Երևան
12 °C
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հակակոռուպցիոն օրենք»-ի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը։
Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակառուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը։ «Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն»։
Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումը բխում է կառավարության գործունեության ծրագրի և 2019 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատված հակակոռուպցիոն ռազմավարության պահանջները կատարելու անհրաժեշտությունից։ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը կարգավորում է հակակոռուպցիոն կոմիտեի լիազրությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ իրենց քաղաքական ուժը երկու սկզբունքային դիրքորոշում է ունեցել։ «Առաջինը վերաբերել է մոդելին, թե ինչպիսի հակակոռուպցիոն մարմին պետք է դա լինի՝ ունիվերսալ, թե տարանջատված: Մենք պնդել ենք ունիվերսալ մոդելը, բայց կառավարությունը և «Իմ քայլը» խմբակցությունը ընտրել է տարանջատված մոդելը»։
Անի Սամսոնյանը կարևոր համարեց այն, թե ինչպես է ձևավորվում այդ մարմինը, ինչպես է ընտրվում մարմնի ղեկավարը։ «Հիմա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտեի մասին մի նախագիծ, որի տնօրեն նշանակելու է վարչապետը: Սա մեզ համար պարզապես անընդունելի է»։
Անի Սամսոնյանը ներկայացրեց Լեհաստանի օրինակը, որտեղ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին նույնպես նշանակել է վարչապետը, ինչի հետևանքով այն կուսակցականացվել է՝ դառնալով գործադիրի գործիքը։ «Որպեսզի մեր մոտ տպավորություն չստեղծվի, որ դուք ստեղծում եք հերթական մարմինը՝ քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար, և որը կաշխատի նրանց դեմ, մենք առաջարկում ենք, որպեսզի մեխանիզմը փոխվի։ Այո, մենք կարող ենք հետաձգել մարմնի ընտրությունը, բայց կարող ենք ստեղծել այնպիսի մարմին, որի ղեկավարին կընտրի Ազգային ժողովը։ Սա է լինելու այդ մարմնի անկախության միակ երաշխիքը։ Մնացած բոլոր մեխանիզմները սկիզբ են դնելու դեռևս չստեղծված մարմնի անհաջողության»։
Բադասյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ ԱԺ-ում բոլոր հարցերը քվեարկությամբ են որոշվում։ «Եթե քաղաքական իշխանությունը ցանկանա նշանակել իր համար հարմար թեկնածուի՝ կոմիտեի նախագահի պաշտոնում, կարծում եմ՝ ԱԺ-ում բոլոր հարցերը քվեարկությամբ եմ լուծվում, որտեղ բոլորին պարզ է, թե ում է պատկանում քաղաքական մեծամասնությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT