ԱՄՆ-ը 5 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի՝ ԼՂ-ում վերջին մարտերից տուժածներին օգնելու համար

18/11/2020 schedule09:20

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԱՄՆ-ը 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հայտարարությունում ասված է.

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Վերջին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել բռնությունները և դատապարտել ռազմական սրումը, որը հանգեցրեց մեծաթիվ զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ անում հարգել իրենց պարտավորությունները միջազգային օրենքների, ներառյալ միջազգային մարդասիրական օրենքների համաձայն, հակամարտության շարունակական և կայուն քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի ուժի չկիրառման կամ սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին սկզբունքների վրա:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավվել այդ ջանքերում:

Մեր դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ Միացյալ Նահանգները տրամադրում է 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և միջազգային կազմակերպության և հասարակական կազմակերպության այլ գործընկերների գործողություններին աջակցելու նպատակով վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու համար: Այս ֆինանսավորումը 2019 ֆինանսական տարվանից ի վեր Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ ընդհանուր մարդասիրական օգնությունը հասցնում է ավելի քան $10 մլն-ի, որը ներառում է գրեթե 3,9 մլն ԱՄՆ դոլար COVID-19 համաճարակին արձագանքելու համար՝ օգնելով խոցելի ներգաղթյալներին, տեղահանվածներին և նրանց հյուրընկալող համայնքներին:

Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված նոր օգնությունը կօժանդակի հակամարտությունների հետևանքով տուժած անձանց սնունդ, առողջապահական ծառայություններ, կացարան և շտապ այլ տիպի օգնություն տրամադրելու տեղական ջանքերին:

ԱՄՆ կառավարության մարդասիրության հարցերով փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի հետևանքները: Մենք ընդունում ենք միջազգային համայնքում մեր առկա գործընկերների ներդրումը և կոչ անում այլ կառավարությունների միանալ այս ջանքերին նոր և աճող աջակցությամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2080 դիտում

Հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել «Հասկի» ցեղատեսակի իր շանը

Վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում. Սինորյան

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան

Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը Մարսելում կմասնակցեն «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահին

31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով կա 2 ձերբակալված

110 հաստատված զոհ կա, մյուսներին որոնում են. նոր մանրամասներ Հնդկաստանում կործանված ինքնաթիռից

Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար

Լափելու գծով տարածաշրջանային բացառիկ առաջատար Քոչարյանի դուքյանապետը պնդում է՝ «գումար է լափվել». Ալեքսանյան

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Պայթեցման աշխատանքներ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին

Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ

Հայտնաբերվել է 50-ամյա օտարերկրացին, որին ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժինը հետախուզում էր

FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, ամպրոպ

Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. 242 ուղևորի ճակատագիրն անհայտ է

Այս գործընթացին միանալն իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Սարգսյան

ՀՀ մտածող մարդիկ շատ բան կորցրին՝ բաց թողնելով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի բանախոսությունը. Հակոբյան

Ռուսական ուժերը կրկին ԱԹՍ-ներով գիշերային գրոհ են կազմակերպել Խարկովի ուղղությամբ. կան տուժածներ

Հայաստանի և Չեխիայի ԱԳ փոխնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ

Ճամբարակի փլուզված շենքում բնակիչներ դեռ չեն բնակվում. մանրամասներ

ԵԱՏՄ «Ալկnhոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից

Դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է․ վարչապետ

Համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյանը՝ Պուտինին ու Միշուստինին

Ապագա չկա, երբ չգիտես՝ ինչ ես անելու. Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է. վարչապետ

Չկա մի արժանահավատ քրիստոնյա, ում համար ընդունելի կլինի վեղարի տակ թաքցրած անառակությունը. Չախոյան

Անցնելով դժոխային իրադարձությունների միջով՝ ունենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. վարչապետ

31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես միշտ եկեղեցականներն ուզում են տիեզերական կեղծիքի մասնակից դարձնել մտավորականությանը. Հարությունյան

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. տեսանյութ

Նորոգման և բարելավման աշխատանքներ՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում. տեսանյութ

Ինչ վիճակում են Ճամբարակի պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք. ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց ունեմ կաթողիկոսի նկարագիր. վարչապետ

Երևանի բժշկական կենտրոններից մեկը 12-ամյա տղայի մարմին է տեղափոխվել

Սևան քաղաքի որոշ հասցեներում վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու

Oձունում տրակտոր է հրդեհվել

Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի. վարչապետը Աստվածաշնչից մեջբերում է արել

Հասնել վերջնակետին՝ Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում գործադրելով. Բերսեն՝ համաձայնագրի ստորագրման մասին

Խորին ցավակցություն ենք հայտնում Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, մեկը այրվել է. տուժածներ կան