Երևան
12 °C
Դեկտեմբերի 2-ին Chess.com կայքի կազմակերպած արագ շախմատի առցանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հանդիպեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։
Մրցաշարի կանոններով մասնակիցները նախ 90 րոպե խաղում են կայծակնային շախմատի՝ 5 րոպե + 1 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար կանոններով, այնուհետև՝ 60 րոպե կայծակնային շախմատի 3+1 մրցակարգով, վերջում՝ 30 րոպե «փամփուշտ»՝ 1+1 մրցակարգով։
Առաջին 90 րոպեի ընթացքում մրցակիցները հասցրեցին 8 պարտիա անցկացնել։ Վերջին՝ 8-րդ պարտիայում ֆրանսիացի շախմատիստը կարողացավ կշեռքի նժարը թեքել իր կողմը՝ 4․5-3․5, թեև մրցամարտի մի շարք պարտիաներում Արոնյանը լավ հնարավորություններ ուներ հաղթելու և առաջ անցնելու հաշվի մեջ։
Երկրորդ մրցափուլում շախմատիստները 10 պարտիա անցկացրին։ Առաջին 4 պարտիաների ընթացքում Վաշյե-Լագրավը երկու հաղթանակ տարավ ու հասցրեց առավելությունը 3 միավորի։ Հաջորդ 4 պարտիաներում իրադրությունը փոխվեց 180 աստիճանով․ Լևոնը կրկին տարբերությունը հասցրեց նվազագույնի, իսկ վերջին երկու պարտիաների ընթացքում էլ տանելով մեկ հաղթանակ՝ հավասարեցրեց ընդհանուր մրցամարտի հաշիվը՝ 9-9։
Մրցամարտի հաղթողը որոշվեց վերջին 30 րոպեների ընթացքում։ Մրցակիցները 9 պարտիա անցկացրին։ Այսպես կոչված «փամփուշտում» ավելի ամուր գտնվեցին ֆրանսիացու նյարդերը, ով 9 պարտիաներից 5-ում հաղթանակ տարավ, կրեց 3 պարտություն, մեկ պարտիա էլ խաղաղ ելք ունեցավ։ Այսպիսով, Վաշյե-Լագրավը հաղթեց ընդհանուր 14․5-12․5 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Արոնյանը դուրս մնաց հետագա պայքարից։ Այս մրցամարտի համար Լևոնը վաստակեց 1388 ԱՄՆ դոլար։
Մրցամարտից հետո Արոնյանը նկատեց, որ մի փոքր դանդաղ էր խաղում, ինչը վճռական նշանակություն ունեցավ «փամփուշտում»։ «Ամեն դեպքում, կարծում եմ՝ հավասար մրցամարտ էր, ուրախ անցավ»,- Արոնյանը այդպես գնահատեց իր ելույթը։
Նշենք, որ ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էր ձեռք բերել ամերիկացի Ուեսլի Սոն։ Մյուս երկու կիսաեզրափակիչներում դեկտեմբերի 3-ին հանդիպելու են Հիկարու Նակամուրա - Վլադիմիր Ֆեդոսեև, Մագնուս Կառլսեն - Վլադիսլավ Արտեմիև զույգերը։
«Ես կարծում էի, որ ֆավորիտ կլինեմ «փամփուշտում», դա պարզ էր, սակայն, բայց միևնույն ժամանակ ես տեսել էի, թե ինչ հրաշալի Լևոնն անցկացրեց իր «փամփուշտ» պարտիաները Նեպոմնյաշչու հետ նախորդ փուլում»,- մրցամարտից հետո նկատեց Վաշյե-Լագրավը։
Նույն կարծիքն ուներ նաև հայ շախմատիստը․ «Ես շատ ժամանակ չեմ տրամադրում «փամփուշտ» խաղալու պես անիմաստ բաներով զբաղվելով»,- հումորով նկատել է Արոնյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT