Երևան
12 °C
Եվրամիությունը նախորդ շաբաթ Բելառուսի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթն է հրապարակել: Ըստ կառույցի հրապարակման, փաթեթը Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ է ուղղված:
Բելառուսն էլ պատասխան սահմանափակումներ է մտցնում բելառուս պաշտոնյաների դեմ այդ պատժամիջոցներին ի պատասխան: Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք այսպես կոչված պատժիչ միջոցառումների երրորդ փաթեթը եւ, բնականաբար, քննարկել ենք առաջարկվող գործողությունները՝ որպես պատասխան: Դրանք նաեւ ներառում են անհատական սահմանափակումներ, որի ցուցակը կհրապարակվի:
Սա նշանակում է, որ ԵՄ երկրներից մի շարք անձինք չեն կարողանա մուտք գործել Բելառուսի տարածք եւ Միության տարածք՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք նույն ցուցակը: Բնականաբար, մենք կձեռնարկենք իրավական գործողություններ ՝ ի պատասխան ձեռնարկությունների և անձանց լիովին անհիմն ընդգրկման ԵՄ ցուցակում», - ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով, որոշում է կայացվել սահմանափակել Բելառուսում որոշ քաղաքական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաեւ վերանայել այսպես կոչված մարդասիրական, կրթական, մշակութային ծրագրերի իրականացումը, որոնցով զբաղվում են Բելառուսի համապատասխան քաղաքական ինստիտուտները՝ ներառյալ արտասահմանյան դեսպանատների հովանու ներքո գործողները:
Մակեյը շեշտել է, որ Բելառուսը կտրականապես չի ընկալում պատժամիջոցների քաղաքականությունն ու տրամաբանությունը, բայց ստիպված է «համարժեք պատասխանել անբարյացակամորեն սահմանափակող միջոցառումներին»:
Նա նախազգուշացրել է նաեւ առնվազն 3 ուղղությունների մասին, որոնցով Բելառուսը միջոցներ կձեռնարկի եվրոպացի գործընկերների նկատմամբ:
«Մենք չէինք ցանկանա բացահայտել այս միջոցառումները, բայց դրանք իրոք շատ զգայուն եւ լուրջ կլինեն», - ասել է նախարարը:
Նախորդ շաբաթ ԵՙՄ-ի կողմից հաստատված երրորդ փաթեթի պատժամիջոցները նախատեսում են 29 մարդու եւ 7 կազմակերպության նկատմամբ սահմանափակումների կիրառում:
Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել Բելառուսի խորհրդարանի խոսնակ Նատալյա Կոչանովան, փոխվարչապետ Անատոլի Սիվակը եւ երկրի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը: Բացի այդ, ցուցակում նշվում է Բելտ-հեռուստառադիոընկերության ղեկավար Իվան Էյսմոնտի անունը, որի կինը ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, ներառված էր ԵՄ պատժամիջոցների նախորդ փաթեթում:
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել յոթ իրավաբանական անձանց, հիմնականում պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ:
Դրանց թվում են տանկերի նորոգմամբ զբաղվող «140 Repair Plant» ընկերությունը, «Ագաթ - էլեկտրամեխանիկական գործարան» -ը, որը մշակում է կառավարման ավտոմատացված համակարգեր եւ էլեկտրոնիկա, «MZKT»-ը, որն արտադրում է անվաբազային տարբեր զենքերի համակարգեր, եւև «Beltechexport»-ը, որը վաճառում է զենք եւ ռազմական տեխնիկա արտերկրում:
Նոյեմբերի վերջին, ինչպես հայտնում է Reuters- ը, ԵՄ արտգործնախարարները համաձայնել էին պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյին ֆինանսավորող ընկերությունների դեմ:
Ընդհանուր առմամբ, 2020-ի հոկտեմբերից սկսած, Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 88 մարդու դեմ ՝ Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման եւ բողոքի ցույցերի կոպիտ ցրման պատճառով:
Ի դեպ, բացի նախագահից, ԵՄ-ի սանկցիաների ցանկում ներառվել են երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարները: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, նրանց հաշիվները եվրոպական բանկերում, եթե հայտնաբերվեն, ենթակա են սառեցման:
Օգոստոսի նախագահական ընտրություններից հետո, ԵՄ-ն արդեն երկու անգամ ընդլայնել էր Բելառուսի դեմ պատժամիջոցների ցուցակը: Մասնավորապես, ԵՄ-ն պատժամիջոցներ էր կիրառել 55 անձանց նկատմամբ, որոնք մեղավոր են համարվել բռնաճնշումների եւ վախի մթնոլորտ ստեղծելու, բռնության դիմելու համար, ցանկում ներառված էր նաեւ որպես «ինքնահռչակ նախագահ» հայտարարված Լուկաշենկոն:
Եվրամիությունը նոր պատժամիջոցների սահմանումն արագացրել է Ռոման Բանդարենկոյի մահից հետո: Բոնդարենկոն 31-ամյա ակտիվիստ էր, որը պարբերաբար մասնակցել է Լուկաշենկոյի նախագահության դեմ կազմակերպվող ցույցերին: Նոյեմբերի 11-ին նա ծեծի է ենթարկվել 11 դիմակավորված ուժայինների կողմից՝ իր տան մոտ, այնուհետ՝ մահացել:
2020-ի երկրորդ կեսին Եվրախորհրդարանում Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունները դարձաել են, թերեւս, ամենաքննարկվող արտաքին քաղաքական թեման:
Բոնդարենկոյի մահից հետո ԵՄ-ում ընդունվել է պատժամիջոցների համապատասխան բանաձեւ, որին կողմ են քվեարկելն 613 եվրապատգամավորներ: 41-ը `դեմ, 35-ը` ձեռնպահ:
Բելառուսում Լուկաշենկոյի նախագահության դեմ ցույցերը շարունակվում են մինչ այսօր՝ արդեն 140 օրից ավելի: Դրանք հիմնականում բուռն ընթացք են ունենում հանգստյան օրերին, այդ օրերին լինում են նաեւ զանգվածային ձերբակալություններ, ուժի կիրառում, բռնություն, բախումներ: Ցույցերի մեկնարկից ի վեր ցուցարարների շարքերում տասնյակ անձանց մահեր են գրանցվել, եղել են բռնությունների աղաղակող դեպքեր, սկանդալային ձերբակալություններ, շինծու քրեական գործեր: Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, հրաժարվում է թողնել նախագահի պաշտոնը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT