Դուք հարց լուծող չեք. սյունեցիները ԼՀԿ պատգամավորներին ճանապարհ չտվեցին

18/12/2020 schedule14:42

Սյունեցիները այսօր առավոտից փակել են Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում գտնվող ճանապարհը։

Նրանք պահանջում են, որ այսօր՝ մինչև 17:00-ն, Գորիս-Կապան ճանապարհի որոշ դիրքեր Ադրբեջանին հանձնելու որոշումը չեղարկվի։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը կոչ արեց բոլոր սյունեցիներին միանալ ակցիային։ «Չունենք հստակ պատասխաններ երեկվանից, ամեն ինչ տանում է նրան, որ մնացած բոլոր տարածքների պես շատ խելոք ամեն ինչ տրվելու է թուրքին։ Սյունեցիներս կարծում եմ՝ չպետք է համաձայնվենք այս գաղափարի հետ։ Ամեն օր հեռուստացույցով լսում ենք, որ խոսքը չի վերաբերում Հայաստանի պետական սահմանին, բայց մինչև օրս մենք պատասխան չենք ստացել՝ որն է Սյունիքի պետական սահմանը։ Մենք գիտեք՝ որն է սահմանը, բայց այն գործիքակազմը, որը օգտագործում են իշխանությունները սահմանագծման համար, դա թուքերի որդեգրած սկզբունքն է, և թուրքական սկզբունքով է իրականացվում։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և չենք ուզում համաձայնել»,- ասաց սյունեցիներից մեկը։

Նրա խոսքով՝ պրոցեսի շարունակական լինելու դեպքում կորցնելու են Սյունիքը։ «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, մենք չենք պատրաստվում այս ծախված գործընթացի մասնակիցը դառնալ»։

Ըստ նրա՝ Կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տա, որովհետև չի տիրապետում իրավիճակին։

Սյունիք էին ժամանել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բադալյանը, Աննա Կոստանյանը, Սրբուհի Գրիգորյանը։ Նրանք ցանկանում էին մեկնել Կապան, սակայն ակցիայի մասնակիցները չցանկացան պատգամավորներին ճանապարհ տալ: «Գորիսում հարցերը լուծեցի՞ք, գնում եք Կապան, մնացեք ստեղ, խնդիրը լուծեք, խի՞ եք ուզում Կապան գնալ։ Ստեղ խնդիրը լուծեք, համոզվենք, որ խնդիր լուծող եք, գնացեք Կապան։ Ես, օրինակ, վստահ եմ, որ դուք հարց լուծող չեք, եթե հարց լուծող եք, ստեղ լուծեք»,- դիմելով պատգամավորներին՝ ասաց ցուցարարներից մեկը։

Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ եկել են ժողովրդի կողքին լինելու։ «Պարզ է, չէ՞, որ ընդդիմադիր պատգամավորը չի կարա գնա բանակցությունների խնդիրներ լուծի։ Ես պիտի հասկանամ՝ ձեր խնդիրը որն է, ես հեռվից լսել եմ, բայց կարևոր եմ համարել, որ այստեղ լինենք՝ ձեզ մոտ, ձեզ հետ»։

«Որ չգայինք, կասեիք՝ մեկը չեկավ»,- հավելեց Անի Սամսոնյանը։ Վերջինս ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք հարգել են քաղաքացիների անհնազնդության ակցիան եւ Կապան գնում են այլ ճանապարհով:

Հիշեցնենք, որ երեկ էլ սյունեցիները փակել էին Կապանի օդանավակայանի հարակից տարածքը։ Սյունեցիների խոսքով՝ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը այդպիսով անցնելու է ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Երեկ պաշտպանության նախարարար Վաղարշակ Հարությունյանը մեկնել էր Սյունիք և հանդիպել մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ։ Նա նշել էր, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ավելի վաղ ՊՆ-ն նաեւ հայտնել էր, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5424 դիտում

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ