Ստեփանակերտը 90 տոկոսով մաքրված է պայթած ու չպայթած ռումբերից եւ դրանց մնացորդներից

Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմը Արցախում թեպետ ավարտվել է, հետեւանքները դեռ պահպանվում են: Մինչ օրս սակրավորները հայտնաբերել են ավելի քան 1000 չպայթած ռումբ: Իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ Ստեփանակերտում տիրող իրավիճակի շուրջ զրուցել ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի հետ:

- Պարոն Թադեւոսյան, ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Ստեփանակերտում:

- Ստեփանակերտցիները, որոնք պատերազմական գործողությունների ընթացքում տեղափոխվել էին Հայաստան, արդեն վերադառնում են իրենց օջախները: Այսօրվա դրությամբ վերադարձած քաղաքացիների թիվն անցնում է մի քանի հազարը, քաղաքում շարժ նկատվում է, հատկապես արեւային եղանակին ստեփանակերտցիները դուրս են գալիս փողոց՝ զբոսնելու: Մարտակերտցիներն իրենց տներն են վերադառնում, ստեփանակերտցիները՝ իրենց: Հիմնական խնդիրը այն շրջանների բնակիչների մասով է, որոնց բնակավայրերը այլեւս մերը չեն, մարդիկ անընդհատ վարձով բնակարաններ են փնտրում:

- Ահազանգեր են ստացվում բնակարաններ չգտնելու մասով, ինչպե՞ս է կազմակերպվում այս հարցը:

- Այո՛, սրան զուգահեռ, առանձին ճակատում՝ Արցախի ֆեսյբուքյան տիրույթում, շարունակում են բողոքներ ստացվել բնակարանների մասով: Շատերը բնակարան են կորցրել պատերազմի ընթացքում, բայց ցանկանում են վերադառնալ Արցախ: Այս առումով պետությունը առաջարկել է վարձով բնակարաններ գտնել, որի վարձը կփոխհատուցվի պետության կողմից: Այս պահին Ստեփանակերտում եւ բոլոր բնակավայրերում, որտեղ պատերազմական գործողություններ են տեղի ունեցել, ավերածությունների ու վնասների գույքագրում է կատարվում: Կարճ ժամանակում դրանք անպայման պետք է վերացվեն, պատերազմի հետքը պետք է իսպառ վերացվի, սա է այսօրվա առաջնային օրակարգը: Դրսում մնացած ընտանիքներ, միանշանակ, չունենք: Մենք թեկուզ ժամանակավոր, բայց տեղավորում ենք հանրակացարաններում, ազատ բնակարաններում, այլ տեղերում, մինչեւ որ հարցը կլուծվի:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների, քաղաքաշինության նախարարության, ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ ստեղծել են միջգերատեսչական հանձնաժողով, ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն էլ կատարում է գույքագրում ու չափագրում:

- Ի՞նչ փուլում են գտնվում Արցախում պայթած ու չփայթած ականների հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

- Այս պահին հետպատերազմական Արցախում սակրավորներն են առաջնագծում, քանի որ թշնամական կողմը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու բնակելի թաղամասերը, այնտեղ մինչ օրս առկա են կասետային ռումբեր: Տեսանելի վայրերում այդ աշխատանքները ամբողջությամբ ավարտված են, դրանք հայտնաբերվել ու վնասազերծվել են: Կարող ենք ասել, որ Ստեփանակերտը 90 տոկոսով մաքրված է պայթած ու չպայթած ռումբերից ու դրանց մնացորդներից, իսկ մյուս բնակավայրերում աշխատանքները ընթացքի մեջ են: Ներկայումս ՌԴ ԱԻՆ-ի հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն, որ ռուս փրկարարներն ու սակրավորները եւս ներգրավվեն այդ աշխատանքներում:

- Վիրավորների եւ զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման աշխատանքներն ի՞նչ փուլում են:

- Աշխատանքները շարունակվում են: Փրկարար ծառայողները, ոստիկանները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից զինծառայողները Շուշիի տարածքում արդեն որոնողական աշխատանքները մինիմալի են հասցրել Կարմիր խաչի անմիջական մասնակցությամբ:

- Դեռեւս միայն Շուշիի մատույցներո՞ւմ են իրականացվում որոնողական աշխատանքները:

- Շուշիի տարածքից արդեն տեղափոխվել ենք մյուս բնակավայրեր: Այս պահին աշխատանքներն իրականացվում են Ասկերանի վերին ենթաշրջանում եւ Ֆիզուլիի տարածքներում: Կարմիր խաչի գրասենյակն արդեն տվել է համաձայնությունը այդ տարածքներում աշխատանքները սկսելու: Թե քանի վիրավոր ու քանի մարմին է դուրս բերվել, չեմ կարող ասել. թվերը Քննչական կոմիտեն է հավաքում:

- Մայրաքաղաք Ստեփանակերտում ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը կոմունիկացիաների առումով:

- Ամբողջը կամաց-կամաց վերականգնվում է: Նախորդ շաբաթ ինտերնետ կապի բացակայություն կար, նաեւ՝ բջջային կապի: Դրանք արդեն վերականգնվել են: Չպետք է մոռանալ, որ պատերազմի առաջին օրերից հենց թիրախավորվել էին կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգերը: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ներկայումս Ստեփանակերտի փողոցներն արդեն լուսավորված են, գազամատակարարումն է բացակայում է միայն մի քանի փողոցում:

- Պատերազմի առաջին իսկ օրվանից, ինչպես նաեւ հրադադարից հետո էլ արցախցի փրկարարները շարունակում են 24-ժամյա ռեժիմով աշխատել: Այդ մասով ի՞նչ կասեք:

- Այո՛, արցախցի փրկարարները բառի ամենաուղիղ իմաստով հերոսական աշխատանք են տարել: ԱԻ պետական ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը՝ ծառայության պետ, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի գլխավորությամբ: Ամեն հրթիռակոծությունից հետո հրդեհ էր բռնկվում, փլուզումներ արձանագրվում: Արագ արձագանքման խմբերը հազարավոր կյանքեր են փրկել, սակրավորները սեպտեմբերի 27-ից իրենց աշխատանքն են կատարել՝ մաքրելով քաղաքը չպայթած ռումբերից: Բոլոր բնակավայրերում սակրավորները աշխատում են: Մինչ օրս 1000-ից ավելի չպայթած ռումբեր են հայտնաբերվել ու վնասազերծվել, բայց դա երկար գործընթաց է, քանի որ մարդիկ նոր են վերադառնում եւ կարող են, օրինակ, տնամերձերում հայտնաբերել գունավոր ժապավեններով պայթուցիկ: Մենք հիմա ահազանգերով ենք առաջնորդվում:

- Բնակիչների անվտանգության մասով ի՞նչ կարող եք ասել:

- Անվտանգությունն այս պահին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը, ճանապարհներն այս պահին բաց են՝ ե՛ւ Վարդենիս-Քարվաճառ, ե՛ւ Շուշի-Բերձոր միջանցքով: Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 25-ից Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը կդադարի գործել, կմնա Շուշիով Ստեփանակերտ տանող ճանապարհը. ե՛ւ անվտանգ է, ե՛ւ հուսալի, քանի որ ամենը հսկելու են ռուսական խաղապահները, կլինեն նաեւ ոստիկանական կարգախմբերով անցակետեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2026 դիտում

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է