Երևան
12 °C
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սեպտեմբերի 30-ից սկսած աշխատանքից հետո ոչ թե տուն, այլ արցախցիներին այցելության է շտապում, իսկ շաբաթ-կիրակի օրերին էլ նրանց համար անհրաժեշտ իրեր է գնում։ Ասում է՝ նախաձեռնությունը սկսեց առաջին հերթին ոչ թե որպես դերասանուհի, այլ ՀՀ քաղաքացի։
«Երբ իմացա, որ արցախցիներ են եկել, առաջին օգնությունս սկսեցի հենց Աբովյան քաղաքից, քանի որ այնտեղ եմ ապրում։ Կար հյուրանոց, որտեղ ապաստանել էին 90 արցախցիներ։ Փորձեցի հասկանալ ՝ ինչպես կարող եմ օգնել։ Որոշեցի ուտելիք տանել, խաղավարներ՝ մթնոլորտը փոխելու համար, որովհետև մարդիկ հոգեբանական մեծ ճնշման տակ էին ու ամենաշատը երեխաների համար էի մտահոգ»,- պատմեց դերասանուհին։
Սկզբում ամեն ինչ անձամբ է արել՝ այցելել է Երեւանում, տարբեր մարզերում բնակվող արցախցի ընտանիքներին։ Հետո հասկացել է՝ օգնությունն այնքան շատ է, որ միայնակ չի կարող բաժանել ու որոշել է դա կազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնում, որտեղ աշխատում է։
«Երկուշաբթիից հինգշաբթի օրերին՝ 12։30-ից մինչև 18։00-ն մարդիկ գալիս են մեր թատրոն, ստանում այն, ինչ իրենց անհրաժեշտ է՝ սկսած հագուստից, տաք վերարկուից։ Շաբաթ, կիրակի օրերին էլ գնումներ եմ կատարում, հավաքում թատրոնում և հետո բաժանում մարդկանց։ Մինչև դեկտեմբերի 17-ը այս ամենը կանեմ թատրոնում, դրանից հետո թատրոնը խնդրել է արդեն բեմը տրամադրել իրենց, որովհետև մանկական ներկայացումներ ենք պատրաստելու Արցախի և Հայաստանի մեր մանուկների համար»,- ասաց նա և հավելեց, որ վայրը կփոխվի, բայց օգնությունը չի դադարի։

Նոյեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում 4120 ընտանիքի են օգնել, իսկ մինչ այդ Լոռու մարզում 55, առանձին հյուրանոցներում 240 ընտանիքների։ Մոտ 2500 ընտանիք էլ օգնությունը ստանալուց հետո վերադարձել է Արցախ։
Արցախցիներին օգնելու համար դերասանուհին նաև իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում հայտարարեց «200 դրամ» «չելենջը»։ Նրա խոսքով՝ միտքը ծագեց այն ժամանակ, երբ որոշեց արցախցիներին նոր հագուստ տրամադրել։ Դա էլ իր կարգախոսն է՝ «Փոքր լումա, բայց մեծ գործ»։
«Խնդրեցի ֆեյսբուքյան և ինստագրամյան ընկերներիս, ասացի ընդամենը 1000 հոգի 200 դրամ ինձ փոխանցի, ես կունենամ 200 հազար դրամ և կկարողանամ գնել 10 հատ նոր վերարկու։ Այդպես գումարներից զատ մարդիկ վերարկուներ փոխանցեցին բոլորովին նոր, գնում էին կամ բերում թատրոն կամ ուղարկում էին ծանրոցներով ՝ ԱՄՆ-ից, ֆրանսիայից, Գերմանիայից և այլ տեղերից»,- մանրամասնեց դերասանուհին։
Խոստովանեց՝ ամեն արցախցու ապրածն իր ներսով է անց կացնում։ Արցախցիների հետ թատրոնում լաց լինում, ուրախանում ու մտահոգվում։ Նրանց հետ կիսում իրենց պատմությունները։ Ընդգծում է՝ հիմա արցախցիները մեր աջակցության և օգնությանը կարիքն ունեն․
«Ես ուզում եմ, որ մարդիկ հավատան որ հնարավոր է ընդամենը քիչ գումարով, բայց և շատ մարդկանցով ջերմացնել մեր երեխաներին, մեծերին։ Դու չես կարող ասել՝ դե պատերազմը ավարտվել է։ Ոչ հազարավոր մարդիկ մեր կարիքն ունեն, մեր ջերմության կարիքը։ Ես սա անում եմ ինձ համար»,- եզրափակեց նա։
Մերի Խաչատրյան
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT