Հույս ունեմ՝ նոր մարզպետն ավանդույթը չի խախտի. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետին (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանում համայնքապետներին և կառույցների ղեկավարներին, ԱԺ պատգամավորներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ըստ նախարարի, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դահլիճում ներկա չէր:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը: Այնուհետ նախ շնորհակալություն հայտնեցին նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի, ներկա մարզպետ Հովհաննես Հարությունյանին էլ այս դժվարին ժամանակահատվածում մարզի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:

Նաև շնորհակալություն հայտնեցին այն համայնքապետներին, որոնք, արձագանքելով կոչերին, առանց մեկ վայրկյան հապաղելու մեկնեցին առաջնագիծ: Սուրեն Պապիկյանը բարձր գնահատեց ԱԺ պատգամավորների աշխատանքը ևս:  

«Հատուկ շնորհակալություն ԱԺ մեր գործընկերենրին, թե՛ համավարակի, թե՛ պատերազմի ընթացքում նրանց գործունեության համար, և այսօր էլ կան խնդիրներ, որոնցում նրանց ներգրավվածությունը պակաս չէ, քան գործադրինն է»:

Նախարարն ընդգծեց՝ իր ղեկավարման ընթացքում մեկը մեկի գործը շարունակող երեք մարզպետ է ունեցել Շիրակը: Պապիկյանը հույս ունի, որ Հարությունյանն ավանդույթը չի խախտի: 

Այս պահին առաջնային է մարզում համերաշխության և միասնականության մթնոլորտի պահպանումը: Գործնական առումով առաջիկայում մեծ աշխատանք ունեն:

«2020 բարդ տարի էր: Հիմա արցախյան պատերազմն այս պահին մեր ողնաշարը շտկելու, մեր ոտքերի վրա ամուր կանգնելու նոր մարտահրավեր է նետել:

Մեծ անելիքներ ունենք ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Գյումրու արտաքին տեսքի վերականգնման շարունակականության առումով: Չնայած 2020-ի խնդիրներին՝ բավական աշխատանք ենք կատարել մարզում և Գյումրիում:

2021-ին անելու ենք ամեն ինչ, որպեսզի ետ չմնանք մեր ծրագրերից: Իհարկե, կան բարդություններ, բայց միահամուռ աշխատանքի միջոցով կկարողանանք կուռ կազմակերպել մարզի զարգացումը»,- վստահեցրեց համայնքապետը:

Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման: Ասաց՝ 2021 թվականը լինելու է ուժերի ներդրման տարի: «Ինքներս մեզ ապացուցելու ենք, թե ինչի ենք մենք պատրաստ հանուն մեր հայրենիքի: Հարգելի ԱԺ պատգամավորներ, համայնքապետներ, պետական մարմինների ղեկավարներ, բոլորիցդ ակնկալոմ եմ փոխհամագործակցություն: Ես համոզված եմ, որ կհասնենք այն օրվան, որ ինչքան էլ 2020-ը ցավոտ մնա պատմության մեջ, 2021 ու հետագա մյուս տարիները ֆիքսելու ենք որպես վերածննդի տարիներ»,- ասաց Հովհաննես Հարությունյանը:

Հիշեցնենք՝ նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանն ուներ մեկ տեղակալ՝ Վարդան Գրիգորյանը: Վերջինս աշխատանքից ազատման դիմում էր գրել 2020 թվականի նոյեմբերի 30-ին և ազատվել դեկտեմբերի 16-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1797 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ