Երևան
12 °C
Ավարտվել են S-9-21-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերով և մարզի զբոսաշրջային կարևոր ուղիներից մեկն է։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարության Ճանապարհային դեպարտամենտը:
Հորբատեղի և Արտաբույնքի բնակիչները մեծ հույսեր են կապում ճանապարհի բարեկարգման հետ։ Նրանց բնորոշմամբ՝ ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կօգնի ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այնպես էլ իրենց կենցաղային հարցերի լուծմանն ու տարածաշրջանում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Նշվում է, որ S-9-21-Հորբատեղ ճանապարհի հարակից տարածքում են գտնվում Սմբատաբերդ ամրոցը, Ցաղացքար եկեղեցական համալիրը‚ Հորբատեղում է գտնվում Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին‚ պատմական և բնության այլ հուշարձաններ։
Ճանապարհի վերականգնման շրջանակներում կատարվել են գաբիոնային պաշտպանիչ պատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման և այլ աշխատանքներ: Չնայած ճանապարհի վերականգնման նախագծում նախապես ներառված չէին ջրագծի կառուցման աշխատանքներ, սակայն հաշվի առնելով խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի և Արտաբույնք գյուղի բնակիչների խնդրանքը` կառուցվել է Արտաբույնք գյուղի շուրջ 3‚4 կմ ընդհանուր երկարությամբ խմելու ջրագիծը։
Ճանապարհը վերականգնվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ 2020 թվականին այս ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու, Վայոց ձորի, Տավուշի‚ Արարատի մարզերում ավարտվել է մոտ 23 կմ երկարությամբ 6 ճանապարհահատվածների վերականգնումը։ Իսկ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում այս տարի ՀՀ 7 մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
Իմ չափը պահելու եմ. Ղուկասյանը՝ Կառավարության հետ շփման մասին քաղաքապետ ընտրվելու դեպքում
Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը
Ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ
Իրանի գերագույն առաջնորդը պատասխանել է Իրանը ռմբակnծելnւ Թրամփի uպառնալիքին
Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան. սպասում եմ պատասխանի
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նա եղել է կապված վիճակում, վնասվածքներով
Հրապարակվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի նախնական ամփոփ արդյունքները
Ընտրողները արժանի են ընտրյալներին այնպես, ինչպես ընտրյալները՝ ընտրողներին. Լևոն Բարսեղյանը՝ արդյունքների մասին
Սեպտեմբերից հղիության և անաշխատունակության նպաստի համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի
Երևանում «Ֆոլկսվագեն»-ը բախվել է մայթեզրի եզրաքարին, այնուհետ՝ երկաթյա սյանը, մեկ այլ մեքենայի ու ծառին
Սարգսյանն ու Քոչարյանը Գյումրիում հնարավորություն ունեն միանալու, սակայն մի խնդիր կա. Դալլաքյան
Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ
Ի՞նչ է սպասվում Գյումրիում, ամեն ինչ նոր է սկսվում. Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրել է ամենահավանական 3 տարբերակ
Հաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների քննության ժամանակացույցը
Զելենսկին ցանկանում է չեղարկել հանքային գործարքը, բայց դա մեծ հետևանքներ կունենա. Թրամփ
Սպանությունների թիվը նվազել է Երևանում, սակայն հանրապետությունում ընդհանուր աճ կա
«Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս
Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են
Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան
Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Հատուկ օպերացիա Երևանում. վնասազերծվել են օտարերկրացիներ
Իրանը կբախվի ռազմական հարձակման և երկրորդային մաքսատուրքերի, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT