Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

26/11/2020 schedule21:30

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Այս տարի, տարբեր պատճառներով, մրցաշարի մասնակիցների քանակը քիչ էր։ Ուժեղ մրցակցություն կար հիմնականում թեթև ու միջին քաշային կարգվերում, իսկ բարձր քաշային կարգերում մասնակիցների քանակը քիչ էր։ Այդ պատճառով թեթև քաշային կարգերն անցան նորմալ՝ օլիմպիական մրցակարգով՝ 4 մրցանակակիրներով, իսկ բարձր քաշային կարգում պայքարն անցավ շրջանաձև մրցակարգով՝ երեք մրցանակակիրներով։ 92 կգ քաշային կարգում, ընդհանրապես, երկու ըմբիշ հանդես եկավ:

Բոլոր քաշային կարգերում գերազանց հանդես եկան երիտասարդ ըմբիշները, ովքեր վերջին տարիներին իրենց լավ ելույթներով աչքի էին ընկնում Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնություններում։

57 կգ քաշային իրեն հավասարը չունեցավ Եվրոպայի 2019թ․-ի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ով եզրափակչում պարտության մատնեց մեկ այլ տաղանդավոր երիտասարդ մարզիկի՝ Կարեն Զուրաբյանին։ Օլիմպիական մեկ այլ՝ 65 կգ քաշային կարգում վստահ ելույթ ունեցավ Եվրոպայի երիտասարդների ու պատանիների բազմակի չեմպիոն և մրցանակակիր արտաշատցի Վազգեն Թևանյանը։  Այս քաշային կարգում նրա հիմնական մրցակիցը՝ Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց Գևորգ Թադևոսյանին  ավելի վաղ փուլում։ Եզրափակիչում Թևանյանը պարտության մատնեց հենց Թադևոսյանին, իսկ Ֆրանգուլյանը ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով։

74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը եզրափակչում պարտության մատնեց փորձառու Վարուժան Կաջոյանին։ 86 և 97 կգ քաշային կարգերում անակնկալ տեղի չունեցավ․ հաղթող ճանաչվեցին Հովհաննես Մխիթարյանն ու Մարզպետ Գալստյանը։ 125 կգ քաշային կարգում հաղթողի կոչման համար պայքարում էին բացառապես երիտասարդ ըմբիշները․ վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը հաղթեց թե՛ Մարտին Սիմոնյանին, թե՛ Աշոտ Ռուշանյանին և դարձավ Հայաստանի չեմպիոն։ 97 և 125 կգ քաշային կարգերում բացակայում էին հավաքականի լեգիոներներ Խաջիմուրադ Գացալովն ու Լևան Բերիանիձեն, ովքեր չէին կարողացել ժամանել Երևան։

Ոչ օլիմպիական քաշային կարգերից հետաքրքիր մրցակցություն էր ծավալվել 70 կգ քաշային կարգում։ Արտաշատցի Արման Անդրեասյանը եզրափակչում պարտության մատնեց Նարեկ Սիրունյանին։ 61 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ռազմիկ Պապիկյանը, 79 կգ քաշային կարգում՝ Արման Ավագյանը, 92 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Սարգսյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ հատկապես գոհ է 57  և 65 կգ քաշային կարգերում հաղթող ըմբիշների ելույթներից։ 

Դեկտեմբերի 12-18-ը Սերբիայում պետք է տեղի ունենա ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը։ Կուրղինյանի խոսքերով՝ հավաքականի կազմը պետք է ձևավորվի Հայաստանի առաջնության արդյունքներով, սակայն ավելի հստակություն՝ հավաքականի մասնակցության և վերջնական կազմի վերաբերյալ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մարզիչը նշեց, որ մասնակցության դեպքում Գացալովն ու Բերիանիձեն չեն կարողանալու մասնակցել առաջնությանը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2020թ-ի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները.

57 կգ
1. Արսեն Հարությունյան
2. Կարեն Զուրաբյան
3. Սերժիկ Մխիթարյան
3. Վրեժ Գևորգյան

61կգ
1. Ռազմիկ Պապիկյան
2. Հարություն Մանուկյան
3. Նորիկ Հարությունյան
3. Րաֆֆի Արտուշյան

65 կգ
1. Վազգեն Թևանյան
2. Գևորգ Թադևոսյան
3. Վալոդյա Ֆրանգուլյան
3. Մուշեղ Մկրտչյան

70 կգ
1. Արման Անդրեասյան
2. Նարեկ Սիրունյան
3. Հայկ Պապիկյան
3. Գևորգ Մխեյան

74կգ
1. Հրայր Ալիխանյան
2. Վարուժան Կաջոյան
3. Խաչատուր Պապիկյան
3. Դավիթ Գևորգյան

79կգ
1. Արման Ավագյան
2. Ռազմիկ Սիմոնյան
3. Ազատ Կարապետյան

86կգ
1. Հովհաննես Մխիթարյան
2. Համլետ Հախվերդյան
3. Տիգրան Մկրտչյան

92կգ
1. Սերգեյ Սարգսյան
2. Լաբեր Գրիգորյան

97կգ
1. Մարզպետ Գալստյան
2. Կարո Խաչատրյան
3. Տարոն Բարսեղյան

125կգ
1. Հովհաննես Մաղաքյան
2. Մարտին Սիմոնյան
3. Աշոտ Ռուշանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2339 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար