Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենն արդեն երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:

Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ նախատեսված ժամին, րոպեների ճշգրտությամբ: Բայդենը, փոխնախագահ Հարրիսի նման, երդվեց՝ Կապիտոլիումի աստիճաններին: Նա հավատարմության երդում տվեց երկրի սահմանադրությանը և երկրին:

Բայդենը համայն Ամերիկայի առաջ երդվեց՝ արտաբերելով հետեւյալը.

«Ես ՝ Ջոզեֆ Ռոբինետ Բայդեն կրտսերը, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն հանդես եմ գալու որպես ԱՄՆ նախագահ և ամբողջ ուժով ծառայելու, պահպանելու և պաշտպանելու եմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Թող Աստված օգնի ինձ»:

Ջո Բայդենը երդվեց՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որն իր առջևում էր պահել  կինը ՝ Ջիլլ Բայդենը:

Երդվելուց հետո նրան շնորհավորեց  երդումն ընդունած ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամ Ջոն Ռոբերթսը, ով կանգնած էր նրա առջև: Բայդենը երդվել է Աստվածաշնչով, որը 127 տարի պատկանել է իր ընտանիքին, նա այն օգտագործել է նաև 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:

Երդմնակալությանը մասնակցել են երկրի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման, ինչպես նաև նախկին փոխնախագահ Մայքլ Փենսը, ով չի մասնակցել Էնդրյուս ռազմաբազայում Դոնալդ Թրամփի հրաժեշտի արարողությանը: Պետության նախկին ղեկավարը, խախտելով երկարամյա ավանդույթները, չի մասնակցել արարողությանը,  ընտանիքի հետ առավոտյան մեկնել է  Ֆլորիդայի իր կալվածք:

Բայդենի հավատարմության երդումից անմիջապես հետո 21 հրետանային համազարկ հնչեց Կապիտոլիումի բլրի մոտ: Րոպեներ առաջ `ավանդույթին խստորեն համապատասխան, 56-ամյա ԱՄՆ փոխնախագահ Քեմալա Հարրիսը  ևս երդվեց: Նա, ի դեպ, ԱՄՆ-ի առաջին սեւամաշկ փոխնախագահն է, ասիական արմատներով:

Այսպիսով, կեսօրին (ՀՀ ժամանակով մոտ 21:00-ին) սկսվեց Բայդենի վարչակազմի քառամյա պաշտոնավարման հետհաշվարկը:

Երդմնակալության արարողությունը տեղի է ունենում կարճացված ձևաչափով և երկրում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով սոցիալական հեռավորության պահպանման  նորմերին համապատասխան: Բացի այդ,  կազմակերպիչները հրաժարվել են հանդիսավոր շքերթից `պետության հաջորդ ղեկավարի երդմնակալության կապակցությամբ: Այս օրը միայն օրենսդիրներին թույլատրվում էր ներկա գտնվել Կապիտոլիումի բլուրում տեղի ունեցող արարողությանը, նրանցից յուրաքանչյուրը կարող էր մեկ հյուր հրավիրել:

Ինչպես հայտնել ենք, մինչ արարողությունը Ջոզեֆ Բայդենը  օր սկսել է սուրբ Մատթեոս առաքյալի տաճար այցելությամբ, որը գտնվում է Սպիտակ տնից բառացիորեն հարյուր մետր հեռավորության վրա: Բայդենին ուղեկցում էին կին՝ Ջիլլ Բայդենն ու ընտանիքի անդամները:

Եկեղեցու մոտ նրանց են միացել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսն ու նրա ամուսինը՝ Դուգլաս Էմհոֆը, ինչպես նաեւ Կոնգրեսի մի քանի անդամներ:

Այժմ Բայդենը ծավալուն ելույթ է ունենում ամերիկացիների առաջ: Այն հեռարձակում են գրեթե բոլոր ամերիկյան հեռուստաալիքները:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2651 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ