Երևան
12 °C
Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանում։ Արդյունքը՝ բարդ խմբում առաջին տեղ, կարելի է գնահատել գերազանց։ Բայց արդյունքից է՛լ ավելի կարևոր էր այդ 6 խաղերում հավաքականի ձևավորումը նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ։
Ի՞նչ ուներ իր ձեռքի տակ իսպանացին այս երեք ամիսների ընթացքում, և ինչքանով նրա մոտ ստացվեց վերջնական պատկերացում կազմել ազգային հավաքականի մասին։
Խոակին Կապառոսը հավաքականը գլխավորեց բավականին անբարենպաստ պայմաններում։ Կորոնավարակի համաճարակը խանգարեց մարզչին լիարժեք հասկանալ իր թիմի ներուժը, քանի որ չեղարկվեցին ընկերական հանդիպումները։ Դժվարություններ եղան նաև Ազգերի լիգայի ընթացքում։ Գրեթե ոչ մի խաղում Կապառոսը ձեռքի տակ չուներ օպտիմալ կազմ, բայց դա նորություն չէ Հայաստանի հավաքականի մարզիչների համար։ Այլ բան է, թե ինչպես են մարզիչները լուծել այդ խնդիրները։ Մարզիչ կա բողոքել է ասուլիսներին, մարզիչ կա լուռ փորձել է լուծել այդ խնդիրը։
Խոակին Կապառոսի մոտ ստացվեց լուծել խնդիրները գրեթե յուրաքանչյուր խաղի շրջանակներում։ Խոսքը հատկապես վերջին երկու խաղերի մասին է, որտեղ Հայաստանի հավաքականը մարտավարական տեսանկյունից շատ սառնասիրտ գործեց։ Միգուցե պարադոքսալ հնչի, բայց ամենադժվար խաղերը եղան հոկտեմբերին, երբ համեմատաբար օպտիմալ կազմ էր հավաքվել, բայց այդ ժամանակ պատերազմական բարդ իրադրություն էր երկրում, որը հոգեբանորեն չէր կարող չազդել թիմի վրա։ Բայց հոկտեմբերյան խաղերում էլ Վրաստանի ու Էստոնիայի հավաքականների հետ բարդ սցենարով դասավորված խաղերում Հայաստանի հավաքականը կարողացավ միավորներ վաստակել։
Աշնանային հանդիպումները ցույց տվեցին, որ Կապառոսը պատրաստ է ծայրահեղ իրավիճակներում լուծումներ գտնել, մոտիվացնել թիմին, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի համար ճիշտ առաջադրանքներ գտնել։ Ինչ վերաբերում գլոբալ խնդիրներին, ապա այստեղ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Հայաստանի հավաքականում մի շարք խնդիրներ կային Ազգերի լիգայից առաջ գրեթե բոլոր օղակներում, բացառությամբ՝ հարձակման գծի։ Ազգերի լիգայի ընթացքում փորձ արվեց լուծել դրանք, որպեսզի աշխարհի առաջնության որակավորման փուլին ազգային ընտրանին ավելի պատրաստված մոտենա։
1․ Լուծվեց հիմնական դարպասապահի խնդիրը․ դրան նպաստեց ԵԱՏՄ երկրներում մարզիկների, և մասնավորապես ֆուտբոլիստների լեգիոներ չհամարվելու օրենքը։ Դավիթ Յուրչենկոն արդեն 6 տարի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում էր, բայց չէր միանում հավաքականին, քանի որ լեգիոներ կհամարվեր Ռուսաստանում, ինչը խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի առաջնությունում հանդես գալիս։ Յուրչենկոն իր նորամուտը հավաքականում նշեց 34 տարեկան հասակում։ Նա կլուծի հավաքականում դարպասապահի խնդիրը 3-4 տարով, բայց հեռանկարի համար, իհարկե, լուծում չի գտնվել։ Բացի այդ, Կապառոսը այդպես էլ հնարավորություն չունեցավ պարզել փոխարինող դարպասապահին։ Բոլոր խաղերում հրավիրվել են նաև Անատոլի Այվազովն ու Արսեն Բեգլարյանը, որոնք նույն թիմում են հանդես գալիս։ Թե ով կխաղա, եթե չլինի Յուրչենկոն, դժվար է ասել։ Կապառոսը նաև ոչ մի կերպ չդիտարկեց Իրանում հանդես եկող Արամ Հայրապետյանի թեկնածությունը, ինչը զարմանալի է։ Արամը որոշ ժամանակահատված եղել է հավաքականի թիվ մեկ դարպասապահը, և Իտալիայի հավաքականից բաց թողած 9 գնդակները չեն կարող չափորոշիչ լինեն։
2. Պաշտպանության հարցերը ակտուալ են մնում: Այն, որ Յուրչենկոն գրեթե յուրաքանչյուր խաղում լավագույններից էր, խոսում է պաշտպանության ոչ հուսալի լինելու մասին: Զգացվում է, որ ավելի լուրջ մրցակիցները կարող են շատ ավելի մեծ խնդիրներ առաջացնել դարպասապահի համար: Ընդ որում, նոր թեկնածուներ չեն երևում, տարբերակ չկա նոր ֆուտբոլիստների միջոցով բարձրացնել պաշտպանության որակը: Դրանում ոչ մի մարզչի մեղադրել չի կարելի: Կապառոսի օրոք ձևավորվեց հստակ կորիզ, որտեղ պաշտպանության երեք ֆուտբոլիստներ անփոխարինելի են՝ Հովհաննես Համբարձումյանը, Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը: Տարոն Ոսկանյանը պահեստային առաջին տարբերակն է: Հարցականի տակ է միայն ձախ պաշտպանի դիրքը, որտեղ Կապառոսը փորձարկեց երեք ֆուտբոլիստների՝ Արման Հովհաննիսյան, Սերոբ Գրիգորյան և Կամո Հովհաննիսյանը: Առաջին երկուսի դեպքում մրցակիցներն այդ եզրով շատ էին ճեղքումներ անում: Վերջում Կապառոսը վերադարձավ Կամո Հովհաննիսյանի տարբերակին: Վերջինս աջլիկ է, հավանաբար դրա համար Կապառոսը չի ուզում նրան ձախ եզրում տեսնել, սակայն երբեմն ստիպված է գնալ այդ քայլին: Մյուս կողմից զգացվում է, որ ունենալով պաշտպանական հստակ կորիզ խաղակցվածությունը բարելավվում է, բայց այստեղ դեռ շատ աշխատանք կա կատարելու:
3. Կիսապաշտպանության կենտրոնում Կապառոսը շատ ֆուտբոլիստներ փորձարկեց. սկզբում, կարծես շեշտը դրվում էր Վբեյմար Անգուլո - Արտակ Գրիգորյան զույգի վրա, սակայն վերջնամասում կոլումբացու տեղը սկսեց խաղալ նաև Սոլոմոն Ուդոն: Փորձարկվեցին նաև Ռումյան Հովսեփյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Յուրի Գարեգինյանը, Կրժարեն Մուրադյանը, Հակոբ Հակոբյանը: Թվում է՝ վերջին երկուսը կարողացան համոզել մարզչին և հաջորդ տարի կընդգրկվեն կազմում: Սակայն ցանկացած տարբերակում զգացվում է հատկապես որակյալ փոխանցումների պակասը և գնդակի մեծ թվով կորուստները:
4. Առջևի գծում կադրերի պակաս Կապառոսը չուներ, նույնիսկ վերջին խաղում, երբ տարբեր պատճառներով բացակայում էին այդ գծի 6 ֆուտբոլիստներ: Կապառոսը փորձարկեց բազմաթիվ տարբերակներ, և դրանցից շատերը կարող են գոհացնել մարզչին:
5. Իսպանացի մարզիչը կարողացավ այս 6 խաղերի ընթացքում գործի մեջ տեսնել մեծ թվով ֆուտբոլիստներ, դա հնարավորություն տվեց Կապառոսին յուրաքանչյուր դիրքի համար ունենալ երկու, երբեմն՝ նույնիսկ երեք ֆուտբոլիստներ: Բացառություն է պաշտպանական դիրքը, այստեղ կան անփոխարինելի խաղացողներ: Ռեզերվի հարցը, որոշ բացառություններով, լուծվեց: Հավաքականում աստինաճանաբար ընդգրկվում է Վահան Բիչախչյանը, ով եկող սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է: Դրանում ևս մարզչի դերը քիչ չէ. նա կարողանում է սահուն կերպով ապահովել ֆուտբոլիստի մուտքը ազգային հավաքական:
Դեկտեմբերի 7-ին տեղի կունենա աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, Հայաստանի հավաքականը նախավերջին՝ 5-րդ զամբյուղում է: Որակավորման փուլին ազգային ընտրանին մոտենում է գրեթե ձևավորված կազմով, բայց, ակնհայտ է, որ դեռ ոչ բոլոր խնդիրներն են լուծված: Բայց Կապառոսի աշխատանքը վստահություն է ներշնչում, որ այդ ուղղություններով ևս որակյալ աշխատանքներ կկատարվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT