Երևան
12 °C
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում (ՊՈԱԿ) տնօրենի պաշտոնակատարը կառուցվածքային փոփոխություններ է իրականացնում, որի արդյունքում բազմաթիվ աշխատակիցներ կորցնում են իրենց աշխատանքը։
Մեր տեղեկություններով՝ հունվար ամսին այլեւս նոր պայմանագիր չի կնքվելու շուրջ 3 տասնյակ անձանց հետ։ Որեւէ անօրինական բան չի կատարվում իրականում, երբ ՊՈԱԿ-ի բաժինների վերակազմավորման արդյունքում աշխատակիցների հետ պայմանագրերը չեն վերակնքվում, սակայն նրանց շրջանում դժգոհությունը մեծ է հատկապես կորոնավիրուսի եւ ամանորյա թանկացումների ֆոնին։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում աշխատավարձերը ցածր են, շատերը ստանում են 45000-ից 80000 դրամ, բայց ամեն դեպքում աշխատանքից զրկվելը նրանց համար ցավոտ է։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սույն թվականի օգոստոսից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի պաշտոնակատար է նշանակել թավջութակահար, «Հայ ֆեստ» թատերական եւ «Ջազ ֆեստ» երաժշտական միջազգային փառատոնների տեխնիկական տնօրեն Արտյոմ Նաղդյանին։ Մինչ այդ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենն էր Գագիկ Մանասյանը, որը թոշակի է անցել։
Նաղդյանը «Հայկական ժամանակի» զրույցում անկեղծացավ, որ երբ նոր է մտել ՊՈԱԿ-ի շենք, հանդիպել է բաժինների, որոնք մեղմ ասած զարմացրել են իրենց գոյությամբ։ Խոստովանեց՝ չի պատկերացրել, որ շենքում նաեւ այդքան շատ մարդ է աշխատում։
«Իհարկե՝ կան նաեւ հրաշալի բաժիններ, օրինակ դպրոցական ֆիլհարմոնիան։ Բայց վերափոխման մի փոքր կարիք կա, որովհետեւ ժամանակի ընթացքում մի քիչ լճացել է։ Հիմա ուզում ենք այդ բաժնի աշխատանքն ավելի ինտերակտիվ դարձնել»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով իրեն զարմացրած բաժիններից մեկին՝ Նաղդյանը մատնանշեց Ֆիլհարմոնիայի գովազդահրատարակչական բաժինը, որտեղ աշխատում են հայերենի 3 խմբագիր, 1 մամուլի քարտուղար եւ բաժնի 1 պետ։ «Ես չեմ կարող պահել աշխատողներ, օրինակ՝ լրագրող, որը երաժշտական կրթություն չունի։ Ուզում եմ պահել կադրեր, որոնք դասական ոլորտի ներկայացուցիչներ են, ու ցավոք սրտի այնպես է ստացվել, որ արվեստի կառավարում ավարտած մարդ շենքում հիմա չի աշխատում։ Բացի այդ, հարցն այն է, որ այստեղ մարդիկ ստանում են շատ ցածր աշխատավարձ։ Նաեւ այդ պատճառով եմ որոշում կայացրել գովազդահրատարակչական բաժինը մի քիչ սեղմել։ Չէի ուզենա ուռճացված բառն օգտագործել, բայց երեւի թե ժամանակի ընթացքում եկել ու նման մի վիճակի է հասել այս բաժինը»,- ասաց տնօրենի պաշտոնակատարը։
Անդրադառնալով մեկ այլ՝ համերգների կազմակերպման բաժնին, նա փոխանցեց, որ այնտեղ էլ աշխատում են 11 հոգի, որոնց հաստիքներն հենց այդպես էլ կոչվում են՝ համերգի կազմակերպիչ։ «Այսինքն իրենք մարդիկ չեն, որոնք կզբաղվեն տոմսերի իրացմամբ, կամ շուկայի ուսումնասիրությամբ։ Բոլորի հետ զրուցել եմ անհատական, նրանցից ամեն մեկն ինչ-որ համերգ է կազմակերպել։ Բան չունեմ ասելու՝ կան նաեւ որակով համերգներ, բայց արդիականությունը կորցրած համերգներ էլ կան, որը ես տեսել եմ։ Այստեղ խնդիրն այն է, որ այդ հաստիքն իրենց ստիպում է ուղղակի համերգներ կազմակերպել, ոչ թե զբաղվել դաշտը ուսումնասիրելով, կամ ենթադրենք մտածելով, թե ինչ անեն, որ ավելի շատ տոսմ վաճառվի։ Անգամ, եթե կազմակերպված համերգների որակին մի պահ չանդրադառնանք, ստացվում է, որ մենք աշխատում են առանց որեւէ հեռանկարի»,- նկատեց Արտյոմ Նաղդյանը։
Մեր ճշտող հարցին, թե իսկապե՞ս մոտ 3 տասնյակ մարդու է ազատել՝ նա բացասական պատասխան տվեց։ Նշեց, որ ազատվողների թիվը հասնում է մինչեւ 2 տասնյակի։ Վերջինս նաեւ շեշտեց, որ ոչ մի երաժիշտ կամ գեղարվեստական ղեկավար չի կրճատվում․ «Այս շենքում աշխատում են ֆոլկ մոդեռն ժողգործիքների նվագախումբը, Հայաստանի ազգային նվագարանները, Հայաստանի գուսանական ժողովրդական երգի պետական համույթը, Լեւոն Թեւանյանի ֆոլկ մոդեռն նվագախումբը։ Ոչ մի համույթից ոչ ոք չի կրճատվել։ Հիմա նպատակ ունենք այս կոլեկտիվների մենեջմենթն ուժեղացնել թե օնլայն հարթակում, թե առհասարակ»։
Նաղդյանին խնդրեցինք հաստիքացուցակով ներկայացնել, թե կոնկրետ, որ աշխատակիցների հետ է պայմանագրերը դադարեցվում։ Առանձին հաստիքներով դեռեւս դժվարացավ ասել, նշելով, որ գործընթացը դեռ չի ավարտվել։
Նա թվարկեց այն բաժինները, որոնք միավորվելու են՝ համերգների կազմակերպման բաժինը, գովազդահրատարակչականն ու արտաքին կապերի բաժինները դառնալու են մեկ մեծ բաժին։ Հայտնեց, որ այսուհետ օրինակ գովազդահրատարակչական բաժնում կաշխատի մեկ խմբագիր, այն էլ կես դրույքաչափով։
Մեր զրույցում Արտյոմ Նաղդյանը մտահոգություն հատնեց, որ Ֆիլհարմոնիայի շենքում որակյալ դասական համերգ կազմակերպելու խնդիր ունի։ Օրինակ դահլիճի ռոյալը ոչ այնքան բարվոք վիճակում է, ակուստիկայի խնդիր եւս ունեն, ինչը, ի դեպ, նախկինում գերազանց վիճակում է եղել․ «Ես չեմ կարող ինձ թույլ տալ պրոֆեսիոնալ, լավ դաշնակահարների կանչել։ Շատերը չեն համաձայնվում նվագել։ Ժամանակի ընթացքում շենքում կազմակերպած միջոցառումների ուղղությունը մի փոքր թեքվել է՝ շեղվելով հիմնական նպատակից։ Դահլիճում անցկացվում էին կրկեսային ժանրի միջոցառումներ։ Եթե ասեմ, որ շատ որակով ասմունքի երեկոներ են այստեղ եղել՝ դարձյալ կխաբեմ»։
Նաղդյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հայտնաբերել է, որ շենքում կան ապօրինի վարձով տրված տարածքներ, իսկ ճեմասրահը փակված է մետաղապլաստներով։ «Այն հատվածը, որտեղ պետք է նստեր շենքի աշխատակազմը, տրվել էր վարձով, իսկ այն տեղը, որ պետք է լիներ ճեմասրահը, մետաղապլաստով փակվել էր։ Ինչպիսի ֆինանսական վիճակ էլ լիներ, պատմամշակութային շենքը մետաղապլաստով փակելը կարծում եմ՝ սխալ է եղել։ Հիմա ես տարածքները վարձակալներից ազատում եմ, որպեսզի ճեմասրահը կարողանամ բացել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նաեւ նկատեց՝ այնպես է ստացվել, որ շենքը մի խաչմերուկում է, որը քաղաքի կենտրունում է, բայց շրջապատված է փուչիկներով եւ պաղպաղակների ու այլ զանզան խանութներով։ Ֆիլհարմոնիկի շենքը, հիշեցնենք՝ Երեւանի Աբովյան փողոցի վրա է՝ Հանրապետության հրապարակին մոտ։
«Սա մի շենք է, որտեղից մեծն Կոմիտասի աճյունն է հուղարկավորվել. (1936 թվականին) ուզում եմ գոնե մի փոքր վերականգնենք այս շենքի պատմականությունը, որ մարդիկ իմանան, թե ինչ շենքի հետ գործ ունեն։ Մենք պետք է հասկանանք ու գնահատենք այն, ինչ ունենք։ Մի նպատակ ունենք՝ պահպանել այս շենքի թե պատմությունը, թե տեսքը, որովհետեւ այն այնքան սկիրուն է սարքած, որ ոչ մի փոփո[ության մասին խոսք լինել չի կարող։ Դահլիճն էլ շատ շքեղ է, թեթեւ կոսմետիկ վերանորոգումից բացի ոչինչ հարկավոր չէ»,- եզրափակելով իր խոսքը՝ Նաղդյանը շեշտեց՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելու հանգամանքն իրեն բոլորովին չի խանգարում աշխատել եւ հեռանկարային ծրագրեր մշակել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT