Համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ. Սեյրան Օհանյան

23/12/2020 schedule19:08

Հանրապետության հրապարակում ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է ժողովրդի հետ խոսելը։ «Թեկուզ այսօր երեկվա նման այնքան շատ չեն այստեղ գտնվողները՝ եղանակային պայմաններից ելնելով, բայց նույնիսկ եթե մի փոքր խումբ, մեկ մարդ էլ այստեղ գտնվեր, ես պետք է շփվեի և իմ խոսքը ասեի ցանկացածին, որովհետև մեր պետությունը, Սահմանադրության համաձայն՝ մարդակենտրոն պետություն է, և յուրաքանչյուրս մեզանից պետք է մեր ներդրումն ունենանք մեր երկրի առօրյայի և բացի դրանից նաև մեր երկրի զարգացման համար»։

Օհանյանի կարծիքով՝ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարտվել է ոչ թե բանակը, այլ իշխանությունները։ «Այս պատերազմում հայկական բանակը, արժանի հայոց գեներալները, արժանի հայոց հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը իր անգրագետ կազմակերպված գործողություններով։ Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կիլոմետր կահավորված ինժեներական սարքավորումներ, և միայն երկու վայրում՝ մոտավորապես 20 կիլոմետրում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից, և մենք պարտավոր էինք, և ես համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ներկա իշխանությունները ուշադրություն չեն դարձրել նախորդ 30 տարիներին ստեղծված դրականի վրա՝ մատնանշելով միայն բացասականը։ «Մենք ստեղծել էինք, ունեցել ենք անկախ պետություն, Արցախյան ազատամարտ, հաղթանակ, պետության բոլոր իշխանությունների, բոլոր թևերի կայացում, համակարգային գործունեություն, մենք տարբեր ժամանակահատվածներում ուրախացել ենք հաջողություններով մեր գյուղատնտեսության ոլորտում, արդյունաբերության մեջ, նույնիսկ այսօրվա իշխանությունները գնացել, տարբեր գործարաններում կանգնել են և հպարտացել են։ 2.5 տարվա մեջ այդ ամեն ինչը կառուցվե՞ց։ Իհարկե ոչ։ Մենք հպարտացել ենք մեր բանակով։ 2.5 տարվա մեջ այդ բանակը կառուցվե՞ց։ Մեր համատեղ ջանքերով այս 30 տարվա պատմության մեջ ենք մենք կառուցել բանակը, բայց մեր բանակի կառուցման ակունքներում մեր բազմադարյա պատմական փորձն է, մեր զորավարների տաղանդն է, մեր  ֆիդայի ընկերների, մեր ազատամարտիկների, երկրապահների զօրուգիշեր և  նաև այսօրվա բանակի հրամանատարների և զինվորների գործունեությունն է»։

Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ներկա իշխանությունների օրոք պարտությունները շարունակական են լինելու։ «Մեզ պետք են փորձառու մարդիկ։ Ես պաշտպանում եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ քաղաքական որևիցե մի գործունեություն չծավալելով։ Էդ ինչքա՞ն եղավ անփորձների մի թիմ, որ կարողանում են այսօր ղեկավարել և քննադատել, և Վազգեն Մանուկյանը չկարողանա՞ նրանց նման ղեկավարել, կամ նրանցից ավելի լավ ղեկավարել։ Ու՞մ ինչի հետ ենք համեմատում, հարգելի հայրենակիցներ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2894 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև