ՌԴ ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում. ԱՀ նախագահ

Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ մեր հանրապետության տարածքում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժերը։ Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն ավարտել է տեղակայման գործընթացը և անցել իր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ դառնալով կայունացման կարևոր գործոն հանրապետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակում։

Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարական կազմի հետ՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Խաղաղության, կայունության և մեր քաղաքացիների անվտանգության պահպանմանն ուղղված հիմնական խնդիրների լուծումը խաղաղապահ զորակազմի անձնակազմից պահանջում է բարձր արհեստավարժություն և տոկունություն, որը երբեմն կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար։ Ուզում եմ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել իրավիճակի կայունացման, խաղաղության հաստատման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի և գործադրած ջանքերի համար։

Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության ներդրումն ու ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի բնակիչների ճակատագրի նկատմամբ դրսևորած սրտացավ վերաբերմունքի, ցուցաբերած հումանիտար աջակցության և Արցախի Հանրապետության վերկանգնման ու զարգացման գործում ակտիվ մասնակցության համար։ Հումանիտար խնդիրների լուծմանը նպաստելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով ստեղծվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բոլոր խնդիրների համալիր լուծման համար Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվում են հինգ հավելյալ կենտրոններ։ Ռուս զինծառայողներն ուղեկցում են մեր քաղաքացիներին, որոնք մինչ այդ տարհանվել են իրենց բնակավայրերից, ապահովում են հումանիտար բեռնափոխադրումների անվտանգությունը։ ԱԻՆ առաջին հումանիտար շարասյունն արդեն ժամանել է Լեռնային Ղարաբաղ։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին անձնական ակտիվ ջանքերի համար՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպանությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր ժողովրդի համար, այնպես էլ համաշխարհային ժառանգության մեջ տարբեր մշակույթների ինքնակայության պահպանման գործում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1691 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել