Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 25 անձ, այդ թվում՝ Տիգրան Աբրահամյանը, Միհրան Հակոբյանը, Արա Սաղաթելյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր դարձյալ բողոքի ակցիա են նախաձեռնել։ «Նիկոլ, հեռացիր», «հող հանձնող» եւ այլ վանկարկումներով նրանք փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մի հատված։

Ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները, այդ թվում՝ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները, հիշեցնելով ռազմական դրության ժամանակ հավաքների ազատության արգելքի մասին, բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների։

Նրանց թվում են Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար-ղեկավար Արա Սաղաթելյանը, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, «Ադեկվադ» կուսակցության մի շարք անդամներ։ Վերջինիս ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնեց, որ նախատեսել էին արգելափակել նախագահական նստավայրի հարակից խաչմերուկները՝ ի նշան նրա, որ Արմեն Սարգսյանը որքան էլ փորձի կառավարել տեղեկատվական հոսքերը, չի կարողանալու ազատվել պատասխանատվությունից։

Լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ոստիկանությունն իրավունք չուներ խոչընդոտել քաղաքացիներին իրականացնել ազատ ակցիաներ։ Նա ընդգծեց, որ ոստիկանները բերման են ենթարկել նաեւ այն մարդկանց, որոնք փողոցի երթեւեկելի հատվածում չէին․ «Այս գործողությունները հանցագործություն են, անբարոյականություն»։

Ոստիկանության լրատվական ծառայությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ արդեն բերման է ենթարկվել 25 անձ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ էլ՝ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց հետ առանձնազրույցներ ունենալու նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3503 դիտում

Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն

Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման

Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ

Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով

Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է