Երևան
12 °C
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցեին: ՀՖՖ նախագահը խոսեց մի շարք կարևոր հարցերի մասին՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականին, ՀՖՖ տեխնիկակա տնօրեն Խինես Մելենդեսի երկու տարվա աշխատանքին, առաջնության, մրցավարության, լեգիոներների սահմափակման և այլ թեմաների:
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի պատմական հաղթանակի մասին
«Այն իրավիճակը, որում մենք հայտնվեցինք, աննախադեպ էր: Բացի CoVID-ից, սեպտեմբեի վերջին վրա հասավ պատերազմը, և ստացվեց այնպես, որ մեր վերջին 4 հանդիպումները պատերազմի ժամանակ եղան: Երկու տնային հանդիպում անցկացրին Լեհաստանում և Կիպրոսում: Հոգեբանական դժվարություններ էլ կային. բոլորս մտքերով առաջնագծում էինք: Վերջին երկու խաղերի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ եղան: Նման պայմաններում այս հաղթանակը էլ ավելի արժեքավոր էին: Շնորհակալ եմ ֆեդերացիայի աշխատակացիներին, որոնք դժվար պայմաններում կարողացան կազմակերպել հանդիպումները, բժիշկներին, ադմինստրատիվ աշխատողներին, և իհարկե, ֆուտբոլիստնեին: Չեմ կարող չնշել գլխավոր մարզիչ Կապառոսին, ով ծայրահեղ դժվար ժամանակում գլխավորեց հավաքականը: Հնարավորություն չկար գեթ մեկ ընկերական հանդիպում անցկացնել, փորձարկել ֆուտբոլիստներին: Այդ ամենն արվում էր խաղերից առաջ մարզումների ժամանակ: Պատերազմական օրերին մեզ հետ աշխատելու համար շնորհակալ եմ Պաշտպանության նախարարությանը, սահմանապահներին, որոնք օր ու գիշեր աշխատում էին մեզ հետ, որոնց աջակցությամբ հնարավոր եղավ, որ Հայաստանի հավաքականն անցկացնի արտագնա հանդիպումները: Սա համախմբվածության հաղթանակ էր, հուսով եմ՝ այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել ՀՖՖ-ում, հավաքականի ներսում, կպահպանվի նաև մյուս տարի»:
Խոակին Կապառոսի առջև դրված խնդիրների մասին
«Կապառոսի առջև խնդիր էր դրված առաջին տեղը լինել խմբում, այդ խնդիրը թիմը կատարեց: Աշխարհի առաջնության ընտրական փուլի պահով խնդիրները կլինեն վիճակահանությունից հետո: Թեև հասկանում ենք, որ Եվրոպայում արդեն թույլ թիմեր չեն մնացել: Կարծում եմ՝ մեր խնդիրը լինելու է մեկը. յուրաքանչյուր խաղում պայքարել միավորների համար: Աշնանը արդեն կհաշվենք միավորները, և տեսնենք՝ որ տեղում ենք»:
Ազգերի լիգայում ՀՖՖ-ի կողմից 2.25 մլն եվրո պարգևավճար ստանալու տեղեկության մասին
«ՀՖՖ-ն 2.25 մլն դոլար պարգևավճար չի ստացել: Փորձեցի հասկանալ՝ որտեղից է գալիս սխալ տեղեկատվությունը, պարզվեց խոսքը Ազգերի լիգայի խաղարկության մասին էր, որտեղ նման գումար ստանում էր դիվիզիոնի հաղթողը: Այս ազգերի լիգայում դիվիզիոնների հաղթողներ չկային: Մենք ստանում ենք ստանդարտ ամրագրված գումարներ՝ քառամյա փուլով: Այդ գումարները գոյանում են հեռուստաիրավունքների վաճառքից, այլ հատկացումներից: Բնականաբար նման չափի գումարի մասին խոսք չկա, ՀՖՖ-ն չի ստացել 2.25 մլն եվրո, թեև, եթե ստանայինք, չէինք հրաժարվի (ծիծաղում է - խմբ.)»:
Հավաքականի հավանական նորեկների մասին
«Մի կողմից, հնարավոր չէ անընդհատ ներգրավել ֆուտբոլիստների դրսից, մենք պետք է նպատակասլաց պատրաստենք մեր սերունդը: Մյուս կողմից, այո, նպատակային աշխատանք կատարեցինք, անձամբ զրուցել էի Դավիթ Յուրչենկոյի, Խորեն Բայրամյանի հետ, մարզիչն է զրուցել թեկնածուների հետ: Արդյունավետ աշխատանք ստացվեց, նորեկներից յուրաքանչյուրն իր լուման ունեցավ այս հաղթանակում: Ունենք այլ ֆուտբոլիստների ցուցակ, աշխատանք տանում ենք: Որոշների հետ անձամբ եմ զրուցել. Էդուարդ Սպերցյանի հետ պայմանավորվել ենք զրուցել մյուս տարի: Այլ ֆուտբոլիստների հետ էլ կոնտակտներ կան, կներկայացնենք արդյունքները: Դա կապված է մարզչի պահանջների հետ՝ ինչ ֆուտբոլիստներ կցանակա տեսնել կազմում: Բայց մենք նկատեցինք նաև, որ Կապառոսը մեծ ուշադրություն է դարձնում նաև ազգային առաջնությանը, ներգրավում է թիմում նաև երիտասարդների»:
Երիտասարդական հավաքականի ձախողումների և նոր գլխավոր մարզչի մասին
«Ռաֆայել Նազարյանը, կարծում եմ, լավագույններից է Հայաստանում, անփորձ մարզիչ չէ, կարծում եմ՝ լավ որակավորում ունի: Համենայն դեպս, հայաստանցի մարզչների մեջ լավագույններից է, ինչը վկայում է ԲԿՄԱ-ի խաղը այս մրցաշրջանում: Խոսքը ոչ միայն արդյունքի, այլ նաև խաղի որակի մասին է: Ինչ վերաբերում է Շվեդիայի հավաքականից կրած պարտությանը, ապա նման պարտությունը երբեք արդարացում չունի, դրանից հետո մարզիչը հեռացվել է աշխատանքից: Բայց, բացի օբյեկտիվ պատճառներից, կային նաև այլ գործոններ, որոնք հանգեցրին նման պարտության. նախ 98թ.ին ծնված ֆուտբոլիստների պակասը: Բացի այդ, խաղը կայացավ ծանր պատերազմական ու կորոնավիրուսի աճի պայմաններում: Թիմում կային ֆուտբոլիստներ, որոնք այդ պատճառով չմասնակցեցին հանդիպմանը: Դժվարությունների կային թռիչքի ժամանակ: Նման հաշիվ չէր լինի, եթե հավաքականը այդպիսի խնդիրների չբախվեր: Անկախ դրանից՝ մենք հիմա նոր փուլ ենք սկսելու: Հաջող վճակահանության դեպքում, միգուցե խնդիր դնենք խմբում բարձր տեղեր զբաղեցնելու համար: Նոր սերունդը՝ 2000 և 2001թթ.-ին ծնված, ունի այդ ներուժը, նաև ԲԿՄԱ-ի ստեղծման շնորհիվ»:
Խինես Մելենդեսի հետ պայամանագրի ավարտի մասին
«Ցավոք, Մելենդեսի պայմանագիրն ավարտվում է, նա և իր շտաբը մեկնելու են Հայաստանից: Համագործակցությունը չի դադարելու, նա կշարունակի այցելել Հայաստան, զբաղվել մարզիչների կրթմամբ: Մենք Մելենդեսի օրոք երկու տարիների ընթացքում նշանակալի հաջողություններ ունեցանք. առաջին հերթին մարզիչների կրթության կայքն էր, որին մուտք կունենան բոլոր մարզիչները: Կկարողանան դիտել և օգտագործել վարժությունների շարքը: Ունենք հայերեն թարգմանված դասախոսությունների հարյուրավոր էջեր: Իհարկե, կունենանք տեխնիկական տնօրեն, կունենանք մասնագետների խումբ, որոնք կաշխատեն տնօրենի: Հավանաբար, տարվա սկզբին նրա անունը կասենք: Կշարունակենք ամրապնդել այն, ինչ արվել է, և առաջ գնանք»:
Խինես Մելենդեսի աշխատանքի կարևորության մասին
«Խինես Մելենդեսի կարևորությունը նաև նրա բերած իմիջն է: Նա շատ հայտնի մասնագետ է, շատ կարևոր էր, որ հենց իր աջակցությամբ Հայաստանում հայտնվեցին Խոակին Կապառոսը, Խավյեր Մինյանոն, կազմակերպվեց մարզչական դասընթաց, որի ընթացքում Հայաստանում եղան բազմաթիվ հայտնի մասնագետներ, եկավ Վիսենտե Դել Բոսկեն: Հայաստանը ֆուտբոլային քարտեզում ավելի ամրապնդեց իր դերը, այս ամենը նաև Խինես Մելենդեսի շնորհիվ»:
Ազգային մարզադաշտի կառուցման մասին
«Ազգային մարզադաշտի կառուցումը 2018թ.-ից, երբ Արթուր Վանեցյանն էր ՀՖՖ նախագահ, իսկ ես՝ գլխավոր քարտուղար, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Կային ներդրողներ, որոնք հետաքրքրված են եղել, այս տարի էլ են եղել, եղել են քննարկումներ նաև կառավարության հետ: Բայց նաև հասկանում ենք, որ կորոնավիրուսն ու պատերազմը շատ բան են փոխել: Հունիսին բավականին դրական էի տրամադրված, սակայն հիմա պետք է վերանայել, նորից սկսել բանակցությունները: Չեմ կարող ասել, որ հարցը փակ է, քննարկումներ կան, բայց, հուսամ, հաջորդ տարի նորից այդ քննարկումներն ավելի առարկայական կլինեն, ու մենք կկարողանանք առաջ մղել այս ծրագիրը, որը շատ կարևոր է հայկական ֆուտբոլի համար»:
Լեգիոներների գործող սահմանափակման մասին
«Ներկայիս սահմանափակումը թույլ է տալիս առաջնության բոլոր հանդիպումներում հայ ֆուտբոլիստների տեսնել: Քայլ առ քայլ պետք է շարունակենք ընթացքը դեպի այն կետը, որն իդեալական կլինի բոլոր ակումբների համար: Իհարկե, դժգոհողներ միշտ կլինեն, բայց ես կարծում եմ պետք է հայ ֆուտբոլիստներին հնարավորություն տալ խաղալ առաջնությունում: Եթե թիմերը չեն անում դա, մենք պետք է անենք: Թեև հոկտեմբեին հասկանալի պատճառներով չկարողացանք շարունակել քննարկումները, բայց հունվարից նորից կանդրադառնանք այդ հարցին: Պետք է լուծենք այդ հարցն այնպես, որ բոլոր թիմերը գոհ լինեն»:
Հայաստանի առաջնության մրցավարների մասին
«Բարձրագույն խմբի խաղերը երիտասարդ մրցավարներ են սպասարկում: Միգուցե ոչ միտումնավոր սխալներ կանեն, բայց փորձ ձեռք կբերեն. այլ տարբերակ չունենք: Խաղերի քանակը շատանում է, իսկ մրցավարների քանակը՝ ոչ: Պետք է այս տարի մրցավարների փորձով փոխանակվեինք Վրաստանի հետ, այդ գործընթացն արդեն սկսել էր, վրացի մրցավար եկավ Հայաստանի առաջնության հանդիպում սպասարկելու, բայց գործընթացը կանգնեց CoVID-ի պատճառով: Արդեն համաձայնություն ունեինք Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի հետ հուշագիր կնքելու՝ մրցավարների փոխանակության, պետք է Ղազախստանի հավաքականի հետ մարտ ամսի հանդիպումից առաջ կնքեինք հուշագիրը, բայց խաղը չկայացավ: Ստիպված մնացինք եփվելու նույն կաթսայի մեջ: Ամեն դեպքում, նախատեսում ենք և կատարում ենք որոշակի փոփոխություններ, արդյունքները կտեսնեք շուտով: Հունվարին պատրաստվում ենք մասնագետ հրավիրել մեր մրցավարների հետ աշխատելու համար: Իհարկե, ֆուտբոլում շատ կարևոր է հիմա ունենալ VAR համակարգ, հանձնաժողով ունեինք, որը դրանով էր զբաղվում: VAR-ը շատ խնդիրների լուծման ճանապարհ է: Վերջնական գնահատելով մեր ներուժը՝ փորձենք հասկանալ, թե որն է հնարավորինս շուտ ժամկետը՝ երբ կկարողանանք ներմուծել VAR-ը: Դա շատ կարևոր քայլ կլինի մեր մրցավարների աջակցելու համար»:
Պայմանավորված խաղերի հարցի լուծման մասին
«Այս մրցաշրջանի մեկնարկից հետո այլևս չենք ստանում ՈՒԵՖԱ-ից պայմանավորված խաղերի մասին ահազանգեր: Դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհով ենք գնում, բայց պետք է միշտ զգոն լինենք: Կարևոր է, որ այս պահի դրությամբ այդ խնդիրը համարում եմ լուծված: Մյուս կողմից՝ ունենք իրավական գործընթացներ, որոնք սկսվել են մեր կայացրած որոշումներից հետո: Սեպտեմբերից մի փոքր դադար ենք վերցրել, քանի որ իրավապահ մարմինները պատերազմով էին զբաղված: Շուտով կվերսկսենք: Որոշ անհատներ, ինչպես նաև «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը, Լոզանի արբիտարաժային դատարանում բողոք են ներկայացրել ՀՖՖ-ի հետ: Վերաքննիչ դատարանն արդեն մերժել է «Լոկոմոտիվի» պահանջը՝ դադարեցնել առաջնությունը, մինչև բողոքի քննման ավարտը, ինչը շատ կարւոր է: Բողոք քննության հիմնական փուլը դեռ առջևում է: Վերջնական վճռից հետո կհասկանանք՝ ինչ ճանապարհով գնանք»:
Ջորկաեֆ եղբայրների հետ հանդիպման մասին
«Դենիս Ջորկաեֆի հետ հաճախ եմ քննարկումներ ունենում: Յուրի Ջորկաեֆի հետ քննարկումը շատ արդյունավետ էր: Կարծում եմ՝ շատ լավ հանդիպում ստացվեց, շնորհակալ եմ Յուրի Ջորկաեֆին կառուցողական քննարկում անցկացնելու ՖԻՖԱ-ի հիմնադրամի մասին: Հաջորդ տարի ծրագրեր կիրականանցնենք ՖԻՖԱ-ի հիմնադրման հետ»:
Մեկ տարվա իր աշխատանքի գնահատականի վերաբերյալ
«Կատարած աշխատանքն ավելի լավ կարող են գնահատել դրսից: Ոչ բոլոր ծրագրերն ենք կարողացել իրականցնել, պարզ պատճառներով, կարծում եմ՝ աշխարհում ոչ մի ֆեդերացիա չի կարողացել 2020թ.-ին իրականցնել բոլոր ծրագրերը: Բայց որոշ խնդիրներ լուծել ենք. հավաքականը ուժեղացնելու, մարզչական շտաբում փոփոխություններ կատարելու առումով հաջողություն հասանք: Սա լավ գնահատական է մեր աշխատանքին: Մեզ համար շատ կարևոր է նաև ենթակառուցվածքների ավելացումը, ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև սիրողական և մանկապատենական ֆուտբոլում: Այդ առումով դրական եմ գնահատում այն, որ մենք կարողացանք մեր նախատեսած փոքր խաղադաշտերի թիվը հասցնել 90-ի: Մեր նախանշածից 95 տոկոսն արդեն իրականացրել ենք: Դաշտեր ունենք Հայաստանի արդեն 7 մարզերում՝ Շիրակի, Տավուշի, Լոռու, Արագոծտնի, Արարատի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի: Բայց խոշոր ծրագրերի առումով տնտեսապես նպաստավոր չէր: Իսկ մյուս տարվա համար արդեն ունենք ծրագրեր. առաջին հերթին Աբովյանի մարզադաշտի վերակառուցումն է, ունենք ծրագիր Միկայի մարզադաշտի վերաբերյալ, այն նույնպես փորձելու ենք վերակառուցել: Ինչպես նաև Արմավիրի և Վանաձորի ստադիոնները: Դրանք հիմնական ծրագրերն են: Կլինեն նաև այլ կարևոր ծրագրեր. հաջորդ տարի ուզում ենք երկու մարզադաշտում լուսավորություններ տեղադրել: Եթե դա հաջողվի, տարին ստացված կհամարենք: Ինչ վերաբերում է այս տարվան, կարծում եմ՝ առավելագույնը ինչ կարող էինք անել այս տարի, արել ենք»:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաջողությունների մասին
«ՀՖՖ-ն մեծ ուշադրություն է դարձնում ֆուտզալին: Նախորդ տարի շատ ընկերական հանդիպումներ անցկացրինք: Իսկ այս տարին հավաքականը շատ լավ սկսեց, հաղթահարեց որակավորման նախնական փուլը: Բուլղարիային հաղթելու դեպքում մեծ հաջողություն կգրանցենք, կհանդիպենք աշխարհի ուժղագույն թիմերից մեկին՝ Ռուսաստանի հավաքականին, ինչպես նաև Ֆրանսիայի ու Վրաստանի հետ: Կարծում եմ՝ կկարողանանք հաղթահարել Բուլղարիայի արգելքը: Մարզչական անձնակազմը, տղաները շատ լավ գիտակցում են հաղթանակի կարևորությունը: Ֆուտզալում դարձյալ համալրել ենք հավաքականը արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներով, տեղացի տղաներով: Ունենք բոլոր հնարավորությունները մյուս տարի Երևանում անցկացնել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ, միգուցե՝ նաև հանդիսատեսներով: Ինչպես ֆուտզալը հաջողությամբ սկսեց տարին, հուսով եմ՝ նույնպես էլ կավարտի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT