Երևան
12 °C
Երեւանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում, երբ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը զեկուցում էր Երեւանի ավագանու որոշման նախագծերից մեկը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը հետաքրքրվեց, թե 2021 թվականին քաղաքապետարանի աշխատակիցների համար նախատեսված պարգեւավճարներն ինչքան են:
Սերգեյ Ներսիսյանն էլ պատասխանեց, որ 2021 թվականի համար քաղաքապետարանում պարգեւավճարների ֆոնդը նախատեսված է 1 մլրդ 23 մլն դրամի չափով, որը նախորդ տարվա համեմատ շուրջ 49 տոկոսով պակաս է։ «Կարելի է ասել՝ 2 մլրդ-ից իջեցրել ենք 1 մլրդ-ի»- ասաց փոխքաղաքապետը։
Տիգրան Գալստյանն արձագանքեց, թե կտրականապես դեմ է աշխատանքի համար պարգեւավճարներ տրամադրելուն, քանի որ իրեն դրա համար մամուլում շարունակաբար քննադատում են: Նա առաջարկեց քաղաքական կամք դրսեւորել ու բարձրացնել աշխատավարձերը 30, 50 եւ 100 տոկոսով. «Առաջարկում եմ քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, վարչության պետերի եւ իրենց տեղակալների աշխտավարձը բարձրացնել 100 տոկոսով, բաժնի պետերի եւ իրենց տեղակալների աշխատավարձը՝ 50 տոկոսի չափով, իսկ մնացած աշխատակիցներինը՝ 30 տոկոսի չափով»:
Ներսիսյանն ընդգծեց, որ այս դեպքում աշխատավարձերի համար հատուկ նախագիծ պետք է մշակվի: «Մենք չենք կարող պարգեւավճարների ֆոնդը վերցնել դնել աշխատավարձի ֆոնդի մեջ ու ինքնըստինքյան բարձրացնել։ Մշակենք բոլորով մի նախագիծ, այնուհետեւ դնենք ավագանու քննարկմանն ու ընդունենք։ Բոլորն էլ գիտեն, որ ամբողջ պետական համակարգում ամենացածր հաստիքային աշխատավարձերը քաղաքապետարանի աշխատակիցներինն են, բայց եթե մեծ-մեծ չխոսենք, քաղաքապետարանը բոլորից շատ աշխատողն է»,- ասաց նա:
Տիգրան Գալստյանն էլ արձագանքելով նկատեց՝ աշխատավարձի բարձրացման հարցը շատ հրատապ է, սրան քաղաքապետարանի աշխատակիցները անհամբեր սպասում են։ Շեշտեց՝ մինչեւ փետրվար համատեղ նախագիծը կմշակեն։
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ընդգծեց, որ քաղաքապետարանը լիազորված է այդ որոշումը կայացնելու, այսինքն՝ համատեղ մշակեն նախագիծ, ապա քննարկեն եւ որոշում կայացնեն։
Մարությանը, անդրադառնալով բարձրձայնված խնդրին, նաեւ շեշտեց՝ անկախ նրանից՝ այս հարցով ինչ կորոշի Երեւանի ավագանին, իր աշխատավարձը մնալու է այնքան, ինչքան որ կա, այսինքն՝ չի ավելանալու։ «Հետագա շահարկումներից խուսափելու համար հստակ հայտարարում եմ, որ հրաժարվելու եմ իմ աշխատավարձի բարձրացված մասից։ Այդ գումարը կուղղվի բարեգործական որեւէ ծրագրի: Իմ աշխատավարձը կմնա այնքան, որքան հիմա է»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT