Երևան
12 °C
«Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթ»-ի մասնակիցները հասան Կառավարության շենք։ Այստեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Նիկոլ, դու քո գործունեության յուրաքանչյուր օր անցկացնելու ես ոստիկանների շղթայի հետևում, փշալարերի հետևում, բունկերներում, պադվալներում, որովհետև Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացին քեզ թույլ չի տալու մնաս այդ շենքում, և վերջնականապես կործանես մեր ժողովրդին ու մեր պետականությունը։ Դու ամեն օր, ամեն ժամ քո պատուհանի տակ լսելու ես հայ ժողովրդի բողոքի և զայրույթի ձայնը»։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ երթը շարունակում են Նալբանդյան փողոցով։ «Կառավարության շենքի առաջ կանգ չենք առնում, որովհետև մենք համարում ենք, որ Կառավարություն չունենք, մենք ունենք նախատեսված ծրագիր, որը ավարտվելու է եկեղեցու բակում»։
Նշենք, որ ընդդիմադիրների երթին միացել է նաև «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալուն, Վազգեն Մանուկյանը նշեց․ «Այդպիսի հարց դրված չէ։ Հարցը դրված է հիմա Նիկոլ Փաշինյանին հանել, ստեղծել ժամանակավոր կառավարությունը, փորձել երկիրը այս վիճակից մի քիչ հանել և ընտրություններ կազմակերպել։ Իրար միանալու հարցը չկա»
Հարցին՝ հնարավո՞ր է ընդհանուր օրակարգ ստեղծվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության և «Հայրենիքի փրկության շարժման» միջև։ «Միգուցե։ Մի հանդիպումով ոչինչ չի լուծվում։ Ես առաջ չեմ ուզում ընկնել, երբ լինի, դուք կիմանաք»։
Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ Վազգեն Մանուկյանը բերեց Գերմանիայի օրինակը։ «Ոտքի կանգնեք, դարձեք կարգին պետություն, տնտեսություն զարգացրեք, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Գերմանիան ծնկի իջած էր և առաջին համաշխարհային պատերազմից հետո, և երկրորդ։ Հիմա Եվրոպայի ամենահզոր երկիրն է, այսինքն՝ կա ճանապարհ։ Իսկ մենք էլ հայերն ենք»։
Հիշեցնենք, որ «Հայրենքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթ»-ը մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանից։ Երթի ընթացքում մասնակիցները կանգ են առել Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց՝ հորդորելով ՀՔԾ աշխատակիցներին չկատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները։ Այնուհետև Ազգային ժողովի շենքի դիմաց հասնելով ՝ մասնակիցները կոչ են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին չստարել Նիկոլ Փաշինյանին։ Բաղրամյան պողոտայից ընդդիմադիրները երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա։
Երթի ընթացքում նաև ծեծկռտուք տեղի ունեցավ ցուցարարների և Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիների միջև, ինչի հետևանքով վարչապետին սատարող քաղաքացիներից մեկի աչքը վնասվեց։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT