Հանրային խորհուրդը քննարկել է Հայաստանում թռչող սարքերի, ինտելեկտուալ ռոբոտատեխնիկայի կատարելագործման հարցերը

12/01/2021 schedule21:20

Կայացել է ՀՀ հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել Հայաստանում թռչող սարքերի, ինտելեկտուալ ռոբոտոտեխնիկայի կատարելագործման և նշված բնագավառներում օտարերկրյա լավագույն փորձի ուսումնասիրման հարցերը:

Նիստին մասնակցել են ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ՀՀ հանրային խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արսեն Թառոյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Ղևոնդյանը, ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գործերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, ԱՄՆ–ի Իլլինոյսի նահանգի Շոմպեյնի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանը, բարձր տեխնոլոգիական ոլորտի փորձագետներ և տնտեսվարողներ:

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդես է եկել բացման խոսքով՝ իր ելույթում անդրադառնալով Երևանի պետական համալսարանում Ֆիզիկայի ֆակուլտետում նանոտեխնոլոգիաների, երկակի նշանակության ինժեներիայի և արհեստական բանականության բաժինների բացմանը՝ կարևորելով դրանց նշանակությունը Հայաստանում նոր որակի ռազմարդյունաբերություն ստեղծելու գործում:

Քննարկման ընթացքում բարձրացվել են  ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման, գիտելիքահեն տնտեսության ստեղծման նպատակով միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, Հայաստանի ավիացիան և ռազմարդյունաբերությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և հարակից այլ հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի ակտիվ փոխանակություն, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա քննարկումները և ավարտուն հայեցակարգի մշակման պարագայում այն ներկայացնել Կառավարության քննարկմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1735 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել