Երևան
12 °C
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրած վերջին ստուգողական խաղում խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց Չեխիայի ընտրանուց: Մրցակցի հարկի տակ կայացած խաղում մեր թիմը ֆուտբոլային բոլոր գործոններով զիջեց մրցակցին: 2 խաղակեսերում ամբողջապես տարբեր կազմերով հանդես եկած Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղի ընթացքում ունեին բացահայտ առավելություն. ավելի շատ ու մտածված էին գրոհում, ավելի մեծ ծավալի աշխատանք էին կատարում, ավելի շատ էին հարվածում դարպասին, ընդհանուր առմամբ էլ նկատվում էր խաղային միտք եւ ձեռագիր:
Արձանագրված հաշիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե չեխերը ավելի դիպուկ օգտագործեին իրենց ստեղծած գոլային պահերը: Այս խաղը թերեւս այն բացառիկ դեպքերից է, երբ հանդիպման մասին խոսելիս ստիպված ես լինում արձանագրել մեկ թիմի գործողությունները, քանի որ մյուս թիմի մասին ուղղակի ասելիք չկա: Ցավալիորեն Չեխիա - Հայաստան խաղում այդ մեկ թիմը մեր մրցակիցն էր, իսկ Հայաստանի հավաքականը «աչքի ընկավ» դժգույն, անկազմակերպ խաղով, անատամ գործողություններով, չկային հստակ խաղային ձեռագիր, մտածված գործողություններ, գրոհներ եւ այլն:
Չեխիային խոշոր հաշվով պարտվելը «նորություն» չէ մեր ընտրանու համար. մինչ այս խաղը կայացած 4 հանդիպումներից 3-ում Չեխիան հաղթել էր հենց 3 գնդակի առավելությամբ եւ միայն 1 անգամ է Հայաստանը հաղթել Չեխիային (2-1): 3 գնդակի տարբերությամբ պարտվեցինք նաեւ 5-րդ խաղում, բայց պետք է նշեմ, որ մեր թիմի պարտությունը, խաղը, անգամ արձանագրված հաշիվը օբյեկտիվ եւ օրինաչափ է, հետեւաբար պետք չէ զարմանալ, առավել եւս՝ հիասթափվել: Ստեղծված իրավիճակը կարելի է բացատրել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով:
օբյեկտիվ
Մեր հավաքականի հետ աշխատած ամենահաջողակ մարզիչներից Վարդան Մինասյանը մշտապես պնդում էր, որ հավաքականի համար ամենակարեւորը ֆուտբոլիստների մշտական խաղային պրակտիկան է: Եթե հավաքականի ֆուտբոլիստները չունեն մշտական տեղ իրենց թիմերի հիմնական կազմերում, նշանակում է, որ նրանք պատրաստ չեն ֆունկցիոնալ առումով, չեն գտնվում բավարար մարզավիճակում: Նման դեպքերում անգամ հրաշագործ մարզիչը չի կարող հավաքականին տրամադրվող 1-2 օրերի ընթացքում լավ խաղ, արդյունք ապահովել:
Չեխիայի հետ խաղում Հայաստանի ընտրանու մեկնարկային կազմում ընդգրկված 11 ֆուտբոլիստներից Մարկոս Պիզելին իր վերջին հանդիպումն անցկացրել էր 3 ամիս առաջ՝ դա Սալվադոր - Հայաստան ընկերական խաղն էր, Իրանում հանդես եկող պաշտպաններ Հրայր Մկոյանը եւ Վարազդատ Հարոյանը 20 օրից ավելի չեն խաղացել, քանի որ Իրանում արձակուրդ է, եւ ընդհանուր առմամբ Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից ոչ մեկը (անգամ մեր թիմի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանը) այս պահին տեղ չունի իր թիմի հիմնական կազմում՝ հետեւաբար չունեն խաղային պրակտիկա, չեն գտնվում բավարար մարզավիճակում: Վերջին ժամանակներս մշտապես խաղային պրակտիկա ունեցող մեր միակ ֆուտբոլիստը Գաել Անդոնյանն է, որը հանդես է գալիս Մարսելի «Օլիմպիկի» ընդամենը 2-րդ կազմում: Սրանք փաստեր են, որոնց մասին հայտնի էր դեռ Չեխիայի խաղից առաջ:
սուբյեկտիվ
2014-15 թվականներին մեր հավաքականում աշխատած մարզիչների ոչ բավարար աշխատանքի, ցուցադրած արդյունքների հետեւանքով հայկական ֆուտբոլը հայտնվեց սկանդալների մեջ, որի գագաթնակետը անցյալ տարեվերջին կայացած Հայաստան - Ալբանիա (0-3) հանդիպումն էր: Այդ խաղի տխուր հետեւանքները ակնհայտ երեւում են մինչ այսօր. ունենք ամբողջապես պառակտված ֆուտբոլային հանրություն, «որակազրկված», հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներ, չպարզաբանված հարցեր. մի խոսքով՝ չափազանց լարված մթնոլորտ: Շատերն անգամ իրենց անձնական ամբիցիաների համար ուրախանում են մեր թիմի պարտություններով, ձախողումներով: Նման մթնոլորտում ուղղակի անհնար է արդյունքի հասնելը: Ֆուտբոլը անհատական մարզաձեւ չէ. այն շատ ավելի մեծ կախվածություն ունի միջավայրից, քանի որ կոլեկտիվ խաղ է:
լուծումը
Ցանկացած բարդ իրադրությունից ելք կա. «լուծում» ունի նաեւ մեր ֆուտբոլը: Ընդ որում՝ «լուծումներ»: Կամ մենք ուղղակի ընդունում ենք, որ մեր ազգային հավաքականը եվրոպական միջինից թույլ թիմ է եւ պետք է ուրախանալ եզակի հաղթանակներով (ինչպես օրինակ Մակեդոնիայի, Մոլդովայի, Բելառուսի, Լատվիայի եւ այլ հավաքականներ), կամ էլ ուղղակի սպասում ենք: Ժամանակ. սա է մեր ֆուտբոլի Ճիշտ լուծումը: Ընդ որում, այս ընթացքում կարելի է ուղղակի չմտածել մեծագույն հաջողությունների մասին, այլ փորձել զերծ մնալ ձախողումներից, խայտառակ պարտություններից: Ընդամենը 2 օր հետո Հայաստանը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում մրցակցի խաղադաշտում մրցելու է Դանիայի հետ:
Նախօրեին Դանիան 5-0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, ցուցադրելով շատ ավելի ուժեղ խաղ, քան Չեխիան Հայաստանի հետ խաղում: Հաշվի առնելով մեր թիմի առջեւ ծառացած բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրները, թերեւս միակ տարբերակը Դանիայի հետ պաշտպանությունից խաղալն է: Ոչ թե ամբողջ խաղում պաշտպանվելը, այլ՝ պաշտպանությունից խաղալն է. սրանք տարբեր բաներ են: Չեխիա- Հայաստան խաղը ակնհայտ դարձրեց մեր ապագա բոլոր մրցակիցների տակտիկան. ամեն գնով նախ շարքից հանել Հենրիխ Մխիթարյանին, հետո արդեն հանգիստ հաղթել: Մխիթարյանին յուրահատուկ՝ գնդակով երկար անցումներին մրցակիցները պատասխանում են բառացիորեն նրան տապալելով:
Այդպես եղավ Անգլիայի առաջնության վերջին՝ «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում, ապա կրկնեց Չեխիա - Հայաստան խաղում: Ընդ որում, չեխ ֆուտբոլիստները չբավարարվեցին Մխիթարյանին 1 անգամ կոպիտ կերպով գցելուց եւ 2-րդ անգամ այնպես հարվածեցին, որ մեր ավագը այլեւս իր վիճակի չէր շարունակելու հանդիպումը: Դանիան շատ ավելի կոպիտ է գործելու Մխիթարյանի հանդեպ (եթե իհարկե մեր ավագը հասցնի վերականգնվել Չեխիայի հետ խաղում ստացած վնասվածքից), հետեւաբար արդեն պետք է մտածել առանց Հենրիխի խաղի մասին: Սա մոտավորապես նման է Պորտուգալիայի տարբերակին «Եվրո 2016»-ում՝ առանց Կրիշտիանու Ռոնալդուի:
Իհարկե, մեր թիմը չունի այնպիսի որակի ֆուտբոլիստներ, ինչպիսիք կան Պորտուգալիայի կազմում, բայց որակը այս դեպքում կարելի է փոխարինել քանակով: Հայաստանի հավաքականը պետք է կարգավորի առաջին հերթին խաղը պաշտպանությունում՝ խաղա 5 պաշտպաններով: 3 կենտրոնական եւ 2 եզրայիններ պաշտպանները, 2 հենակետային կիսապաշտպանները պետք է առաջին հերթին փորձեն լուծել գոլ բաց չթողնելու խնդիրը: Իսկ գոլ խփելու պահ յուրաքանչյուր խաղում ունենալու ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT