«Լրիվ անհեթեթություն է»․ Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեից՝ հայտարարելով, որ տեղի ունեցածը լրիվ անհեթեթություն է։ Նա խնդրեց բոլոր հարցերն ուղղել իր պաշտպանին։

Պաշտպան Երվանդ Վարոսյանը տեղեկացրեց, որ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում անձին առեւանգելու համար, եւ որոշում է կայացվել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով։

Ըստ Վարոսյանի՝ անառարկելի է, որ սա կապված է քաղաքական գործընթացների հետ։ «8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալման հետ, այսօր մեղադրանք առաջադրվեց՝ իբր այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին առեւանգելու հետ կապված, ոտքից գլուխ անհեթեթություն է, այդ տղաները, որ ձերբակալվել էին, վաղուց ազատության մեջ են, այն անձը, որ տուժող էր ներկայացվում, վաղուց իրականությունը ներկայացրել է՝ անկախ նրանից այդ դեպքը եղել է, թե ոչ, մենք չգիտենք, բայց որ քաղաքապետը դրա հետ կապ չունի, փաստ է»,- ասաց նա։

Պաշտպանը նշեց, որ տեղի ունեցածը իրենք կապում են երկու գործոնի հետ․ առաջինն այն է, որ Մանվել Փարամազյանը մասնակցել է մարտական գործողություններին, երկրորդը՝ այն, որ Սյունիքի մյուս համայնքապետերի հետ միասին վերջերս հայտարարություն է տարածել՝ քննադատելով եւ պահանջելով Կառավարության հրաժարականը․ «Ուղղակի ծիծաղելի է, որ ութ ամիս անց ինչ-որ մեկը փորձում է մեղադրանք առաջադրել․ սա խոսում է այն մասին, որ պարոն Փարամազյանը այնքան մաքուր անձնավորություն է, որ ուրիշ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը»։

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ձերբակալվել էին Սյունիքի բնակիչներ Մարատ Ստեփանյանը, Խորեն Միրզոյանը, Լեւոն Համբարձումյանը եւ Աշոտ Պապյանը։ Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու, մյուս երեքին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու համար։ Ավելի ուշ դատարանները, տարբեր դատավորների որոշումներով, ոչ իրավաչափ էին ճանաչել հիշյալ անձանց ձերբակալությունները, եւ նրանք ազատ էին արձակվել, մերժվել էին նաեւ նրանցից երեքի կալանավորման միջնորդությունները։

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ՔԿ-ն՝ մանրամասնելով, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասի չգործող շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը եւ շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք․ «Շուրջ կես ժամ ծեծելուց հետո Շ. Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․ Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ. Մ․-ի եղբայրը՝ Գ. Մ․-ն և Ա․ Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է»,- ասված էր ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Ձերբակալված անձանց աջակցելու նպատակով Կապանում այդ օրերին բողոքի ակցիաներ էին կազմակերպվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6152 դիտում

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային