Երևան
12 °C
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար Սոնա Հովհաննիսյանի, Գ․ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Էսկենյանի, պատմաբան, արխիվագետ Ամատունի Վիրաբյանի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել այն հանգուցալուծելու ուղիներին:
Խոսելով պատերազմի ընթացքում կրած ցավալի կորուստների, վստահության պակասի և առկա ճգնաժամային իրավիճակի մասին՝ մտավորականները նշել են, որ, որպես ժողովուրդ ու պետություն, այլ ընտրություն չունենք, քան իրավիճակից միասնական ուժերով դուրս գալը: Առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է սթափ ու ճշգրիտ վերլուծել ու գնահատել իրավիճակը, գույքագրել մարտահրավերները, ընդունել առկա իրողություններն ու մտածել իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:
Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների կարևորությունը՝ մասնավորապես նշելով. «Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, նայենք ճշմարտությանը, դասեր քաղենք այսօրվա սխալներից ու արդյունավետ քայլերով շարժվենք առաջ»: Նախագահը նշել է, որ պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր բոլոր ոլորտների համար. «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և պետք է ամենօրյա հետևողական աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտները, ամրացնենք մեր պետականությունը»:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում կարևոր և վճռական է նախագահական ինստիտուտի և Հանրապետության նախագահի դերը:
Հնդկաստանը արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա. Պակիստանի դեսպան
ՆԳՆ-ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը, համարանիշն էլ փոստային համակարգով կուղարկվի
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին. լուսանկարներ
Անհետ կորած 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է. որտե՞ղ է եղել նա
Կրկին սև ծուխ. կոնկլավը երկրորդ անգամ չի կարողացել ընտրել Հռոմի նոր պապին
Դատարանը գույքային և դրամական ի՞նչ պահանջ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին․ դատախազը մանրամասնել է
Պուտինն ու Ծինփինը Մոսկվայում հանդիպել են, բանակցություններ վարել. ՌԴ նախագահը խոսել է արդյունքների մասին
«Հոկտեմբերի 27»-ի գործն ակտիվ նախաքննության փուլում է․ Աննա Վարդապետյան
Նկատի է ունեցել իրավապահ համակարգի միջոցով. Գրիգորյանը՝ «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարության մասին
Մասնակցությունը պայմանավորված է միայն հարգանքի տուրքով․ Սիմոնյանը՝ վարչապետի Մոսկվա մեկնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա. Գրիգորյան
Քոչարյանի վարկանիշից խոսելիս միշտ հիշեք՝ ընտրություններում մրցակցին երբեք չի հաղթել․ Սիմոնյան
Իրանում մեկ օրում 3 երկրաշարժ է գրանցվել
Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց ինչ ասում է Արամ Սարգսյանը, ճիշտ է ասում․ Սիմոնյան
Ապրիլի 26-ից ջրանցքում որոնվող Իրանի քաղաքացու դին հայտնաբերվել է
Պատերազմը գցեցին մեր ջեբն ու գնացին, չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի կարելի է ՀՀ-ին վերաբերվել․ Սիմոնյան
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Դատախազը գալու է մարդկանց հետևից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան, գնդակահարել երևանցիներին. Սիմոնյան
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյունների վտանգի մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
Թե Արցախն ով է կորցրել, գնա իրեն ասա. ես էդ տականքներից զզվում եմ. Միքայելյան
Գողը գոռում է՝ բռնեք գողին, վարչապետը ճիշտ էր ասում՝ կոկորդին է հասնում բոլորիս․ Սիմոնյան
Ընդունվում են հայտեր՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» -ի կարիքների համար «կապի սարքավորումների» ձեռքբերման համար
Ոստիկանական համակարգ մտնելու տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի. կկարգավորվի հարցերի 3 խումբ
Շիրակի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. վարույթը դատարանում է
Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին
Ապօրինի գույքի հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 մլն 344 հազար դրամ
Հունիսից մինչև օգոստոս Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ
Դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին է վերադարձվել 107 միլիոն 341 հազար դրամ արժեքով գույք
Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ
2021-ից մինչև 2025-ի ապրիլի 9-ը Հակակոռուպցիոն դատարանի վարույթով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի վրա
Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ, կա կալանավորված. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
«Այստեղս եք հասցրել». ինչ է իրականում Ազգային ժողովում ասել վարչապետը՝ հպվելով պարանոցին, և ինչ է ներկայացվում
2018-2024-ին պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց․ դատախազ
2024-ին դատարաններում ավարտված քրեական գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ․ Վարդապետյան
86 մլն դրամ մոտարկված արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ
Անդրեասյանը, Գաբրիելյանը և Ղազարյանը ուղիղ եթերում կպատասխանեն կրթական ոլորտի հարցերի. ինչպե՞ս ուղղել դրանք
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT