Երևան
12 °C
Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նիստին մասնակցող հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Խորհրդի նիստի օրակարգում ներառված էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական և ոլորտային երկխոսությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին, Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Գործընկերության խորհրդին անդրադարձ կատարվեց նաև COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանը և այդ ուղղությամբ ԵՄ կողմից Հայաստանի ջանքերին ցուցաբերվող աջակցությանը:

Կողմերը քննարկեցին նաև առևտրատնտեսական, էներգետիկ, կրթության և բնապահպանության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամները ներկայացրին իրենց իրավասության ոլորտում ՀՀ-ԵՄ գործընկերության հիմնական զարգացումները:
Իր ողջույնի խոսքում նախարար Այվազյանը նշեց. «ՀՀ և ԵՄ և իր անդամ երկրների հետ արժեքահեն գործընկերության հետագա ամրապնդումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ցավալիորեն մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների և մասնավորապես մեր տարածաշրջանում, որի կայունությունը և անվտանգությունը բացահայտ կերպով խաթարվել են վերջերս Արցախի բնիկ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով»:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ընթացիկ փուլին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի կողմից արդեն իսկ մշակվել է նաև ՀԸԳՀ այն դրույթների ճանապարհային քարտեզի նախագիծը, որոնք շուտով կմտնեն ուժի մեջ:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ: ԱԳ նախարարը փաստեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և հետապնդել են արցախահայությանն իր բնօրրանից բնաջնջելու վերջնանպատակ, նոր վտանգավոր նախադեպեր են ստեղծել Եվրամիության Արևելյան հարևանության տարածքում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման համար:

Այս համատեքստում նախարարը մտահոգություն հայտնեց նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից հազարավոր օտարերկրյա զինված ահաբեկիչների Ադրբեջան և ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման առնչությամբ՝ դրանով իսկ վերածելով ԵՄ Արևելյան հարևանության մի հատվածը միջազգային ահաբեկչության օջախի:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդծվեց ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով դեռևս կյանքի չկոչված հիմնարար սկբունքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ԼՂ կարգավիճակի որոշման գործընթացում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT