«Լոռին կորցրեց յուրօրինակ գույն եւ երանգ»․ 38 տարեկանում մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին

Գեղանկարիչ Ռուբեն Սուվարու անժամանակ մահվան մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ցավակցական հրապարակումից։ Գեղանկարիչն ապրել է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

«Ցավով տեղեկացա վանաձորցի գեղանկարիչ Ռուբեն Սուվարու անժամանակ մահվան մասին: Նա իր կարճ, բայց բովանդակալից կյանքի ընթացքում կարողացել է ուրույն հետք թողնել հայկական գեղարվեստում, ունենալ միայն իրեն հատուկ ձեռագիր եւ ոճ: Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում նրա անհատական ցուցահանդեսները մշտապես լեփ-լեցուն են եղել արվեստասերներով, գեղեցիկը սիրող ու գնահատող հանդիսատեսով: Լոռին, հանձին նրա, կորցրեց յուրօրինակ գույն եւ երանգ: Ափսո՜ս, որ շատ նպատակներ ու ծրագրեր կիսատ մնացին»,- ասված է մարզպետի հայտարարության մեջ։

Մի անգամ խոսելով իր յուրահատուկ ոչ հայկական վերջավորությամբ ազգանվան մասին՝ Ռուբեն Սուվարին ասել է․ «Իմ ազգանունը՝ Սուվարյան, ծագում է ավելի հին Սուվարիից: Մեր տոհմը սկիզբ է առել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում: Հատուկ չեմ ընտրել, որ ինձ այդպես անվանեն, ինքնաբերաբար ստացվեց: Նշանակում է՝ այդպես էլ պետք է լիներ»:

Սուվարին ծնվել է 1982 թվականին, Ցելինոգրադում (ներկայիս Աստանայում): Որոշ ժամանակ անց նկարչի ընտանիքը հաստատվել է Վանաձորում: Մասնագիտական հմտությունները խորացրել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Նրա նկարները ցուցադրվում են 2006-ից:

Սուվարու՝ «Աստծուն որոնելիս» կտավը

Գեղանկարիչը մատիտ առաջին անգամ ձեռքն է վերցրել, երբ 20 տարեկան էր: Ինչպես ինքն է պատմել ավելի վաղ տված հարցարզրուցներից մեկում, մի բան է նկարել, որ աղոտ կերպով եկեղեցի է հիշեցրել ու հայտարարել՝ նկարիչ է լինելու: Ընկերները ծաղրել են, ասել՝ «Դու ո՜ւր՝ գեղարվեստն ո՜ւր»:

Նախքան գեղանկարչությամբ զբաղվելը Ռուբեն Սուվարին կոշկակար է եղել, իսկ հետո հանկարծ ու անսպասելի առաջացել է նկարելու միջոցով արտահայտվելու, կուտակվածը դուրս հորդելու անհաղթահարելի ցանկությունը:

Գեղանկարչությամբ զբաղվելու մասին Սուվարին ասել է․ «Սա հիվանդության է նման՝ առաջը չես առնի»։

Տպել
1878 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում