Երևան
12 °C
Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարված Հունան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել մինչև Կառավարության համապատասխան որոշումը։
Այս մասին ասվում է Հունան Պողոսյանի պարզաբանման խոսքում, որը տեղադրված է Սյունիքի մարզպետարանի պաշտոնական էջում: Այն ներկայացնում ենք ստորեւ.
Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին ինձ, իմ դիմումի համաձայն, ՍՅՈՒՆԻՔԻ մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ եւ անբեկանելի որոշումը։
Շնորհակալություն եմ հայտնում ՍՅՈՒՆԻՔԻՆ եւ սյունեցիներին, իմ գործընկերներին, գերատեսչություններին, որոնց հետ աշխատել եմ, հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության անձնակազմին՝ Սուրեն Պապիկյանի գխավորությամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ մարզպետարանի աշխատակիցներին, մարզի խոշորացված համայնքների ղեկավարներ Գեւորգ Փարսյանին՝ Կապան, Առուշ Առուշանյանին՝ Գորիս, նաեւ՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին եւ Իրինա Յոլյանին, Արթուր Սարգսյանին՝ Սիսիան, Մխիթար Զաքարյանին՝ Մեղրի, Մանվել Փարամազյանին՝ Քաջարան, Ներսես Շադունցին՝ Տեղ, Մուրադ Սիմոնյանին՝ Տաթեւ, Աշոտ Աղաջանյանին՝ Գորայք, բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին, ովքեր անձնական օրինակ ծառայեցին թե՛ ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պաշտպանելիս, թե՛ ԱՐՑԱԽԻ համար թիկունք ապահովելիս։ Շնորհակալ եմ ու հպարտ, որ միասին ենք աշխատել։
Շնորհակալ եմ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, դպրոցականներին, տարեցներին, մտավորականներին, արտադրողներին ու անհատ ձեռներեցներին, մարզի արտադրական հսկաներին, բոլոր-բոլորին՝ պատերազմի ողջ ընթացքում՝ դաժան փորձության յուրաքանչյուր օր ու ժամ, թիկունքն ապահովելու ու ԱՐՑԱԽԻ հոգսերը թեթեւացնելու համար։ Շնորհակալ եմ ԱՐՑԱԽԻ մեր գործընկերներին։ Շնորհակալ եմ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորներին՝ շարքայինից մինչեւ գեներալ։
Խոնարհվում եմ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակի առաջ։ ՓԱ՛ՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱ՛Ն բոլորիս։
Հ․Գ․ Շարունակում եմ պաշտոնավարել՝ մինչեւ Կառավարության համապատասխան որոշումը։
Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ եւ անվտանգ սահմանագիծ․ խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել եւ պաշտպանել այն։
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT