Երևան
12 °C
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ու Էդգար Ենոքյանը առցանց մամուլի ասուլիսի ընթացքում այսօր ամփոփել են իրենց սաների ելույթները դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում կայացած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում, որտեղ հայ ազատոճայինները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիր դարձավ Վազգեն Թևանյանը (65 կգ), արծաթե մեդալակիր՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ բրոնզե մեդալակիր՝ Արման Անդրեասյանը (70 կգ):
Կուրղինյանը նշեց, որ ըմբիշների ելույթն իրեն գոհացրել է. «Տղաների մրցելույթները նորմալ եմ գնահատում: Երկար ժամանակ միջազգային մրցաշաշերի չէին մասնակցել: Այս մրցաշարը ցույց տվեց, որ տղաները մրցունակ են: 2021թ.-ը օլիմպիական տարի է, այս մրցաշարը շատ լավ նախապատրաստություն էր վարկանիշային մրցաշարերին: Մարզիկների ելույթները մեզ՝ մարզիչներիս, գոհացրեց»:
Ենոքյանի խոսքերով՝ մեդալները կարող էին ավելի շատ լինել. «Բոլորն էլ մեդալների համար պայքարել են. 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը կարող էր մեդալ նվաճել, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կարող էր մեդալով վերադառնալ: Այս տարի դժվար տարի էր. սկզբում վիրուսը, հետո՝ պատերազմը: Անկախ դրանից՝ տղաները մարզվում էին, նույնիսկ երբ դահլիճները փակ էին: Պատերազմն էլ հոգեբանական ազդեցություն ունեցավ, բայց կային տղաներ, ովքեր ավելի մոտիվացված էին դրանից»:
Հավաքականի գլխավոր մարզիչը նաև անդրադարձավ հայկական ըմբշամարտում առկա խնդիրներին. «Բարձր քաշերում ունենք մրցակցության պակասի խնդիր: Այս տարվա Հայաստանի առաջնությանն ընդամենը 80 ըմբիշ է մասնակցել, այն պարագայում, որ մասնակցում էին նաև երիտասարդները: Մարզադպրոցների խնդիր է: Բարձր քաշային կարգերում 1-2 մասնակից էր, բայց դա չի նշանակում, որ թեթև քաշերում այդ խնդիրը չկա: Պարզապես թեթև քաշերում ավելի մեծ է մրցակցությունը: Համեմատության համար նշեմ, որ Վլադիկավկազում, երբ հավաքների ենք մասնակցում, մի դահլիճում յուրաքանչյուր մարզմանը 70-80 ըմբիշ է մարզվում: Ընդ որում, մարզվում են ոչ բոլորը, այլ ընտրյալները: Մարզչի համար կարևոր է, որ ռեսուրս լինի, մարզադպրոցները լիքը լինեն, որ ընտրություն լինի: Այդ պատճառով հավաքները ձգտում ենք անցկացնել նույն Վլադիկավկազում, փորձում ենք Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների հետ համատեղ հավաքներ անել»,- նշեց Կուրղինյանը:
Ինչ վերաբերում է 2021թ.-ին, ապա կարևորը, անկասկած, օլիմպիական խաղերն են, և դրանց նախորդող վարկանիշային մրցաշարերը: Կուրղինյանի սպասելիքները մեծ են հատկապես աշխարհի անհատական գավաթի մեդալակիրներ Թևանյանից ու Հարությունյանից. «Մյուս տարվա սկզբի կարևոր մրցաշարերը օլիմպիական վարկանիշային մրցումներն են, որոնք տեղի են ունենալու մարտ ամսին՝ Հունգարիաում, և մայիսին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Տարին կսկսենք ծաղկաձորյան հավաքով, կլինեն միջազգային մրցաշարեր, եթե գտնենք, որ կարիք կա, կմասնակցեն փորձի համար: Վարկանիշ ձեռք բերելու ակնկալիքներ ունենք 57 կգ քաշային Արսեն Հարությունյանից, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանից, 74 կգ քաշային կարգում կան երիտասարդներ, ովքեր կարող են վարկանիշ ձեռք բերել: Մնացած քաշային կարգերում էլ կփորձենք առավելագույնը քաղել, վարկանիշ ձեռք բերել»,- ամփոփեց հավաքականի գլխավոր մարզիչը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT