Երևան
12 °C
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի 2020 թվականի ամփոփման ելույթում օգտագործած որոշակի ձեւակերպումների ու շեշտադրումների։ Ըստ ՄԻՊ-ի Ադրբեջանի նախագահի ելույթը ՝ Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս է:
«Երեկ՝ 2021 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են:
Մասնավորապես, ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ, ողջ հայ ժողովրդին ահաբեկող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:
Խոսքը նաեւ վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն. սա իր հերթին ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի` անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից»,-գրել է նա:
Թաթոյանը նաեւ նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է հանարում արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջնական զինված ուժերի կողմից հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խախտումներով, հայկական խաղաղ բնակավայրերին զանգվածային ավերածություններ պատճառելով: Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաև այս պատերազմից առաջ` տարբեր ժամանակահատվածներում:
«Այս ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դատապարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զինվորականները մեր երկրի սահմանային բնակիչների ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ:
Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով, որոնք բխում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին սահմանային բնակիչների հասցեագրած ահազանգերից, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումից`
1) «Բարի գալուստ Ադրբեջան» նշագրումով ու ՀՀ տարածքի մասեր ընդգրկող քարտեզով ցուցանակի տեղադրումը Հայաստանի Սյունիքի մարզի երկու համայնքները` Գորիսն ու Որոտանը, իրար միացնող ճանապարհի միջնամասում ու դա խաղաղ բնակիչներին ահաբեկող եղանակով կատարելը.
2) Սյունիքի խաղաղ բնակավայրերում քաղաքացիական տների վրա ադրբեջանական դրոշներ տեղադրելն ու խաղաղ բնակիչներին ակնհայտ վիրավորող տեսանյութեր հրապարակելը` նրանց նաև ահաբեկելու նպատակով եւ այլն:
Եվ խաղաղ բնակիչներին սադրող այս գործողություններն արվում են մարդկության դեմ ուղղված ու պատերզմական այն հանցագործությունների ֆոնին, որ այս պատերազմի ընթացքում կատարել են ադրբեջանական զինված ուժերը հայ ժողովրդի նկատմամբ:
Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 7-ի ելույթի ձևակորպումներն ու շեշտադրումներնը որտնահարում են միջազգային մարդասիրական ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքը:
Դրանք բացարձակ դատապարտելի են, որ շարունակում են պետական ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյաց քաղաքականությունն ու թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ»,-եզրափակել է ՄԻՊ-ը:
Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին
Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ
Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար
430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին
Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել
ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը
Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ
«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը
Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը
Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը
Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է
Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար
Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև
«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս
Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է
Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի
Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը
Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ
Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ
Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան
Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT