Էլեկտրոնային դասամատյաններում գրանցումների հետ կապված խնդիրներով պետք է դիմել տնօրենին, փոխտնօրենին կամ ԿՏԱԿ․ փոխնախարար

Դպրոցներում 1-ին կիսամյակը պետք է ամփոփված լիներ մինչեւ հունվարի 23-ը: Այս մասին «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» տեղեկացումը շատ ուսուցիչների մոտ առաջացրել է դժգոհություն եւ անհանգստություն:

Այդ տեղեկացմամբ՝ էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը պետք է լրացնի դասացուցակով նախատեսված դասը երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետից հետո հաճախումների եւ բանավոր առաջադրանքների գնահատականների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում են, բացառությամբ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքերի։

Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացում, որից հետո գնահատականների գրանցումը, կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում են, բացառությամբ բացակա աշակերտների համար։

Խնդիրն այն է, որ ուսուցիչները նշում են՝ եթե թեմատիկը կամ կիսամյակային գրավորը, ասենք, գրվել է հենց վերջին օրը՝ հունվարի 23-ին, ինչպե՞ս պետք է հասցնեին այդ օրը ե՛ւ ստուգել, ե՛ւ գնահատականներն անցկացնել. ներկա պահանջը եւ կարգը արդյո՞ք չեն հակասում իրար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նման հակասություն չի կարող լինել, քանի որ եռօրյա աշխատանքային օրերի ժամկետը գործում է բոլոր օրերի համար, եւ եթե գրավորը տրվել է հունվարի 22-ին կամ 23-ին, ուսուցիչներն ունեն նույնքան ժամանակ այդ գրավորի արդյունքները անցկացնելու, այսինքն՝ կարգը միանման է գործում ցանկացած օրվա գրավորի պարագայում:

«Ուսուցիչն ունի երեք աշխատանքային օր գրավորի արդյունքը էլեկտրոնային մատյանում անցկացնելու. այս կարգը գործում է սեպտեմբերի 8-ից, որի շրջանակներում մի շարք փաստաթղթեր թվայնացվեցին, այդ թվում՝ էլեկտրոնային մատյանները, եւ դպրոցները այլեւս չեն վարում թղթային մատյաններ»,- նշեց նա:

Ուսուցիչներին անհանգստացնում է նաեւ այն հարցը, որ էլեկտրոնային դասամատյաններում չեն հասցրել ժամանակին նշանակել գնահատականները, կայքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ: Եղել են նաեւ, որ նախկին գրանցումները կորել են:

«Կան դեպքեր, երբ ուսուցիչների մի մասը ավելի վաղ գնահատված գրավորների արդյունքները չի հասցրել եռօրյա ժամկետում մուտքագրել, տարբեր պատճառներով, օրինակ՝ երեխան բացակա է եղել, գրավորը գրել է ավելի ուշ: Բնականաբար, սա օբյեկտիվ պատճառ է, եւ որեւէ մեկը խնդիր չի կարող առաջացնել ուսուցչի համար: Այս դեպքում դպրոցներն ունեն հնարավորություն մուտք գործել եւ լրացնել գրավորների գնահատականները տնօրենի, կամ ուսումնական գծով տնօրենի տեղակալի հաշվի միջոցով: Այդ սահմանափակումը դրված է, որ գործընթացը լինի վերահսկելի ու կանոնակարգված:

Հաջորդ խնդիրը տեխնիկական է. շաբաթ օրը՝ կեսօրին, նույն պահին միաժամանակ չափից դուրս մուտքեր լինելու պատճառով մոտավորապես կես ժամ համակարգ հնարավոր չի եղել մուտք գործել: Դրանից հետո մուտքը վերականգնվել է, եւ ուսուցիչները նորից կարողացել են գրացում կատարել: Ամեն դեպքում, ես կուղղորդեմ ուսուցիչներին այդ խնդիրը առաջին հերթին կարգավորել դպրոցի մակարդակում՝ տնօրենի կամ փոխտնօրենի հետ կապի դուրս գալու եւ համատեղ խնդիրը լուծելու միջոցով, իսկ եթե այլ տիպի տեխնիկական հարցեր են, ապա ուղղորդում եմ զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն կամ դիմել նրանց պաշտոնական էջին: Կարծում եմ, որ այս բոլոր հարցերը իրոք հեշտ լուծում կգտնեն»,- հավելեց փոխնախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2102 դիտում

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է