Երևան
12 °C
Երեւանի «Փյունիկի» նախկի ֆուտբոլիստ Հովիկ Ներսիսյանը ՀՀ-ում ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրեսնգրքի 327-րդ հոդվածի հատկանշներով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը): Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ Ներսիյանը հետախուզվում է 2017 թ. մայիսից: Այս հոդվածով նախատեսվում է պատիժ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հովիկ Նեսիսյանը «Փյունիկում» խաղացել է եկել մինչեւ 2015 թ.: Այժմ հանդես գալիս անգլիական ցածր լիգաներից մեկը ներկայացնող «Վիթչըրչ Էլփորթում»: Անգլիայում քաղաքական ապաստան է խնդրել՝ հայտարարելով, որ չի ցանկանում Հայաստան վերադառնալ, քանի որ հետախուզման մեջ է: Նշել է, որ կարոտում է իր հարզատներին, սակայն, եթե վերադառնա, իրեն կձերբակալեն ու կուղարկեն բանակ, որտեղ անընդհատ զինվորներ են մահանում: Ըստ BBC-ի՝ նա վստահ է, որ Հայաստանում կսպանվի:
Ժամանակին նա կարող էր հայտնվել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում: Մոտ 2 տարի առաջ Կարեն Բարսեղյանը, որն այն ժամանակ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն էր, փորձել է թիմում ընդգրկել նրան, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է:
«Այն ժամանակահատվածում, երբ գլխավորում էի երիտասարդական հավաքականը, փորձել եմ նրան հավաքի հրավիրել, բայց վնասվածք ուներ ու չմիացավ: Հիմա՝ նրա տված հարցազրույցից հետո մի քիչ կասկածում եմ՝ վնասվածք ուներ, թե ոչ: Ինձնից առաջ, եթե չեմ սխալվում, մասնակցել է 1-2 հանդիպման, դրա համար էլ ուզում էի հրավիրել, որովհետեւ պաշտպանների խնդիր ունեինք: Փորձեցինք հրավիրել, բայց ասաց՝ վնասվածք ունեմ»,- պատմեց նա՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
Կարեն Բարսեղյանն ընդգծում է, որ Ներսիսյանի ասածները սուտ են: Որպես ՀՀ երիտասարդական հավաքականի անդամ նա կարող էր ծառայել սպորտային վաշտում, որը թեեւ հիմա արդեն լուծարված է, սակայն այդ ժամանակ գործում էր, եւ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին էր, այլ Երեւանում:
«Շատ հանգիստ կարող էր սպորտային վաշտում ծառայել: Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է նման բաներ լսել ֆուտբոլիստից, որովհետեւ այն, ինչ նա ասում է, ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Այն, ինչ լսեցի, զարմանալի է: Նա ՀՀ երիտասարդական հավաքականի անդամ էր: Երիտասարդական հավաքականի ցանկացած անդամ, ծառայելով սպորտային վաշտում, հնարավորություն էր ունենում մասնակցելու խաղերին: Չգիտեմ՝ ինչու է նման բաներ ասել»,- նշում է Բարսեյանը:
«Հայկական ժամանակ»-ը փորձել է կապ հաստատել Ներսիսյանի ներկայիս ակումբի հետ, սակայն հեռախոսազանգերին պատասխանում է ինքնապատասխանիչը: Ֆեյսբուքի էջին ուղարկված հարցումն էլ տեսնելուց հետո ակումբի ներկայացուցիչները հեռացրել են իրենց նամակ գրելու հնարավորությունը: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի՝ ակումբը Ներսիսյանի համար իրավաբան է վարձել, որը նրա շահերն էր պաշտպանելու դատարանում: Նրա գործի լսումը տեղի է ունենալու փետրվարի 19-ին:
Հունվարի 25-ին նրան առակցող «փրկենք Հովիկին» խորագրով առցանց ստորագրահավաք է սկսվել: Այս պահին 562 հոգի ստորագրել են այն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ 2015 թ. ձմեռային զորակոչից առաջ ՀՖՖ-ն երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ Պաշտպանության նախարարություն, եւ Ներսիսյանը, համաձայն ընդունված կարգի, պետք է ծառայության անցներ սպորտային վաշտում: Սակայն նա հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թ. աշնանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարկետման իրավունք է ստացել ՀՀ ՊՆ համապատասխան բժշկական հանձնաժողովից եւ 2016 թ. մեկնել է Անգլիա:
Եթե Ներսիսյանը գնար՝ ծառայելու սպրոտային վաշտում, հիմա արդեն զորացրված կլիներ: Սպորտային վաշտում նա չէր բախվի այն վտանգներին, որոնցից վախենում է, կշարունակեր մարզվել եւ մասնակցել ֆուտբոլային հանդիպումների: Բացի այդ՝ հայկական թիմերում խաղալով կարող էր նաեւ բարեկեցիկ կյանքով ապրել. ճիշտ է՝ հայկական ակումբերում աստղաբաշխական գումարներ չեն վճարում, սակայն բավարար է կարիքի մեջ չլինելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT