Երևան
12 °C
Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի դիմաց։ Հարազատներից մեկի խոսքով՝ անհետ կորած զինծառայողները Էջմիածնի զորամասից են եղել, այդ պատճառով էլ որոշել են ակցիան այստեղ անցկացնել։
«Էդ էրեխեքը էս չաստի էրեխեքն են եղել, պայմանագրային զինծառայողներ են եղել, էստեղից տարել են, էստեղից էլ մենք եկել ենք, պահանջում ենք մեր էրեխեքին»,- նշեց ծնողներից մեկը։
Հարազատներից մեկն էլ նշեց, որ զինծառայողներին Արցախ են տարել՝ որպես հատուկջոկատայինների։ «Երեխաներին այստեղից տարել են՝ որպես հատուկջոկատայինների, բայց էս չաստը իրավասու չէ՝ որպես հատուկջոկատայիններ, իրանք եղել են քիմիկներ, էս քիմիական չաստն ա, որը Հայաստանում միակ չաստն ա, ու իրանք հատուկջոկատային չեն, իրանք նույնիսկ չեն ունեցել բռոնի ժիլետ, որովհետև իրանց հաստիքով չի տրամադրվում բռոնի ժիլետ կամ կասկա, էրեխեքին տարել են առանց բռոնի ժիլետ հատուկ գործողություն կատարելու»։
Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն՝ ապարդյուն։ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 5 շրջանները անհասանելի են մեզ, քանի որ Ադրբեջանի տարածքն ա, ու ոչ մի ձև չի կարողանում Կարմիր խաչը համակագործակցի իրենց հետ, ըստ դրա՝ պիտի սպասենք»։ Նրա խոսքով՝ զինծառայողները սկզբնական շրջանում եղել են Կապանում, սակայն հետո նրանց տարել են Զանգելան։
Քիչ անց ծնողներին մոտեցավ զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանը, որը նշեց, որ այսօր կամ վաղը աշխատանքներ են իրականացվելու։ «Էս պահին ինչ որ կա մեզանից հասանելի, մենք ամեն ինչ արել ենք, բոլոր տեղեկություններով, բոլոր տվյալներով ներկայացված է հանձնաժողովի նախագահին, ու նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու են: Ես մեր վարչության անդամների հետ եմ զրուցել մեր անձնակազմի վերաբերյալ, նրանք ինձ տեղեկություն են տվել, որ նման որոշում կա, որ այսօր կամ վաղը կթույլատրեն աշխատենք էդ հատվածում։ Աշխատելու են Կարմիր խաչի, պաշտպանության նախարարության անձնակազմի հետ միասին»։
Ծնողներն էլ, արձագանքելով շտաբի պետի հայտարարություններին, ասացին, որ նա սուտ է խոսում, և 44 օր շարունակ նույն բանն են ասում։
Ակցիան այս պահին շարունակվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT