Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ անհետ կորած զինծառայողների հարցերով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

23/11/2020 schedule17:31

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը քիչ առաջ հանդիպեց անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ: Նրանք արդեն մի քանի ժամ է՝ ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի առջեւ:

Սարգսյանը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 14:00-ին, անհետ կորած զինծառայողների հարցով վարչապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով։ «Բոլոր ծնողներին անխտիր իրենց պատասխանները կտրվեն՝ իրենց երեխաները որտեղ են գտնվում, այս պահին ինչ վիճակում են, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել, ժամկետների, սոցիալական երաշխքիների հետ կապված բոլոր հարցերը շատ արագ, մաքսիմալ կարճ ժամկետներում լուծումներ կգտնեն»։

Նաիրի Սարգսյանը նաև նշեց, որ վարչապետն իրեն հանձնարել է հանդիպումներ կազմակերպել անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ «Այդ նպատակով եմ այստեղ, որ ցուցակագրենք, ձեր համարները վերցնենք, վաղվանից սկսած՝ հանդիպումներ նախաձեռնենք: Քանի որ ձեր քանակը մեծ է, մի հանդիպումով հնարավոր չի լինի կազմակերպել, հավանաբար մի քանի հանդիպումների կարիք կլինի, որպեսզի բոլորն էլ ներկա լինեն և իրենց հարցերը բարձրացնեն ու ստանան պատասխաններ։ Հիմա մենք կկազմենք այդ ցուցակները, և ձեզ բոլորիդ վարչապետը կընդունի»։

Նաիրի Սարգսյանի հայտարարությունը դժգոհություն առաջացրեց ծնողների շրջանում, նրանք հենց այսօր էին հանդիպում պահանջում վարչապետի հետ՝ նշելով, որ ամեն ժամը կարևոր է։ Վարչապետի օգնականը մտավ պաշտպանության նախարարության շենք՝ հասկանալու՝ այսօր հանդիպում կկազմակերպվի, թե ոչ։ Ծնողները այս պահին էլ շարունակում են մնալ նախարարության դիմաց։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից անհետ կորած զինծառայողների ծնողները պաշտապնության նախարարության դիմաց հանդիպում են պահանջում պաշտպանության նախարարի հետ։ Նրանց հետ հանդիպելու էին եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1583 դիտում

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև՝ ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում