Երևան
12 °C
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
Հաղորդագրությունը՝ ստորեւ.
«Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշմամբ Հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, անցավ ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու ու մեղմելու հրամայականը:
Նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած նախագծերի բյուջեն կազմում է 951,859,333 ՀՀ դրամ :
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին փոխանցվել է 523,000,000 ՀՀ դրամ (1,000,000 ԱՄՆ դոլար):
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կնքվել է 180,000,000 ՀՀ դրամի (344,168 ԱՄՆ դոլար) պայմանագիր, որի շնորհիվ կգործի 60-70 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբորատորիա:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը 30,000 վերմակ տրամադրելու համար կնքվել է պայմանագիր, բյուջեն՝ 135,000,000 ՀՀ դրամ (258,126 ԱՄՆ դոլար):
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը 10,000 անկողնային պարագաների փաթեթ տրամադրելու համար կնքվել է պայմանագիր, բյուջեն՝ 40,000,000 ՀՀ դրամ (76,481 ԱՄՆ դոլար):
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ում ապաստանած արցախցի ընտանիքներին տրամադրվել է 100 վերմակ և անկողնային պարագաներ, բյուջեն՝ 2,440,000 ՀՀ դրամ (4665 ԱՄՆ դոլար):
Սյունիքում և Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած 1-4 դասարանի 415 դպրոցահասակների տրամադրվել են դպրոցական պարագաների փաթեթներ (պայուսակ, գրենական պիտույքներ և այլն), բյուջեն՝ 5,460,025 ՀՀ դրամ (10,440 ԱՄՆ դոլար):
ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 100 հղիի (ծննդաբերության պատրաստվող) և 0-6 ամսական 100 երեխայի տրամադրվել է համապատասխանաբար ՄԱԿ-ի և ԱՍՀՆ-ի կողմից նրանց համար մշակված կենցաղային և հիգիենիկ պարագաների փաթեթներ, բյուջեն՝ 8,412,300 ՀՀ դրամ (16,085 ԱՄՆ դոլար)։
Ստեփանակերտում բացվել է մեկամսյա անվճար հացատուն՝ Արցախի տեղահանված բնակչությանը՝ մայրերին և երեխաներին, ինչպես նաև միայնակ տարեցներին օրական երկանգամյա սնունդ ապահովելու նպատակով, 6767 այցելու, բյուջեն՝ 15,750,000 ՀՀ դրամ (30,115 ԱՄՆ դոլար):
Ամանորի կապակցությամբ Ստեփանակերտի Հացատան այցելու 141 երեխայի տրամադրվել է նվեր-փաթեթ՝ սննդի օգտագործման և հիգիենայի պարագաներով, բյուջեն՝ 733,200 ՀՀ դրամ (1402 ԱՄՆ դոլար)։
ՀՀ ԱՍՀՆ ուղղորդմամբ Հայաստանում արցախցի ընտանիքներին ապաստանած կացարաններին տրամադրվել է 192 միավոր էլեկտրատեխնիկա, բյուջեն՝ 7,212,500 ՀՀ դրամ (13,790 ԱՄՆ դոլար):
Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհայտ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան 5150 երեխայի տրամադրվել են ամանորյա թատերական ներկայացումների տոմսեր և նվեր-փաթեթներ, բյուջեն՝ 15,161,308 ՀՀ դրամ (28,328 ԱՄՆ դոլար)։
Դիլիջան քաղաքում Արցախից Հայաստան տեղափոխված, ինչպես նաև տեղացի մոտ 1500 երեխայի համար կազմակերպվել է ամանորյա կրթաժամանցային միջոցառում, բյուջեն՝ 18,550,000 ՀՀ դրամ (35,469 ԱՄՆ դոլար)։
«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը» ՊՈԱԿ-ին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, բյուջեն՝ 140,000 ՀՀ դրամ (268 ԱՄՆ դոլար):
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը հունվար ամսին կշարունակի հումանիտար օգնության ծրագրերը: Սակայն, ունենալով հստակ գիտակցություն ու պատասխանատվություն առ այն, որ անհրաժեշտ է մարդկանց ապահովել արժանապատիվ միջավայրով՝ դժվարությունները հաղթահարելու, ոտքի կանգնելու ու զարգանալու համար, հրատապ միջոցառումներին զուգահեռ մշակվում են նաև երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որոնք անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT