Երևան
12 °C
Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիաներին մասնակցելուց հրաժարվելու պատճառով «Տոյոտա Երեւան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մի քանի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։
Այս ընկերության համասեփականատեր է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ «Տոյոտա Երեւան» ընկերությունում հավասարաչափ՝ 30-ական տոկոս բաժնեմասեր ունեն նաեւ գործարար, Երեւանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր Սամվել Մայրապետյանը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի»՝ Հ2-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նատալյա Մատինյանը:
Աշխատանքը կորցրած Գոռ Մելիքբեկյանի կինը՝ Գայանե Հովհաննսիյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան է դեպքը տեղի ունեցել։ «Աշխատավայրում ժողով է եղել, ասել են՝ պետք է վաղը (երեկվա հանրահավաքի մասին է խոսքը` հեղ․) բոլորդ մեքենաներով գնաք։ Մեքենաները կթողնեք հյուրանոցի մոտ ու ոտքով կմիանաք հանրահավաքի մասնակիցներին։ Գոռն էլ ընդհատելով հարցրել է՝ իսկ եթե չգնանք։ Պատասխանել են, որ էդ դեպքում չեն կարող աշխատել իրենց մոտ»,- պատմեց Գայանեն։
Գայանե Հովհաննսիյանի խոսքով՝ «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ում աշխատող մոտ 70 հոգուց միայն 6-ն են հրաժարվել մասնակցել հանրահավաքին։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մերժած աշխատակիցներին «Տոյոտա Երեւան»-ի գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանը հերթով կանչել է իր աշխատասենյակ ու բացատրություն պահանջել։
«Գոռն ասել է՝ եկեք էլ քննարկում չծավալենք, իրենք էլ ասել են՝ դե, դիմումդ գրիր»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամուսինը դիմում չի գրել, պարզապես թողել ու հեռացել է։ Ամուսինները հետո տեղեկացել են, որ աշխատանքից ազատվել են նաեւ հանրահավաքին մասնակցելու պահանջը մերժած մյուս աշխատակիցները։
Գայանե Հովհաննսիյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվում են արդյոք անհիմն ազատման համար դիմել դատարան կամ իրավասու այլ մարմինների, վերջինս բացասական պատասխան տվեց։ Նշեց, որ առայժմ ոչ մի տեղ չեն դիմելու։
«Ես պարզապես գրառում կատարեցի, որ մարդիկ իմանան ու հասկանան, թե ինչ է կատարվում։ Ամուսինս մասնագետ է ու կարող է իր ընտանիքը պահել, բայց լիքը մարդիկ կան, որ այսօր ստիպված են գնում, որպեսզի սոված չմնան։ Այդ մարդիկ չեն կարող ոչինչ անել, բացի գնալուց, որովհետեւ վարկեր ու լիքը խնդիրներ ունեն»,- եզրափակեց Գայանեն։
«Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում հասանելի երկու համարներից մեկի բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին, իսկ երկրոդին պատասխանեց սպասարկման բաժնի աշխատողը։
Վերջինիս խնդրեցինք հեռախոսահամար փոխանցել կամ պատասխանատու մեկին միացնել, որը կպատասխանի մեր հարցերին։ Աշխատակիցը հորդորեց կապի մեջ մնալ, իսկ ավելի ուշ փոխանցեց, որ այս պահին մենեջերներից ոչ ոք տեղում չէ։ Իսկ թե երբ կլինեն, ասաց՝ չի կարող պատասխանել։
Գոռ Մելիքբեկյանի ազատման մասին կնոջ ֆեսյբուքյան գրառման մեկնաբանություններում օգտատերերը նշել էին Մարդու իրավունքների պաշտպանին։ Խոսնակ Նունե Հովսեփյանն էլ արձագանքելով գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանը մասնավոր կազմակերպություններում կոնկրետ դեպքերով զբաղվելու իրավասություն չունի (Պաշտպանի իրավասությունը կոնկրետ դեպքերով տարածվում է պետական մարմինների նկատմամբ)։ Այս հարցով կարող եք դիմել դատարան կամ հիմքերի առկայության դեպքում՝ իրավապահ մարմիններին։ Եթե դժգոհություններ ունենաք իրավապահ մարմիններից, այդ դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին»։
Մեկ այլ օգտատեր էլ ի պատասխան այդ հայտարարության՝ արձագանքել է՝ «Սիսիանի քահանան պետական կառույցի ներկայացուցի՞չ էր, որ ՄԻՊ-ը հայտարարություն արեց»։
Այս մեկնաբանությանը Նունե Հովսեփյանը պատասխանել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթն է մարդու իրավունքների համակարգի պաշտպանությունը երկրում: Այդ տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են լարվածության, առավել ևս բռնության ցանկացած դրսևորման, իրավունքների խախտումների բացառումը: Այդ խնդիրը Պաշտպանը լուծում է ինչպես համակարգային մակարդակով, այնպես էլ կոնկրետ դեպքերով: Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր հովիվի նկատմամբ սպառնալիքների ու բռնության կոչերի դեպքին անդրադարձել է համակարգային տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այլ եկեղեցիներում վերջին օրերի մի քանի կրկնվող նույնատիպ մտահոգիչ դեպքերը: Պաշտպանը եկեղեցուն վերաբերող հայտարարությամբ հատուկ է ընդգծել եկեղեցու հոգևոր հովիվների նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունը երկրում մարդու իրավունքների ու համերաշխության երաշխավորման տեսանկյունից»,- գրել է խոսնակը:
Նունե Հովսեփյանը նաեւ շեշտել է, որ նույն սկզբունքով Պաշտպանը երեկ անդրադարձել է նաեւ մարդկանց նկատմամբ սպառնալիքներին ու բռնության կոչերին կամ ցանկացած տեսակի ակցիայի կամ հավաքի մարդկանց մասնակցելու կամ չմասնակցելու հարկադրելու մասին տեղեկություններին։ «Կոնկրետ դեպքով, եթե Պաշտպանի իրավասությանն է վերաբերում, նախաձեռնվում է վարույթ, պարզաբանումներ են պահանջվում պետական մարմիններից, իսկ մասնավոր կազմակերպությունների դեպքում Պաշտպանին օրենքն իրավունք չի վերապահում կոնկրետ դեպքով պարզաբանումներ պահանջել։ Իսկ թե ինչ պետք է անել նման դեպքերում, արդեն վերևում անդրադարձել եմ»,- հավելել է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT