Երևան
12 °C
Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը և ներկայացնելու անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական լսումների սկզբում նշեց, որ «Իմ քայլի» պատգամավորները նույնպես հրավիրված են եղել լսումներին, սակայն վերջիններս նամակով տեղեկացրել են, որ չեն մասնակցելու։
Մարուքյանը տեղեկացրեց նաև՝ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի 1/5 կողմից ներկայացված դիմումը՝ կապված խորհրդարանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխոթյունների հետ։ «Դիմում ներկայացվել էր 1/5 ստորագորություններով «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից»։
Այնուհետև Էդմոն Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզը։ «Առաջինը մենք արձանագրել ենք, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։ Խորհրդարանական երկիր լինելով՝ մենք հասկանում ենք, որ բոլոր գործընթացները, ինչ էլ, որ տեղի ունենա, պետք է տեղի ունենա խորհրդարանում, այս դահլիճում, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ։ Խորհրդարանը պետք է ընտրի անցումային ժամանակաշրջանի վարչապետ, որովհետև հասկանում ենք, որ այս խորհդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը, և դա է պատճառը, որ ասում ենք՝ անցումային վարչապետ է ընտրում, այսինքն՝ մինչև այն պահը, որ կազմակերպվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Երկրորդ կետը հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումն է։ «Վերջին տարիների ընթացքում գիտենք, որ մեր պետական մարմինները, ըստ էության, խզում են ունեցել Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների հարաբերություններում, այսինքն՝ ինֆորմացիայի փոխանակում, շփումներ, և այս առումով կարծում ենք՝ շատ մեծ անելիքներ կան։ Երրորդ կետը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշությունների շուրջ բանակցելուն է միտված։ «Այսօր մենք գիտենք՝ ինչ խնդիրներ ունենք․ առաջինը ռազմագերիների, քաղաքացիական անձանց, որոնք գերի են ընկած Ադրբեջանում, նրանց փոխանակման խնդիրն է։ Գիտենք՝ մեր նահատակների, հերոսների դիակների փոխանակման խնդիրն է, որ արձանագրված է հայտարարության մեջ, բայց ոչ մի վերջնաժամկետ նշված չէ։ Հաջորդը հայտնի GPS-ով քարտեզագրումն է, որի մասին ոչ մի տեղ չկա գրված. այս փաստթղթում չկա գրված, որևէ հայտարարության մեջ չկա, բայց մենք տեսնում ենք, որ սահմանները GPS-ով դեմարկացիայի են ենթարկվում, այսինքն՝ այս խնդիրների հստակեցում և բանակցում։ Մենք կարծում ենք, որ դա գործող իշխանությունը ունակ չէ անել»։
Մարուքյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի մեջ են մտնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում, Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում, ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում, պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով, զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում, արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում եւ կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։
Ընդդիմադիր խմբակցության ծրագրի կետերից է նաև կորոնավիրուսի պայքարի արդյունավետ համակարգումը. «Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում, միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ եւ այլն: Հայաստան-Արցախ ավերված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում, հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում, տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում, ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT