Երևան
12 °C
Արցախում տեղի ունեցած վերջին պատերազմը եւ դրա հետեւանքով առաջացած տարածքային կորուստները ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ են առաջացրել, այլեւ ենթակառուցվածքների մեծ վնասներ հասցրել։ Հիդրոէլեկտրակայաններով (հէկ) հարուստ Արցախն այսօր էլեկտրաէներգիայի խնդրի առաջ է կանգնել։
Արցախում առաջացած էներգետիկ խնդիրների շուրջ զրուցել ենք Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լեւոն Գաբրիելյանի հետ։
- Պարո՛ն Գաբրիելյան, պատերազմի հետեւանքով Արցախի կորցրած տարածքներում էլեկտրաէներգիայի աղբյուր հէկեր են եղել։ Քանի՞ հէկ է անցել հակառակորդի տիրապետության տակ։
- Մինչ պատերազմը Արցախում կար գործող 36 հէկ, տարածքների կորուստների հետեւանքով մնացել է գործող 6 հէկ, որից մեկը Սարսանգի հէկն է՝ 50 ՄՎտ հզորությամբ, եւ կա 5 հատ փոքր հէկ, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը միասին 25 ՄՎտ-ի չափով է։ Բայց այս պահին դրանք ամբողջ ներուժով չեն աշխատում, քանի որ սակավաջրության խնդիր կա։ Գումարային մոտ 5.5 ՄՎտ հզորությամբ են այդ 5 հէկերը աշխատում։ Այսինքն՝ 30 հէկ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։
- Ի՞նչ խնդիրներ է առաջացրել էներգետիկ բլոկի համար այդ հէկերի կորուստը։
- Մինչ պատերազմը Արցախի գործող հէկերը կարողանում էին ամբողջությամբ ապահովել Արցախի էլեկտրաէներգիան, եւ ավելացած մասն էլ արտահանվում էր Հայաստան փոխհոսքերի միջոցով։ Հիմա, քանի որ այդ հէկերը չկան, տեղական սպառման համար նույնպես լուրջ խնդիր կա։ Բացի հէկերից՝ այդ բարձրավոլտ ցանցերը անցնում էին Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններով։
- Նշեցիք, որ Հայաստանին եւս որոշ չափով էլեկտրաէներգիա է մատակարարվել: Խոսքը բնակիչների՞ն մատակարարվող էլեկտրաէներգիայի մասին է։
- Ավելացած էլեկտրաէներգիան օդային գծով գալիս է Հայաստան, որտեղից էլ կարող է արտահանվել այլ երկիր, քանի որ Հայաստանը եւս ինքնաբավ է այդ առումով։
- Ըստ ձեզ՝ Արցախում հետագայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդիր կառաջանա՞։
- Սակագների հետ կապված չեմ կարող պատասխանել, քանի որ դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է իրականացնում։ Փաստացի էլեկտրաէներգիայի ցերեկային գինը 49 դրամ է եղել, գիշերայինը՝ 44, բայց մինչ պատերազմը այն սուբսիդավորվել է, եւ բնակիչ-բաժանորդները 1 կՎտ-ի դիմաց վճարել են 25 դրամ։ Հիմա կան սահմանաչափեր, որն անվճար է: Այդ սահմանաչափն անցնելուց հետո դարձյալ 25 դրամ կվճարեն։
- Արցախում էլեկտրաէներգիայի խնդիրը կարգավորելու այլընտրանքային տարբերակներ կա՞ն։
- Հիմա գլխավոր խնդիրը ցանցի վերականգնումն է, օրինակ՝ Մարտունու շրջանում դեռեւս ամբողջությամբ վերականգնված չէ։ Պատճառն այն է, որ Շուշիի ենթակայանից էր Մարտունու շրջան իջնում էլեկտրաէներգիան, բայց այդ ենթակայանը հիմա ամբողջությամբ ավերված է։ Հիմա Հայաստանից եկող նոր ցանց է վերանորոգվում, որ մինչեւ Ստեփանակերտ ամբողջ ցանցը սկսի աշխատել, մի հատված է մնացել, գրեթե ավարտվում է։ Դա, որ միացավ, արդեն Հայաստանից էլեկտրաէներգիա կստանանք, եւ այս հէկերի ծանրաբեռնվածությունը կիջնի, քանի որ ենթակայաններն այս պահին գերծանրաբեռնված են աշխատում։
- Նշեցիք 30 հէկի կորստի մասին: Տվյալներ ունե՞ք, թե քանի քաղաքացի է այդտեղ աշխատել եւ հիմա դրա հետևանքով կորցրել աշխատանքը։
- Այդ առումով այս պահին տվյալներ չունենք, բայց կարող եմ ասել, որ հարյուրավոր աշխատատեղերի մասին է խոսքը։
- Այն հէկերը, որոնք անցել են հակառակորդին, շահագործման ենթակա՞ են։
- Իմ կարծիքով՝ ոչ, որովհետեւ դրանք մեծ մասամբ ապամոնտաժվել են։ Հէկեր կան՝ գուցե եւ նորմալ մնացած լինեն։
- Հէկերն ամբողջությամբ մասնավո՞ր ներդրողների են պատկանում, թե՞ պետական մասնաբաժին եւս կա։
- Ամբողջությամբ մասնավոր են։
- Ձեր նախարարությունը խնդիրների կարգավորման համար ներդրողի հետ բանակցություններ վարե՞լ է՝ հաշվի առնելով, որ ֆինանսական մեծ կորուստներ են կրել։
- Ցանկացած ներդրող, որը 100 մլն դրամ եւ ավելի ներդրում էր իրականացնում, շահութահարկից ազատվում էր 5 տարի՝ որպես արտոնություն: Առաջին 3 տարին՝ ամբողջությամբ, վերջին 2 տարին՝ 50 տոկոսի չափով։ ՀԾԿՀ-ն լիցենզիա էր տվել, Ջրային կոմիտեն ջրով ապահովելու պայմանագիր ուներ։ Սակայն այս պահին չեմ կարող ասել՝ ներդրողները փոխհատուցում կստանան, թե ոչ։
- Այս պահին Արցախի քանի՞ տոկոսն էլեկտրաէներգիա ունի։
- Թվերը փոփոխական են։ Կարող եմ շրջաններով ասել, քանի որ նոր բաժանորդների քանակը եւս ամբողջությամբ հաշվառված չէ։ Ստեփանակերտում, Մարտակերտում, Ասկերանի շրջանում լույս կա, Մարտունու շրջանի շատ քիչ գյուղերում կա, քանի որ ենթակայանները եւ ցանցը շատ են վնասված, եւ օդային խնդիրների հարց կա։ Գլխավոր խնդիրը հենց Մարտունիում է։
- Ժամկետներ կա՞ն նախանշված, թե երբ ամբողջությամբ այդ խնդիրը կկարգավորվի։
- 24 ժամ աշխատում են մարդիկ, հատվածներ կան, որ ականապատված են եղել, եւ հիմա ռուս խաղաղապահները ականազերծում են։ Մաքսիմալ արագ տեմպերով փորձում են վերականգնել։
- ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ բլոկի հետ համագործակցություն կա՞ այդ խնդիրներն արագ վերականգնելու հարցում։
- Կան տեղեր, որ Հայաստանից են գալիս օգնում՝ ցանցը վերականգնելու համար։
- Արցախի տիրապետության տակ մնացած տարածքներում նոր հէկերի կառուցման հնարավորություններ կա՞ն։
- Դեռեւս Ջրային կոմիտեի եզրակացությունը չկա, ուսումնասիրում են։ Եթե լինի էլ, ապա շատ քիչ, որովհետեւ հիմնական գետերը, որտեղի ռելիեֆն էլ էր համապատասխան հէկի համար, Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանում էր։ Մի հատ փոքր գետ կար Հադրութում, որն էլի անցել է իրենց։ Ստեփանակերտով անցնող գետ կա, որում համարյա հնարավոր չէ հէկ կառուցել, մնացած գետերը հակառակորդի մոտ են այս պահին։
- Ստացվում է՝ նախկինում Արցախը էլեկտրաէներգիայի առումով ինքնաբավ էր, այս պահին ինքնաբավության մակարդակը քանի տոկո՞ս կարող է լինել։
- Հիմա մեծ մասամբ ենթակայաններն են ծանրաբեռնվածությամբ աշխատում։ Երբ ենթակայանները վերականգնվեն, արդեն փոխհոսքերի հարցը կհասկանանք։ Գլխավոր ենթակայանը պիտի ճիշտ աշխատի, որ կարողանան էլեկտրաէներգիա տրամադրել, եւ հասկանանք՝ ինքնաբավ է, թե ոչ։ Բացի դրանից, որ Մարտունու շրջանն ամբողջությամբ միանա, լրացուցիչ ծավալի անհրաժեշտություն է առաջանալու։ Այս պահին գլխավոր խնդիրը ամբողջ Արցախում էլեկտրաէներգիա ապահովելն է, որից հետո արդեն կկարողանանք գնահատել՝ որքանով ենք մենք կարողանում ապահովել, եւ որքան է անհրաժեշտ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT