Հակածխախոտային օրենքի շուրջ դարձյալ թեժ կրքեր են բորբոքվում․ Արսեն Թորոսյանը կոշտ հայտարարություն է տարածել

Տեւական ժամանակ քննարկվելուց, կողմ եւ դեմ կարծիքների, փաստարկների ու հակափաստարկների լուրջ բախումներից հետո այս տարվա սկզբին ընդունված հակածխախոտային օրենքը դարձյալ թեժ կրքեր է բորբոքել։ Ազգային ժողովում գործընթաց է սկսվել՝ հետաձգելու համար այդ օրենքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից մասնավորապես պետք է արգելվի ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում։ Դրանց օգտագործումն արգելված է լինելու hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, աշխատանքային այլ փակ տարածքներում (անկախ սեփականության ձևից), առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները (որոշ բացառություններով):

Սակայն Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը նախագիծ են ներկայացրել՝ առաջարկելով, որ օրենքի վերը նշված դրույթներն ուժի մեջ մտնեն մեկ տարի ուշ՝ 2022 թվականի հունվարի մեկին։

Ըստ առողջապահության նախարարության օրերս տարածած հաղորդագրության՝ պատգամավորների այս նախաձեռնության մասին գերատեսչությունում տեղեկացել են ԱԺ պաշտոնական կայքից, իսկ Բաբկեն Թունյանը մեզ հետ զրույցում հակադարձեց՝ իրենք մի քանի անգամ հայտարարել են, որ կրկին անդրադառնալու են այդ օրենքին և փոփոխություններ կատարեն։

«Երբ առողջապահության նախարարությունը ներկայացնում էր օրենքի նախագիծը, մենք նշել ենք, որ այդ ազդեցության գնահատականը մեզ համար բավարար չէ։ Ուղղակի կողմ քվերակեցինք, քանի որ ընդհանուր գաղափարներին՝ ծխելու դեմ պայքարին կողմ ենք, բայց դրա ճանապարհներին, մեթոդներին, առանձին քայլերի ու դրանց ռեալ էֆեկտի հետ կապված բազում հարցեր կային։ Բացի դա՝ մենք հայտարարել էինք, որ որոշ դրույթներ խնդրահարույց են բիզնեսի համար, և դրանք կարիք կա կա՛մ փոխելու, կա՛մ հետաձգելու, կա՛մ ընդհանրապես վերացնելու»,- ասաց պատգամավորը։

Նրա համահեղինակությամբ մշակված նախագծում ժամկետի փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է այսպես․ «․․․պայմանավորված է կորոնավիրուսից եւ ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում տնտեսության եւ հարկային եկամուտների վրա բացասական ազդեցության մեղմամբ, ինչպես նաեւ՝ որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ վերլուծություններ անելու հնարավորության ստեղծմամբ»: Ինչպես մեր զրույցում ասաց Բաբկեն Թունյանը, իրենք դեռ անցած 2-3 ամիսների ընթացքում պետք է աշխատանք տանեին՝ հասկանալու, թե որ դրույթները պետք է արմատապես փոխվեն, բայց ժամանակ չի եղել պատերազմի պատճառով, դրա համար որոշվել է այդ դրույթները պարզապես հետաձգել ավելի խորքային վերլուծության անհրաժեշտության համար։

Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ առանց վերլուծությունների էլ կարելի է խոսել նախագծի որոշ դրույթների բացասական ազդեցության մասին։ Որպես օրինակ անդրադարձավ օրենքի այն կետին, որտեղ նշված է, որ հունվարի մեկից ուժի մեջ պետք է  մտնի ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի համար նախատեսված տարածքներում՝ դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը։ 

«Այն խանութների մի մասը, որտեղ ծխախոտ է վաճառվում, փոքր խանութներ են, կրպակներ։ Եթե իրենք այդ հնարավորություններից զրկվեն հունվարի մեկից, նշանակում է, որ կզրկվեն ամիսը 40-60 հազար դրամից։ Դրա համար այս պայմաններում, երբ  տնտեսական վիճակը այդքան էլ լավ չէ, մենք որոշել ենք առաջիկա ամիսների ընթացքում խորքային մի քանի հետազոտություններ կատարել»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Անդրադառնալով առողջապահության նախարարության տարակուսանքին, որ իրենց համար անհասկանալի է հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը՝ պատգամավորը պատասխանեց․ «Ինձ համար էլ հասկանալի չէ, թե իրենց համար ինչու է անհասկանալի, որովհետև նորից եմ կրկնում՝ մենք ժամանակին մի քանի անգամ հայտարարել ենք, որ կրկին անդրադառնալու ենք այս նախագծին և փոփոխություններ կատարենք»։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ իրենք դեկտեմբերի 23-ին նախագիծը քննարկել են Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում առողջապահության փոխնախարարի և աշխատակիցների հետ․ «Հանձնաժողովի նիստում քննարկել ենք, և դրական եզրակացություն է տրվել նախագծին։ Առողջապահության փոխնարարը և աշխատակիցները պնդեցին իրենց տեսակետը, մենք՝ մերը։ Բայց, այնուամենայնիվ, օրենքը պետք է քննարկվի Ազգային ժողովում՝ արտահերթ նիստում՝ 24 ժամյա ռեժիմով, որպեսզի հասցնենք մինչև տարեվերջ փոփոխություն կատարել, քանի որ հակառակ դեպքում հունվարի մեկից օրենքը ուժի մեջ կմտնի այնպես, ինչպես  կա»։

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ կորոնավիրուսն ու պատերազմը զգալիորեն վատթարացրել են տնտեսության, տնտեսվարողների վիճակը, ուստի հետաձգումը թույլ կտա մեղմացնել տնտեսվարողների մոտ առկա դժվարությունները։

Չնայած դրան՝ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատգամավորներին ԱԺ լիագումար նիստում դեմ քվեարկել նախագծին, ընդգծում՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից այդպես էլ չեն բերվել հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ, թե ինչու պետք է այդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգվեն:

Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ առողջապահության նախարարր Արսեն Թորոսյանը։

«Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող: Ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում: Ակտիվացել է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում: Հանդգնել է շանտաժի ենթարկել թեկուզ թուլացած, բայց մի ամբողջ պետություն: Իսկ շանտաժի գործիքը նույնն է՝ արդեն հնացած ձայնապնակը, ըստ որի՝ երկիրը կկործանվի, եթե իրենց կենսական շահերը ոտնահարվեն: Եվ էական էլ չէ, որ հենց իրենց կենսական շահերն են բերում բնակչության առողջության ու դրանով պայմանավորված՝ նաև տնտեսության թուլացմանն ու քայքայմանը»,- նշել է նախարարը:

«Ամենուր սողոսկող արդյունաբերությունը բոլոր երկրներում գտնում է շանտաժը առաջ տանելու թույլ օղակները, սակայն այս գործընթացի մեջ անակնկալները նույնպես անպակաս են: Անկախ նրանից, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ինձ համար միևնույն է զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը (խոսքը Նարեկ Զեյնալյանի մասին է-խմբ․) կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծի: Միևնույն է, գլխումս չի տեղավորվում: Մի՞թե դա հնարավոր չէր անել այլ պատգամավորների ձեռամբ: Թե դա հատուկ է արվում, որպեսզի ընդգծվի արդյունաբերության ամենակարող լինելը, հատկապես այս ծանր ժամանակաշրջանում: Կամ էլ ես եմ դեռ շատ ռոմանտիկ, երբ կարծում եմ, որ գրված ու չգրված սահմաններ կան տարատեսակ վարքագծերի համար»,- հավելել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ իր տպավորությամբ այդ քննարկումը ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ շանտաժը կարծես աշխատել է: «Հակառակ պարագայում հարցը ԱԺ օրակարգ չէր հասնի, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ այդ դրույթները շատ կարևոր են ավելի առողջ դեռահասներ ու պատանիներ և, ընդհանրապես, ավելի առողջ բնակչություն ունենալու համար: Ապացուցվել է միջազգայնորեն և նաև հենց մեր երկրի համար, որը իր փորձառությամբ շատ չի տաբերվում ծխախոտային արդյունաբերության թակարդը ընկած այլ երկրներից: Մենք չենք զլանա, Ազգային ժողովի մեր գործընկերներին կրկին կներկայացնենք մեր փաստարկներն ու ապացույցները, բայց նաև երբեք չենք մոռանա, թե ով և ինչպես էր փորձում «կրակից շագանակներ հանել» մեր պետության համար այս ծանր ժամանակաշրջանում»,- եզրափակել է նախարարը: 

 Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4005 դիտում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին