Երևան
12 °C
ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է նախատեսել քրեական մասնագիտացում ունեցող առանձին դատավորներ, որոնք դատական վերահսկողություն կիրականացնեն միայն մինչդատական վարույթի եւ կոռուպցիոն հանցագործությունների գործերի նկատմամբ։
Մինչդատական վարույթը գործի նախնական քննության փուլն է, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացնում դատարան՝ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու, նրա բնակարանում խուզարկություն իրականացնելու եւ այլ գործողությունների թույլտվություն ստանալու համար։ Այլ կերպ ասած՝ նախարարությունն առաջարկում է ունենալ դատավորների մի խումբ, որը կքննի այդպիսի միջնորդություններ եւ որոշում կկայացնի դրանք բավարարելու կամ մերժելու մասին, եւ մեկ այլ խումբ, որը կքննի բուն քրեական գործեր եւ կկայացնի դատավճիռներ անձի մեղավորության կամ անմեղության մասին։ Բուն քրեական գործեր քննող դատավորների մեջ էլ առանձին խումբ կկազմեն կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորները։
Նախարարության հիմնավորմամբ՝ օրենսդրական այսպիսի փոփոխությունները կնպաստեն դատարանների գերծանրաբեռնվածության հաղթահարմանը, գործերի արդյունավետ քննությանը, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը կարծիք հայտնեց, որ տեխնիկական մասով նախագծի գաղափարը շատ լավն է, այն արդյունավետ ինստիտուտ է եւ կարող է շատ խնդիրներ լուծել, եթե միայն ճիշտ ծառայի իր նպատակին եւ չդառնա քաղաքական հետապնդումների գործիք որեւէ իշխանության ձեռքին։
Արմինե Ֆանյանի խոսքով՝ պրակտիկայում հաճախ է լինում, երբ որեւէ քրեական գործի ըստ էության քննությունը մակագրվում է այն նույն դատավորին, որը այդ գործի նկատմամբ մինչդատական վարույթում վերահսկողություն է իրականացրել․ «Ստացվում է, որ անձը, ով մինչդատական վարույթում հաստատել է, որ, օրինակ, կալանքի հիմքը կա, պայմանները կան, հետագայում պետք է այդ անձի մեղավորության կամ անմեղության հարցը քննարկի, բայց նախկինում կայացրած իր այդ դատական ակտով ինքն անուղղակիորեն դիրքորոշում է արտահայտել, որ այդ անձը առնչություն ունի այդ մեղադրանքին, ինչը ըստ էության քննության ժամանակ կաշկանդում է արդարացի որոշում կայացնել, եւ ոչ բոլոր դատավորներն են ի զորու այդ բարդույթը հաղթահարել»։ Ֆանյանը հիշեցրեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախկին կարգավորումներով կալանավորման միջնորդությունը քննած դատավորին չէր թույլատրվում հետագայում այդ քրեական գործի ըստ էության քննությունը իրականացնել․ «Կամ խուզարկության միջնորդություն է ներկայացվում, դատարանը բավարարում է, եւ բնակարանից ձեռք են բերվում հանցագործության գործիքներ կամ անձի՝ հանցագործությանը առնչություն ունենալու վերաբերյալ ապացույցներ, եւ հետագայում, երբ պաշտպանության կողմը վիճարկի այդ ապացույցները, հնարավոր է՝ բարձրացնի դրանց ձեռքբերման հարցը, այն ապացույցների, որոնք ձեռք են բերվել նույն այդ դատավորի որոշմամբ, այսինքն՝ սա իսկապես հետագայում խնդիր է առաջացնում»,- ասաց Ֆանյանը՝ նշելով, որ կան դատավորներ, ովքեր ունեն կանխակալ մոտեցում այն բոլոր գործերի նկատմամբ, որոնցով վերահսկողություն են իրականացրել մինչդատական վարույթում։
Նշված խնդիրները, ըստ նրա, ամենաառանցքայինը պիտի լինեին, սակայն նախագծում սրանց որեւէ անդրադարձ չկա։ Փոխարենը նշվում է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակային լինելը կանխատեսելի է դարձնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, ինչն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից: Նոր դատավորների հերթապահության ժամանակացույց եւս նախատեսվում է, բայց ըստ նախագծի՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալներ: Այս հանգամանքը Արմինե Ֆանյանը փաստարկված չի համարում․ «Ասում են՝ նշվելու է հերթապահ դատարանի նստավայրը, բայց չի նշվելու, թե ովքեր են դատավորները՝ դրանով իսկ ապահովելով կոռուպցիոն ռիսկի նվազում, բայց այսպես թե այնպես այդ դատավորների հաստիքները հայտնի են լինելու, նստավայրը նշվում է, այդ նստավայրում քրեական գործ քննող ինչքան դատավոր կա, բոլորը հերթապահ են, հետեւաբար կողմի համար ոչ թե կանխատեսելի է, թե ում կմակագրվի, այլ ինքը գիտի, որ այդքանից ինչ-որ մեկին է մակագրվելու, եւ այստեղ կոռուպցիոն ռիսկի նվազում ես չեմ տեսնում»։
Նախագծով նախատեսվում է մասնագիտացված դատավորներ ունենալ ինչպես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում։ Առաջին ատյանի դատարաններում նրանց թիվը սահմանվում է մինչեւ 21, իսկ Վերաքննիչում՝ 9, ընդ որում, թեկնածություն կարող են ներկայացնել ինչպես նոր, այնպես էլ գործող դատավորներ։ Թեկնածուները պետք է լրացնեն բարեվարքության հարցաթերթիկ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու համար, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի եւ թեստավորման փուլերով։ Թեստավորման փուլը Ֆանյանը մտահոգիչ է համարում․ «Եթե իրավական գիտելիքների տեսանկյունից դատավորի համար կանխատեսելի կլինի, թե որ հարցին ինքը սխալ պատասխանեց, որտեղ թերացում թույլ տվեց, որ սխալի պատճառով քննությունը չհանձնեց, հոգեբանական թեստ անցնելու պահանջը չափելի չի լինելու, եւ ստացվում է՝ այդ թեստով ցանկացած ոչ հարմար թեկնածու կարող է այդ ցուցակում չընդգրկվել»։
Խոսելով դատարանների գերծանրաբեռնվածության խնդրի մասին՝ Արմինե Ֆանյանը նշեց, որ այս ինստիտուտի՝ նպատակին ծառայեցնելու դեպքում դա զգալիորեն կնվազի, ինչն էլ իր հերթին նպաստի գործերի արդյունավետ քննությանը, սակայն իր համար կասկածելի է, որ այս հարցը բարձրացվում է հենց այս փուլում․ «Ինչո՞ւ է հիմա անհրաժեշտություն առաջացել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը շերտազատել, նախատեսել այլ հաստիքներ, որոնք զբաղեցնող դատավորները կզբաղվեն կոնկրետ այդ գործերով, դատարանները այսօր չէ, որ ծանրաբեռնվել են, շատ վաղուց էին անմարդկային ծանրաբեռնվածությամբ աշխատում, բայց ինձ մտահոգում է, որ այս խնդիրը բարձրացվել է այս պահին, երբ առաջին ատյանի դատարաններում բազմաթիվ միջնորդություններ կան, որոնց զգալի մասը, ինչպես մամուլից ենք պարբերաբար տեղեկանում, մերժվում են»։ Ֆանյանը շեշտեց, որ առկա ճգնաժամային իրավիճակում նոր դատավորների հաստիքների համալրումը պետությունից բյուջետային բավականին լուրջ հատկացումներ է պահանջելու։
Անդրադառնալով հանրային վստահության բարձրացման հիմնավորմանը՝ փաստաբանը նշեց, որ դա խիստ հարաբերական հասկացություն է, եւ հանրային տրամադրություններով դատավորների հաստիքներ համալրելը, դատավորներ առանձնացնելը ռիսկային կարող է լինել․ «Հանրությունը այս պահին կվստահի իր սրտով որոշում կայացրած դատավորին, բայց որ պահին իր ճաշակին ոչ համապատասխան որոշում կկայացնի, իր վստահությունը կկորցնի, օրինակ՝ վերջերս այդ հանրությունը ծափահարում էր մի դատավորի, ով դատական համակարգում եւ ամբողջ իրավակիրառ պրակտիկայում զրոյից ցածր վարկանիշ ունի, բայց ծափահարում էր, որովհետեւ իր սրտով որոշում էր կայացրել, կապ չունի, թե ում վերաբերյալ, ես քաղաքական կոմպոնենտը մի կողմ եմ դնում, բայց այդ դատավորից մենք երբեք արդարադատություն չենք տեսել»։
Որպես նախատեսվող փոփոխությունների հիմնավորում՝ նախարարությունը նաեւ շեշտում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունն է վկայում քրեական գործերով առանձին մասնագիտացում ունեցող դատավորների տարանջատման միտումի մասին։ Փաստաբանի խոսքով էլ՝ երբ դատավորը շարունակ քննում է նույն տեսակի գործեր, բնականաբար, ավելի մանրակրկիտ է ուսումնասիրում, ավելի ճիշտ գնահատում, պրոֆեսիոնալ դառնում, բայց որքան էլ օտարերկրյա փորձը ուսումնասիրենք, մինչեւ այն չներդնենք եւ չսկսենք կիրառել, արդյունավետությունը չի երեւա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն
Ավանսով ողբում էին․ Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց դնողների մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել
Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա
Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը
Կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը և հարգանքով ոգեկոչում զոհերի հիշատակը․ Էրդողանի ուղերձը
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 24-ին
Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
ԵԽ-ում ՀՀ դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի
Պենտագոնը քննարկում է Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը
ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ, Լոռու և Շիրակի մարզերում՝ ձյան տեղումներ
Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպան
Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան
Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը նախնիների կրած տառապանքների համար․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան
Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահը՝ հայ ժողովրդին
Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն
Տորնադո ԱՄՆ Օկլահոմա նահանգում․ կան տուժածներ. տեսանյութ
Հայերի հետ միասին ոգեկոչում ենք 1915 թվականի Ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին
Հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար. Պուտինի ուղերձը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում քաղաքացու հանկարծամահության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք հիմա. Ավինյան
Հունգարիայի նոր կառավարությունը ԵՄ դրոշը կվերադարձնի խորհրդարանի շենքի ճակատին
ՆԳ նախարարը երկրի բարձրագույն ղեկավարության հետ հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել. իրեն նետել է 4-րդ հարկից, երակները կտրված են
ՀՀ-Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետը՝ ֆրանսիական պատվիրակությանը
Վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. լուսանկարներ
Ես չեմ հրավիրել Պուտինին G20 գագաթնաժողովին, բայց նրա մասնակցությունը շատ օգտակար կլիներ. Թրամփ. տեսանյութ
Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. Մանասյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապրիլի 24-ին 3 մասնակից ունի
Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ
Ողբերգական վթար «Չայնիի» ոլորաններում. վարելու իրավունքից զրկված վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից հեռու
Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հացահատիկի հերթական խմբաքանակը կտեղափոխվի
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT