Ինձ ցավ է պատճառում, երբ բաժանում եւ տարակարծություններ եմ տեսնում․ բոլորս պետք է համախմբվենք․ Երվանդ Զորյան

Հայաստանը եւ Արցախը վերջին պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամից դուրս գալու համար փորձում են նոր թափ հաղորդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։

ՏՏ ոլորտի եւ Արցախի վերջին պատերազմի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովիտում գործունեություն ծավալող «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանի հետ։

- Պարո՛ն Զորյան, արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ տեխնոլոգիական առումով դեռեւս այն մակարդակին չենք հասել, որ կարողանանք լուրջ խնդիրներ լուծել։ Լինելով ՏՏ ոլորտի հայազգի ներկայացուցիչներից մեկն աշխարհում՝ ի՞նչ եք կարծում, որտե՞ղ թերացանք։

- Ե՛վ սովետական շրջանում, ե՛ւ դրանից հետո Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները բավականաչափ զարգացած էին։ Մենք վերջին 25 տարիներին այդ աշխատանքներին մասնակցել ենք, եւ կարծում եմ, որ բավականին առաջընթաց ունեցավ Հայաստանը։ Բայց այդ տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ մասամբ կապված են ծրագրավորման հետ, օրինակ՝ արհեստական բանականությունը, միկրոէլեկտրոնիկան եւ այլն։ Այս վերջին շրջանում մեր տեխնոլոգիական պակասը կապված էր ավելի շատ էլեկտրոնային գործիքների, սարքերի հետ։ Դժբախտաբար մենք հայաստանյան ՏՏ ոլորտը զարգացնելով՝ սարքերը չէ, որ զարգացրել ենք։ Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանը շրջափակված է եղել, եւ այդ շրջափակված վիճակի մեջ շատ ավելի հեշտ է սարքերից եւ գործիքներից հեռու մնալ։ Իսկ ծրագրավորումն «ամպերի» մեջ է՝ ուր ուզես կարող ես գնալ։ Մեզ համար, տնտեսության զարգացման համար շատ ավելի հեշտ է ծրագրավորման միջոցով առաջ գնալը, քանի որ կարող ես բավականին բարձր արժեք ունեցող ծրագրեր ստեղծել՝ առանց մի տեղից մյուսը սարքեր փոխանցելու։ Հետեւաբար՝ տնտեսության մասին մտածելով՝ կարծել ենք, որ այդ որոշումը ճիշտ է։ Զինվորականությունը պետք է այդ սարքերի պակասը չունենար, սակայն, դժբախտաբար, այդ ուղղությամբ շատ աշխատանքներ չեն տարվել։

- Կմանրամասնե՞ք, թե սփյուռքահայությունը ի՞նչ մասնակցություն է ունեցել այս պատերազմի ժամանակ։

- Մեր մասնակցությունը եղել է մի քանի ուղղություններով։ Գիտեք, որ նյութական բաժինը, դրամահավաքը կարեւոր է, եւ այդ ուղղությամբ բավական աշխատանք տարվեց մեր տարբեր համայնքների հետ՝ ներառյալ Սիլիկոնյան հովտում։ Մեր երիտասարդները աշխատեցին, փորձեցին իրենց ընկերությունների մասնակցությունը բերել այդ գործում՝ ինչպես մենք մեր ընկերության հետ արեցինք։ Տեխնոլոգիական մասնակցություն ունեցանք, որը նույնպես կարեւոր է։ Տեսանք, որ մենք կիբերանվտանգության խնդիրներ ունենք, սոցիալական մեդիայում կան հարցեր եւ մասնագետներ կան, որոնք կարող են օգտակար լինել։ Երրորդ բնագավառը, որում դարձյալ մասնակցություն են ունեցել Սիլիկոնյան հովտի մեր գործընկերները՝ բժշկության բնագավառն է։ Մեր մասնագիտական խմբերն ունենք, որոնք բժշկական գործիքներ բերեցին, մասնագիտական օգնություն տրամադրեցին։

Նաեւ աշխատանքներ իրականացվեցին՝ հոդվածների ձեւով, տեսանյութերով եւ ցույցերի միջոցով, որպեսզի քաղաքական դեմքերը տեղյակ լինեն։ Այսինքն, 4-5 բնագավառում նյութական, քաղաքական, տեխնոլոգիական, բժշկական, մեդիայի միջոցով ազդելով՝ փորձեցինք մեր ուժը ներդնել։ Շատ դրական բան կար սրա մեջ։ Շատ մարդիկ խանդավառությամբ ներդրեցին իրենց ուժերը եւ հիմա էլ կա այդ խանդավառությունը Արցախի հարցում։ Թեեւ պատերազմի արդյունքում վնաս կրեցինք, բայց մյուս կողմից՝ այն հայերը, որոնք Հայաստանից հեռացել էին՝ բոլորը խանդավառված են։ Ես ուզում եմ այս դրական երեւույթն էլ նկատենք, քաջալերենք նրանց եւ փորձենք ամեն գնով դրական գնահատել ամբողջ հայերի համագործակցությունը, որ սա շարունակվի։

- Ի՞նչ կարծիք ունեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ։

- Անկեղծ՝ ինձ համար դժվար է, ես քաղաքական մարդ չեմ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ էր եւ եղավ։ Ես միշտ փորձում եմ դրական բաներ տեսնել եւ այդ դրական բաներից մեկն այն է, որ էլ զոհեր չենք տեսնում։ Մեզ ամեն օր ցավ էր պատճառում, երբ շարքերով զոհերի անուններ էինք տեսնում, դեմքերն էինք տեսնում այդ անուշ տղաների։ Իսկապես հուզվում էինք բոլորս եւ գոնե դրանից ազատվել ենք։

- Պարո՛ն Զորյան, հիմա Հայաստանը փորձում է տեխնոլոգիական ոլորտին ավելի առաջնահերթություն տալ եւ ռազմարդյունաբերությունը զարգացնել, ի՞նչ քայլեր են պետք զարգացման համար եւ ինչպիսի՞ շանսեր ունի Հայաստանն այդ ոլորտում։

- Կարծում եմ՝ Հայաստանը շանսեր ունի։ Սփյուռքը ռազմարդյունաբերության մեջ բնավ մասնագետ չէ։ Մենք միշտ կարծել ենք, որ պետությունն իր համաձայնություններով, դաշինքներով դա ապահովել է։ Մեր կենտրոնացումը որպես սփյուռքի տեխնոլոգիստներ եղել է ոչ ռազմական ուղղությունը։ Օրինակ՝ «Սինոփսիս»-ը միկրոէլեկտրոնիկայի մեջ է։ Ռազմարդյունաբերությունը ինքնին առանձին բնագավառ է, եւ դրա վրա պետք է Հայաստանը շեշտը դնի։ Բարեբախտաբար՝ ռազմարդյունաբերության բնագավառի մեջ կան բաներ, որոնք արդեն ունենք։ Օրինակ՝ կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը, սրանք բաներ են, որոնց կարիքը կա ռազմարդյունաբերության մեջ։ Հայաստանն այդպիսի մասնագետներ ունի, 0-ից չէ, որ պիտի սկսենք։ Սակայն Հայաստանի մեջ չունենք սարքեր արտադրելու պրոցես։

- Արցախի տնտեսական հիմնական ճյուղերը՝ գյուղատնտեսությունն ու հիդրոէլեկտրակայանները ստեղծված իրավիճակում այլեւս առաջնահերթություն չեն լինի եւ Արցախի Կառավարությունը եւս որոշել է զարկ տալ ՏՏ ոլորտի զարգացմանը։ Որքանո՞վ է հնարավոր ռիսկային գոտում այդ ուղղությունն առաջ տանել։

- Ես ՏՏ ոլորտի մեջ բնավ սահմաններ չեմ տեսնում։ Ռիսկային գոտին կապ չունի, այս ոլորտում աշխարհում ամենակարեւորը միտքն է միայն։ Մենք ունենք շատ խելացի երիտասարդներ ե՛ւ Արցախում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Վանաձորում... ՏՏ ոլորտը պարտադիր չէ միայն Երեւանում լինի։ Իրականության մեջ մենք միայն խնդիր ունենք մարդկանց քանակի հետ կապված։ Երեւանի մասնագետները արդեն բավարար չեն, ՏՏ ոլորտի մասնագետների պակաս կա, եւ դրա համար մենք Գյումրի եւ Վանաձոր ենք գնացել նաեւ։ Եթե Արցախն էլ սրա մեջ մտնի եւ այնտեղ էլ ՏՏ ոլորտը զարգացնենք՝ շատ լավ կլինի։

- Ձեր ընկերությունը ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար Հայաստանի եւ Արցախի կառավարությունների հետ համագործակցության նոր ծրագրեր պատրաստվո՞ւմ է իրականացնել։

- Այո՛, մի քանի բան ենք ուսումնասիրում, որը դեռ վերջնական չէ։ Հայաստանում 5 համալսարանի հետ ենք աշխատում։ Տարեկան 150 հոգի է ավարտում մեր համալսարանական եւ մասնագիտական մակարդակներում։ Միայն համալսարանական մակարդակով պետք չէ բավարարվել։ Մենք ունենք եւս 2 ուրիշ խմբեր։ Մեկը արդեն մասնագիտություն ունեցողների վերապատրաստումն է։ Մյուսը դպրոցներում տարվող աշխատանքն է։ Դպրոցականները պետք է տեխնոլոգիաները սիրելով մեծանան։ Մենք ունենք դպրոցական ծրագիր, որը 10 ավագ դպրոցներում կիրառվում է։ Այդ դպրոցները պետք է շատացնել եւ նյութերն ավելացնել։ Մենք ժամանակին խոսել ենք հայկական վիրտուալ կամուրջի ստեղծման մասին։ Դա հարթակ է, որը կապ է ստեղծում Սիլիկոնյան հովտի եւ Հայաստանի միջեւ։ Այդ կամուրջը կարող է թե՛ փոքր, թե՛ մեծ ընկերություններ հզորացնել, համալսարաններ եւ դպրոցներ զարգացնել։

- Պարո՛ն Զորյան, երկրում, թե՛ ներքաղաքական, թե՛ տնտեսական առումով ճգնաժամային իրավիճակ է, որպես սփյուռքում բնակվող հայազգի գործարար՝ հավանաբար հետեւում եք իրավիճակին։

- Անշուշտ հետեւում ենք, ինչպես ամեն հայ։ Չենք կարող այնպես վերլուծել՝ ինչպես դուք, քանի որ Հայաստանում եք գտնվում։ Կորոնավիրուսի պատճառով մենք արդեն ունեինք բավական դժվարություն։ Ես կարծում եմ, որ պետք է վայրկյան առաջ համախմբվենք եւ ուժ տանք, որ այս դժվարություններից դուրս գանք։ Ամենակարեւորը մարդասիրական հարցերն են, զինվորականների, անտուն մնացածների, հիվանդների խնդիրները։ Չենք կարող ընդունել, որ հայ վիրավոր ունենանք, անտուն մարդ լինի, դա բոլորիս համար ցավ է։ Մյուս կարեւոր մասը՝ տնտեսությունն է։ Մեր տնտեսությունը՝ ՏՏ ոլորտի առումով բարեբախտաբար 100 տոկոսով նույնն է մնացել, խնդիր չի ունեցել։ Բայց տնտեսության համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ իր բնագավառի վրա կենտրոնանա։ Սրա համար շատ կարեւոր է, որ ե՛ւ սփյուռքի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի բոլոր ուժերը համախմբվեն։ Ինձ ցավ է պատճառում, երբ բաժանում եւ տարակարծություններ եմ տեսնում։ Մեր լավագույն ուժերը պետք է կողք-կողքի դնենք եւ համագործակցությամբ դուրս գանք դժվարություններից։

- Ճգնաժամից դուրս գալը հեշտ չի լինի, Հայաստանը ներդրումների կարիք ունի, այդ ներդրումների համար լրացուցիչ ի՞նչ խթաններ են ըստ ձեզ անհրաժեշտ։

- Ես կարծում եմ, որ ներդրումների համար ամենաշատը մենք կարիք ունենք կայունության։ Իմ ընկերությունը 65 երկրներում գործում է եւ Հայաստանը ԱՄՆ «Սինոփսիս»-ից հետո 2-րդ ամենամեծ մասնաճյուղն է։ Բայց եթե դժվարություններ լինեն կամ անապահով զգան մեր ընկերությունները, կարող ենք մտածել մեր Հնդկաստանի կամ Չինաստանի խմբերը մեծացնելու մասին։ Հետեւաբար ամենակարեւորը կայունությունն է։ Պետք է ցույց տանք, որ սա լավ տեղ է։ Երկրորդ պայմանն անշուշտ մասնագետներին են, որն ունենք։ Լավ մտածող մարդիկ ունենք, միայն կայունությունը չպետք է խաթարվի, որպեսզի մարդիկ չսկսեն կասկածել։

- ՀՀ-ում կա բարձր տեխնոլոգիական նախարարություն, ռազմարդյունաբերության կոմիտե։ Պատերազմից հետո ո՞րը պետք է լինի նրանց անելիքը։

- Ես ուրախ եմ, որ ունենք այդպիսի նախարարություն։ 90-ական թվականների անկախությունից ի վեր Հայաստանի հետ աշխատում ենք, տարբեր կառավարություններ եւ վարչապետներ եմ տեսել, բայց չենք ունեցել այսպիսի հատուկ նախարարություն։ Նրանք շատ լավ ծրագրեր ունեն՝ փոքր ընկերություններին քաջալերելու, մեծ ընկերություններին քաջալերելու, համալսարաններին օգնելու, մարդկանց պատրաստելու։ Ռազմարդյունաբերության մասին մենք տեղյակ չէինք այդքան էլ եւ այս պատերազմը մեզ առիթ տվեց, որ հասկանանք՝ այդտեղ խնդիր ունենք։ Կարծում եմ նախարարությունը դրա վրա էլ պետք է շեշտը դնի եւ այդտեղ էլ խնդիրներ չունենանք։ Այսօր ՏՏ ոլորտի 1000 ընկերություն կա Հայաստանում: Մեզ պես փոքր երկրի համար դա մեծ հարստություն է։ Շատ լավ ծրագրեր ունենք՝ վիրտուալ կամուրջի ծրագրի միջոցով 15 փոքր ընկերության հետ ենք ծանոթացել՝ մեկը մյուսից հաջող։ Եթե նրանց պես ընկերություններ ունենանք նաեւ ռազմական արդյունաբերության մեջ՝ շատ լավ կլինի։

- Որպես սփյուռքում բնակվող գործարար՝ ի՞նչ կասեք հայ հանրությանը։

- Մի կողմից խոսքիս մի մասը պետք է լինի այն մասին, որ այն դժվարությունները, որ ունեցանք պատերազմի ընթացքում, 100 տոկոսով բաժանվում է նաեւ սփյուռքի մեջ։ Ամեն մի զինվորի ցավ, ամեն մի վիրավորի ցավ, ամեն մի անտուն հայի ցավ բոլորինս է։ Բայց այս դժվարությունների հետ մեկտեղ պետք է այս ամենից փորձենք դուրս գալ, որ մեր հայրենիքը զորացնենք եւ մեր աճը շարունակենք։ Սփյուռքը եւ հայրենիքը ձեռք ձեռքի պետք է տան, որ ամեն ինչ վերականգնենք։ Իմ ուղերձն է, որ վայրկյան առաջ փորձենք դժվարության մասին առանց մոռանալու՝ փորձենք գտնել մեր վերելքը եւ իրար հետ զորացնենք երկիրը։

Մյուս կողմից՝ կարծում եմ կորոնավիրուսի առումով եւս պետք է շատ զգույշ լինենք։ Ինձ համար նույնչափ վատ թշնամի է կորոնավիրուսը, որքան հակառակորդը։ Եթե մենք մեր սահմանների վրա ունենք թշնամի, ապա ներսում էլ ունենք թշնամի եւ դրա դեմ պայքարելը նույնչափ կարեւոր է։ Երբ դու քո դիմակը դնում ես, միայն քեզ չես պաշտպանում։ Կարծում եմ, որ ամեն հայ Հայաստանի մեջ զինվոր է կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե չպայքարեն՝ ուրեմն իրենց զինվորի դերը չեն կատարում։ Մենք շատ մարդիկ կորցրինք, մենք չունենք այդ հնարավորությունը այդքան մարդ կորցնելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3595 դիտում

96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով

Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան

Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ

Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ

Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև

«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել

Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան

Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու

ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ

Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ

Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին

Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան

Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը

ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան

ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ

ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են

Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը

«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է

Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան. տեսանյութ

Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է

Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել

Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել

Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից

Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ

Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ