Երևան
12 °C
«Հայրենիքի փրկության շարժման» երթը ավարտվեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այստեղ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ասաց, որ դեկտեմբերի 22-ին՝ 12:00-ից սկսած հայտարարում են համահայաստանյան գործադուլ և դասադուլ։ «Ժամը 12:00-ին բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այդ խրտվիլակը րոպե առաջ հեռանա»։ Նա նաև նշեց, որ իրականացվելու են բողոքի զանգվածային ակցիաներ։
Ընդդիմադիրները երթի ընթացքում կանգ են առել նաև Գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության շենքերի մոտ։
Գլխավոր դատախազության շենքի մոտ «Մեկ հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ընթերցեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված նամակը, որով հիշատակեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը։ Ի թիվս այլ հարցերի նա դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք քրեական գործի շրջանակում հարցաքննվե՞լ են Նիկոլ Փաշինյանը և ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Ղազինյանը հարցերին պատասխանելու համար դատախազությանը մինչև վաղը՝ 17:00-ն ժամանակ տվեց, ինչից հետո հանձնեց նամակը դատախազությանը։
Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք հայտարարություններ էր արել։ Մասնավորապես, նա ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով պատերազմի երրորդ օրը դադարեցվել լրահամալրումը, փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Նա նշել էր, որ պատերազմի նման ելքի հիմանական պատճառը անկազմակերպվածությունն ու անգրագեիտությունն է եղել։ Պաշտպանության նախարարությունը ասուլիսից հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Մովսես Հակոբյանը ծայրաստիճան վտանգավոր հայտարարություններ է անում։Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ոստիկանության շենքի մոտ ընդդիմադիրները կոչ արեցին իրավապահ համակարգի աշխատողներին գործել բացառապես օրենքի շրջանակներում, իսկ Ազգային անվտանգության ծառայության մոտ նշեցին, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, և անհրաժեշտ է նրան մեկուսացնել։
Ընդդիմադիրները վերջին երկու օրերին նույնպես երթեր են կազմակերպել։ Վաղը ևս նախատեսվում է «Արժանապատվության երթ», իսկ շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի է ունենալու ընդդիմադիր ուժերի հանրահավաքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT