Երևան
12 °C
Շիրակցիներին «բոմժ» անվանելուց հետո մամուլում շարունակ տեղեկություններ են տարածվում, որ ԲՀԿ-ի ու «Հայրենիքի փրկության շարժման» միջեւ «սեւ կատու է անցել»: Ըստ հրապարակումներից մեկի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պայման է դրել Մանուկյանի առջեւ, որ եթե ներողություն չխնդրի, ԲՀԿ-ն կհեռանա շարժումից:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով ԲՀԿ-ի ու «Հայրենիքի փրկության շարժման» միջեւ տարաձայնությունների մասին լուրերին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց՝ 17 ուժերի ներսում պառակտում չկա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ականները չեն մասնակցում մարզային այցերին, պատգամավորը պատասխանեց, որ իրենք խորհրդարանական գործունեության, Սյունիք այցերի պատճառով զբաղված են եղել, բայց, վստահաբար, իրենց մարզային կառույցների ներկայացուցիչները մասնակցել են այդ այցերին:
Իսայանը վստահեցրեց՝ ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժման» հետ միասին գնում է իրենց հռչակած նպատակին, այն է՝ ՀՀ վարչապետի հրաժարականին հասնելու ճանապարհով, եւ իրենց օրակարգում որեւէ փոփոխություն այս պահին չկա:
Լրագրողներից մեկը փորձեց ճշտել՝ Վազգեն Մանուկյանը մնո՞ւմ է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն:
«Ես զարմանում եմ, որ փորձում եք ինչ-որ սեւ կատուներ փնտրել մութ անկյունում, հավատացեք, որեւէ խնդիր չկա: Եթե փոփոխություն լինի մեր օրակարգում, առանց կաշկանդվելու կտեղեկացնենք»:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը նաեւ հրապարակային հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում Վազգեն Մանուկյանի տված «բոմժ» որակումը:
Խոսելով Ծառուկյանի քննադատության մասին՝ Իսայանը հավելեց. «Մեր կուսակցության, մեր խմբակցության դիրքորոշումը հետեւյալն է՝ ՀՀ քաղաքացիների հասցեին որեւէ հանգամանքում չի կարելի որեւէ վիրավորական արտահայտություն հնչեցնել: Արթուր Վանեցյանը նույն «Հայրենիքի փրկության շարժման» անդամ է, եթե չեմ սխալվում, նույն կերպ անդրադարձել էր Վազգեն Մանուկյանի արտահայտությանը, եւ կարծեմ թե ինքն էլ ճիշտ չէր որակել այդ արտահայտությունը: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր արտահայտությունների եւ որակավորումների սանդղակը»,- ասաց Իսայանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ ֆեյսբուքյան գրառումներից մեկում քաղաքացիների մասին խոսելիս «ժեխ» բառն էր կիրառել: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ դա ԲՀԿ սանդղակում ընդգրկված բառ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT