Երևան
12 °C
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) գարնանը նոր կրթական ծրագիր է պատրաստվում իրականացնել՝ «Արմաթն օդում»։ Նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց ստեղծել, որտեղ երիտասարդները կմասնագիտանան ԱԹՍ-ների արտադրության եւ կիրառման հետ կապված հարցերում։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ։
- Պարո՛ն Քասսարջյան, ի՞նչ է «Արմաթն օդում» ծրագիրը եւ որքանո՞վ է վերջին պատերազմը ազդել դրա գաղափարի վրա։
- Այս ծրագիրը մեր «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի այսպես ասած հավելվածն է։ «Արմաթ» լաբորատորիան 10-18 տարեկաններին սովորեցնում է թե՛ ռոբոտաշինության, թե՛ եռաչափ մոդելավորման եւ թե՛ ծրագրավորման հիմքերը։ Իսկ այս ծրագիրը ուղղված է անօդաչու թռչող սարքերի հիմնական գաղափարի հետ ծանոթանալուն, ուսումնասիրելուն եւ նաեւ անմիջական փորձ ունենալուն։ Սա նախատեսված է 15-18 տարեկան երիտասարդների համար, թե՛ տղաների, թե՛ աղջիկների։ Ծրագիրն ունի 3 մաս. 1-ինը նախագծում եւ սարքավորումների ստեղծման մասն է, 2-րդը՝ կառավարումը, այսինքն, թե ինչպես թռցնել ԱԹՍ-ներ, երրորդը՝ տեխնիկական սպասարկումը։ Այս ծրագիրը ՀՀ-ում հայտարարված նմանատիպ ծրագրերից տարբերվում է այն առումով, որ նաեւ թեւավոր ԱԹՍ-ների վրա են սովորելու երիտասարդները։ Այսինքն՝ կիրառման ոլորտներն ավելի լայն են, քան սովորական ծրագրերով սովորեցնում են։ Ծրագրի գաղափարը այս պատերազմից չի ծնվել։
Դեռ 2016 թ. քառօրյա պատերազմից հետո, երբ կիրառվում էր այս սարքերը՝ լուսահոգի Կարեն Վարդանյանը հայտարարեց մոբիլիզացիոն ծրագիր, որ մեր ոլորտի մասնագետները սկսեն զբաղվել սրանով։ Մենք սա արդեն պլանավորում էինք իրականացնել, սակայն կորոնավիրուսի, հետո նաեւ պատերազմի պատճառով այն երկարաձգվեց։ Այս պատերազմից մեր քաղած դասերը մենք օգտագործեցինք թարմացնելու այն ծրագիրը, որն արդեն պատրաստել էինք։
- Ընդհանուր քանի՞ մասնագետ եք նախատեսում պատրաստել. ուսուցումն անվճա՞ր է։
- «Արմաթ»-ի սկզբունքները միշտ էլ անվճար են եղել։ Ուսուցումը 1 տարի է։ Յուրաքանչյուր լաբորատորիայում 2 դասախոս կլինի։ Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր «Արմաթն օդում» լաբորատորիայում կլինի 3 խմբակ՝ 8-10 ուսանողով։ Այսինքն, ամեն լաբորատորիայում՝ միջինը 27։ Դա էլ բազմապատկում ենք՝ լաբորատորիաների քանակով՝ 65, ստացվում է տարեկան 1700-ից մի փոքր ավելի։
- Որքա՞ն գումար է անհրաժեշտ այս ծրագրի իրականացման համար։ ԱԹՍ-ներ արտադրելու դեպքում պարտատոմսեր թողարկելու տարբերակ դիտարկե՞լ եք։
- Մենք պլանավորում ենք ունենալ 65 հատ «Արմաթն օդում» լաբորատորիա։ Հիմնականում բացվելու են՝ շրջկենտրոններում, քաղաքներում, որոշ մեծ քաղաքներում մի քանի հատ։ Նպատակն այն է, որ ծրագիրը հասանելի լինի յուրաքանչյուր համայնքի երեխայի, որը հետաքրքրված է։ Այդ 65 լաբորատորիաները տեղադրելու եւ սկսելու համար ընդհանուր բյուջեն մոտ 425 մլն դրամ է, որից 50 մլն դրամից մի փոքր ավելի մենք արդեն ձեռք ենք բերել, իսկ մնացած մասն ակնկալում ենք, որ կֆինանսավորվի պետական եւ մասնավոր սեկտորից։ Մենք հասարակական կազմակերպություն ենք եւ միշտ փորձում ենք, թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի միջոցով ֆինանսավորել տարբեր ծրագրեր, որն իրականացնում ենք։ ՍՊԸ կամ ՓԲԸ չենք, որ պարտատոմսեր թողարկենք։
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցություն կա՞ ծրագրի շուրջ։
- Ես ակնկալում եմ, որ կլինի։ Այսօր նրանց հետ զրույց եմ ունեցել։ Մեր համագործակցությունը ավելի շատ եղել է կրթության նախարարության հետ, բավական ընդլայնել ենք մեր «Արմաթ» լաբորատորիաների ցանցը։ Հիմա բանակցությունների մեջ ենք եւ ակնկալում ենք, որ այս ծրագրի ընդլայնման համար էլ ԿԳՄՍՆ-ից աջակցություն կլինի։ Բարձր տեխնոլոգիական նախարարությունը հետաքրքրված է, նաեւ այն առումով, թե ինչպես դպրոցական ծրագրից դուրս ծրագիրն ընդլայնվի ամբողջ ՀՀ-ում։
- Ծրագրի հիմնական նպատակը ԱԹՍ-ներին տիրապետող մասնագետներ պատրաստե՞լն է, թե՞ նաեւ ԱԹՍ արտադրելը՝ ներքին եւ արտաքին շուկայի համար։
- Ես խոսեցի ծրագրի 3 մասերի վերաբերյալ։ Առաջին մասը՝ նախագծումն ու սարքավորումների ստեղծումը, ուղղված է տեղական արտադրությանը։ Երկու ուղղություններն էլ մեզ համար կարեւոր եւ թիրախային են։ Ինչպես գիտեք ՏՏ ոլորտում հիմնականում 3 տեսակի ընկերություններ ունենք, որոնք հաջողության են հասել։ Կան միջազգային ընկերություններ, որոնց մասնաճյուղերը բացվել են Հայաստանում, կան հայկական ընկերություններ, որոնք արտադրանք են ստեղծում եւ փորձում են թե՛ ներսի, թե՛ դրսի շուկայում վաճառել։ Երրորդը՝ կան ընկերություններ, որոնք նայում են, թե ինչ պահանջներ կան ներքին եւ արտաքին շուկաներում։ Ես ակնկալում եմ, որ նույն տեսակների ընկերություններ կլինեն նաեւ ռազմական արդյունաբերության մեջ։ Սա հիմքային ծրագիր է, այնպես չի, որ ով 18 տարեկան դառնա, պիտի կարողանա ԱԹՍ արտադրել եւ անմիջապես արտահանել։ Կարծում եմ, ուսուցման արդյունքներից մեկը կլինի այն, որ այդ երիտասարդները կարողանան աշխատել այնպիսի ընկերություններում, որտեղ հնարավորություն կունենան թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայի պահանջները բավարարող ԱԹՍ արտադրել։
- Պաշտպանական բնագավառի այս ծրագրի միջոցով փորձում եք տնտեսություն եւ բիզնե՞ս զարգացնել, թե՞ ավելի շատ երկրի ներսում կրթական աշխատանք կատարել։
- Գաղտնիք չէ, որ օրինակ՝ ԱՄՆ-ում, Իսրայելում այն տեխնոլոգիաները, որը ստեղծվել է անվտանգության հարցեր լուծելու համար, հետագայում նաեւ ծառայել են ոչ ռազմական նպատակներով ու ստեղծվել են մեծ շուկաներ։ Մեծ հաջողություն են արձանագրել այն ընկերությունները, որոնք դա ստեղծել են, օրինակ՝ GPS-ը։ Մեզ համար այս ծրագիրը կրթությունը եւ տնտեսությունը խթանելու նպատակ ունի, բայց միեւնույն ժամանակ կարծում ենք, որ սա նաեւ արդյունք կտա մեր ռազմական եւ անվտանգության խնդիրները լուծելու հարցում։
- Բացի ԱԹՍ-ների վերաբերյալ ծրագրից, տեխնոլոգիական աշխարհը պաշտպանական բնագավառի համար այլ առաջարկներ պատրաստվո՞ւմ է ներկայացնել։
- Ժամանակակից պատերազմում կիրառվում են տարբեր նոր տեխնոլոգիաներ, եւ ԱԹՍ-ները դրանց մի մասն են կազմում։ Շատ կարեւոր են նաեւ կապի միջոցները, տվյալների փոխանցման միջոցները։ Ամենաշատը մարդիկ խոսում են հարձակողական ԱԹՍ-ների մասին, բայց հետախուզական ԱԹՍ-ներն էլ շատ կարեւոր գործ են անում՝ կարողանում են տվյալներ ճշտել թշնամու դիրքերի եւ գործունեության մասին ու փոխանցել այլ տեսակի զինամթերքի ստորաբաժանումներին։
- Ըստ ձեզ, մեր տեխնոլոգիական զարգացվածությունը եւ մասնագետների պատրաստվածությունը հնարավորություն տալիս ե՞ն մեզ՝ այս պատերազմի ժամանակ հաճախ կիրառված «Բայրաքթար»-ին համարժեք ԱԹՍ ստեղծել։
- Մի քիչ դժվար է կոնկրետ պատասխանել։ Ինչպես հայտնի դարձավ, «Բայրաքթար»-ը տարբեր երկրներում եղած տեխնոլոգիաներից հավաքված ԱԹՍ է։ Մենք ունենք թե՛ բազային, թե՛ փորձնական գիտելիքներ, որը մեզ թույլ կտա տարբեր տեսակի ԱԹՍ-ներ արտադրել։ Հիմա կոնկրետ Հայաստանը կարո՞ղ է հաջորդ «Բայրաքթար»-ը արտադրել, թե՞ ոչ, կախված է ընկերությունների տարբեր տեսակի հմտություններից։ Դա միայն պետական մակարդակի խնդիր չէ։ Սա պետություն-կրթություն-գիտություն-մասնավոր սեկտորի համագործակցությամբ պետք է լինի։
- Պարո՛ն Քասսարջյան, այս պատերազմը ցույց տվեց, որ պաշտպանական տեխնոլոգիայի առումով դեռեւս չենք կարողացել անհրաժեշտ մակարդակի հասնել, այս առումով ՏՏ ոլորտի ընկերությունները՝ հաշվի առնելով պետության պահանջարկը ցանկություն ունե՞ն վերապրոֆիլավորվելու։
- Մեր ոլորտում մի շատ կարեւոր բան կա, եթե մասնավոր հատվածի ընկերությունը տեսնում է պահանջ կամ խնդիր, որը լուծված չէ փորձում են այդ պահանջը բավարարել։ Ես չեմ զարմանա, որ դաշտում գտնվող ընկերությունները իրենց ուղղությունը փոքր ինչ փոխեն կամ նոր ընկերություններ ստեղծվեն, որոնք կզբաղվեն այդ հարցերով։
- Պետության կողմից ՏՏ ոլորտին տրվող արտոնությունները որքանո՞վ են խթանում այսպիսի ծրագրեր իրականցնելուն։
- Արտոնությունները տարբեր ձեւերի են։ Կան ստարտափների համար արտոնություններ, ինչպես նշեցի պետությունը մեր լաբորատորիայի գործընկերն է եւ ֆինանսավորում են մեր ընթացիկ ծախսերի զգալի մասը։ Պետության անմիջական աջակցությունը շատ կարեւոր է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT