկել է Հայաստանում գործող հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացը, մրցույթի մասնակիցների հայտերի եւ կից փաստաթղթերի հրապարակումը։ 

Այսօր հրապարակվեց Հանրապետական սփռման լիցենզավորման մրցույթի մասնակից հեռուստընկերություններից 6-ի հայտերը։ Սրանք բոլորը գործող հեռուստաընկերություններ են, սակայն լրացել է լիցենզավորման ժամկետները։ Հայտերի ներկայացման գործընթացը կշարունակվի նաեւ նոյեմբերի 18-ին՝ արդեն հանրապետական կամ մայրաքաղաքային լիցենազավորում ստանալու համար։ Իսկ մարզային լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերը կհրապարակվեն նոյեմբերի 19-ին։

Հեռուստաընկերությունները դիմելով հանրապետական լիցենզիա ստանալու համար կարող են հայտում նշել նաեւ մայրաքաղաքայինը, քանի որ վերջինի համար ավելի քիչ միավոր է պահանջվում։ Եթե վարկանշային գնահատման ժամանակ հեռուստաընկերությունը հանրապետականի լիցենզիա չստանա, սակայն հայտը նեկայացնելիս նշած լինի մայրաքաղաքային, ապա կարող է համարվել մայրաքաղաքային լիցենզավորման մրցույթի մասնակից։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամների ներկայությամբ այսօր հայտատու ընկերությունների ներկայացուցիչներն հերթով ելույթներով հանդես եկան եւ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքն ու հետագա ծրագրերը։

Մինչեւ յուրաքանչյուր հեռուստաընկերությունից մեկը ելույթ կունենանար ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա նշեց, որ անկախ քաղաքական փոփոխություններից, անկախ այն ուժից, որն իշխանություն է ՀՌՀ-ի դիքորոշումն անփոփոխ է․ հաղթողներ կլինեն այն հեռուստաընկերությունները, որոնք կտան լավ ծրագիր, նրանք, որոնք այս ընթացքում իսկապես պահպանել են հանրային մուլտիպլեքսին բնորոշ առաքելությունը։

«Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի հանրային մուլտիպլեքսում հաղթեն այն հեռուստաընկերություները, որոնք հասկանում են ինչ է հանրային շահը, այլ ոչ թե ընկած են կուսակցական կամ խմբակային շահի հետեւից։ Սա է մեր հանձնաժողովի տեսլականը»,-ասաց նա։  Հակոբյանը նաեւ հայտնեց, որ արդեն մի քանի ամիս է ինչ հանձնաժողովի 7 անդամներով պատրաստվում են մրցութային այս գործընթացին։ Նշեց, որ պատրաստել են յուրաքանչյուր հեռեւստաընկերության այսպես կոչված անձնագիրը․ ինչ խոստումներ են տվել հեռեւստաընկերությունը նախորդ տարիներին ծրագիր ներկայացնելիս, դրանցից որոնք է իրագործել եւ ինչքանով, ինչպես է վճարել պետական տուրքերը, ինչ վարույթներ են հարուցվել, ինչ պատժամիջոցներ են ձեռնարկվել եւ այլն։

Համադրելով հեռուստաընկերության անցած պատմությունն ու ապա ներկայացրած ծրագիրը՝ երկու ամսից ՀՌՀ-ն կընտրի հաղթողներին։ Հանձնաժողովն, ըստ համապատասխան օրենքի, կունենա 60 օր ներկայացված հայտերին մանրամասն ծանոթանալու եւ վարկանիշային ընտրությամբ մրցույթի հաղթողներին հայտարարելու համար:

Հանրապետական սփռման լիցենզիայի համար հայտ ներկայացրած այսօրվա հեռուստաընկերություններն էին՝
«Արմնյուզ» ՓԲ ընկերություն
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություն
«Շարկ» ՍՊ ընկերություն (առեւտրային մարկան՝ Թիվի 5 հեռուստաընկերություն)
«Մուլտի մեդիա-Կենտորն թիվի» ՓԲ ընկերություն
«Արմենիա թիվի» ՓԲ ընկերություն
«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերություն

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները հայտին կցում են փաստաթուղթ, որտեղ նախանշված է հեռարձակողի նպատակների իրագործման հիմնական ուղղությունների եւ միջոցառումների ընդհանրական նկարագիրը։ Լիցենզիա ստանալու դեպքում սրանք կհանդիսանան լիցենզիայի պայմաններ։ Ներկայացվում են նաեւ ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ, տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության ու մասնագիտության վերաբերյալ եւ այլն։

Նշենք, որ հանրապետական սփռում ապահովող լիցենզավորման մրցույթի հայտատուն ըստ ցանկության կարող է մասնակցել նաեւ մայրաքաղաքային սփռում ապահովող մրցույթին: Սակայն Հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ապահովող լիցենզավորման մրցույթին հայտ ներկայացրած հեռարձակողները չեն կարող մասնակցել մարզային սփռում ապահովող մրցույթին:

Հիշեցնենք՝ նախկինում լիցենզավորումը տրվում էր 10 տարի ժամկետով։ Այս անգամ ժամկետները վերանայվել են, այն տրվելու է 7 տարով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5092 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները