Երբ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին, 80 հոգով այսօր ազերի զինյալները կոտրել են կողպեքը․ Նաիրա Զոհրաբյան

26/11/2020 schedule19:31

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից հեռախոսով ցուցադրեց տեսանյութ, որում, ըստ նրա, ադրբեջանցի զինծառայողները գտնվում են Սոթքի ոսկու հանքավայրի մատուցներում։

«Ուշադիր նայեք, Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրից հետո, երբ ֆիքսվեցին սահմանները, երբ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին, 80 հոգով այսօր ազերի զինյալները կոտրել են կողպեքը։ Քիչ առաջ զանգեցին Սոթքի աշխատակիցներից ինձ, ասեցին, որ մենք սարսափի մեջ ենք, այս պահին փորձում ենք իջեցնել տեխնիկան, և փորձում ենք մարդկանց անվտանգ տեղափոխել։ Մենք պիտի արձանագրենք, սիրելի հայրենակիցներ, որ մենք չունենք այօր իշխանություն»։

Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանում բացարձակ անիշխանություն է տիրում։ «Այս կադրերից հետո վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և երկրորդ նախադասության մեջ գրում է՝ սպասում ենք Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել։ Հարգելի տիկին կամ օրիորդ, եթե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ինչի՞ եք սպասում Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ չեք կարողանում կապ հաստատել»։

Պատգամավորը  որոշակի մանրամասներ հայտնեց վարչապետի հետ ունեցած հանդիպումներից։ «Ես որոշել էի խոսել Ազգային ժողովի փակ նիստից, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց ամեն ինչի մասին, ստեղից ընդեղից, որևէ կոնկրետ հարցի չպատասխանելով, Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ կա՞ ռացիոնալ լուծում, ասեց՝ չէ, իմ բոլոր առաջարկները իռացիոնալ են, հիշում եք, պարոն Մարուքյան, իռացիոնալ»։

Պատգամավորը նաև անվտանգության խորհրդի նիստի մասին խոսեց։ «Անվտանգության խորհրդի մասին ներկայացվեց, երբ իմ գործընկեր Արման Աբովյանը անվտանգության խորհրդի նիստում այդ ահասարսուռ բաները լսելուց հետո հարցրել է՝ լավ, բա ի՞նչ ենք անում, լուծումը որն է՞, ասել է՝ կռվելու ենք, կռվելու ենք, այդ թվում՝ նաև պարտիզանական ջոկատներով, մենք էլ քանի որ մեզ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում էր, որ վերջին 2.5 տարում չի գնվել այնքան զենք, ինչքան Հայաստանի ողջ պատմության ընթացքում, մենք մտածում էինք՝ դե պիտի կռվենք, որովհետև Արծրունը ամեն օր գրում էր՝ Իլյուշ, քիչ մնաց, Մեհրիբանին ասա չայը դնի, հեսա հասնում ենք Բաքու, որովհետև գնվում էր ՍՈՒ, որը չուներ, դե մենք չգիտեինք, որ չունի զինգլխիկ, մարտական թռիչք, մարտական գործողություն չի կարող կատարվել, որովհետև 130 միլիոն դոլարով ՍՈՒ-երը գնվել էր նրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լայվ մտնի, սելֆի անի սուտ գրի, ինչը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2087 դիտում

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել