Երևան
12 °C
ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 35 անձի։
Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործերից մեկով մեղադրանք է առաջադրվել 11 անձի։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նոյեմբերի 19-ին Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում եւ հարակից տարածքներում, ինչպես նաեւ՝ նոյեմբերի 20-ին Սարյան, Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում եւ Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելուն։
Նույն վարչությունում քննվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու դեպքի առթիվ հարուցված մեկ այլ քրեական գործ։ Խոսքը վերաբերում է «Սասնա ծռեր»-ի անդամների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացված հավաքին։ Այս քրեական գործի շրջանակում նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր»-ի 13 անդամի։ Ավելի վաղ հայտնել Էինք, որ «Սասնա Ծռեր»-ի որոշ անդամների տրվել է կասկածյալի կարգավիճակ։
Մեղադրյալների վերաբերյալ Քննչական կոմիտեն մանրամասներ չի հայտնում՝ նշելով միայն, որ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու համար մեղադրվող մնացած 11 անձանց վերաբերյալ գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Հիշյալ հոդվածով մեղադրվում են ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներ Արսեն Բաբայանը եւ Արա Սահակյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Արա Հակոբյանը: Նրանց նկատմամբ եւս խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Այս քրեական գործի քննության սկզբնական փուլում ՀՔԾ-ում կասկածյալի կարգավիճակ է ունեցել 16 անձ։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ 16 անձացից 5-ին մեղադրանք չի առաջադրվել, նրանք դադարել են նաեւ լինել կասկածյալ, քանի որ լրացել են դրա համար օրենքով նախատեսված ժամկետները։ Խոսքը վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին եւ եւս 2 անձի՝ Հրաչյա Ղուկասյանին եւ Խաչիկ Հովհաննիսյանին։ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան։
Մեղադրյալների մեծ մասը կամ հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել կամ չի ընդունել այն՝ որակելով քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք՝ այս քրեական գործերը հարուցվեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո, երբ ընդդիմադիր մի շարք գործիչներ եւ արտախորհրդարանական ուժեր վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ կազմակերպեցին Երեւանի տարբեր հատվածներում, ինչը արգելված էր ռազմական դրության պայմաններում։
Նոյեմբերի 23-ին «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը, Արծվիկ Մինասյանի եւ Վահե Գրիգորյանի հետ միասին, վարչական հայց ներկայացրեց դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման որոշ կետեր, որոնց թվում էր նաեւ հավաքների ազատության արգելքը։ Վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 27-ին հայցը բավարարեց մասնակի՝ որոշում կայացնելով հավաքների ազատության արգելքի նորմը կասեցնելու մասին։
Հավելենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման մեջ, որով ամբողջությամբ հանվեցին հավաքների եւ գործադուլների կազմակերպման, անցկացման եւ դրանց մասնակցելու սահմանափակումները։
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT