Երևան
12 °C
Հունվարի 26-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հունվարի 27-ի առավոտյան ժամը 10:00-ին նախատեսված է նրա եւ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը: Զարիֆին այնուհետ կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան նախավերջին կանգառն է նրա՝ նախապես հայտարարված եւ ծրագրված տարածաշրջանային այցից: Հայաստան ժամանելուց առաջ իրանցի պաշտոնյան եղել է Ադրբեջանում, Ռուսաստանում, լինելու է նաև Վրաստանում ու Թուրքիայում: Ավելի վաղ նա նշել է, որ սա տարածաշրջանային վեց երկրների միջև համագործակցության հնարավորություն է:
Ռուսաստան կատարած այցի ժամանակ նա այսօր հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների ավարտին Լավրովը հայտնել է, որ Մոսկվան և Թեհրանը հաստատում են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը`խորացնելու երկխոսությունը մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի:
«Հաշվի առնելով տարածաշրջանում մեր երկրների դերը` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նա նաև մատնանշել է ռուս-իրանական փոխգործակցության կարևոր դերը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարի միջազգային հարթակներում:
Լավրովը նշել է նաև, որ Մոսկվան և Թեհրանը անկեղծորեն շահագրգռված են բոլոր կողմերի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացման մեջ: «Այսօր ամենահրատապ թեմաներից մեկը Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման համար Համապարփակ գործողություններիծրագիրը փրկելու խնդիրն է: Եվ՛ մենք, և՛ Իրանը անկեղծորեն շահագրգռված ենք, որ բոլոր կողմերը, որոնք ստորագրել են միջուկային համաձայնագիրը, լիարժեք իրականացնեն գործընթացով ստանձնած պարտավորությունները»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:
Զարիֆը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, ասել է, որ Մոսկվայի միջնորդությամբ հնարավոր է եղել հասնել խաղաղության ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում կայունության առաջին երաշխիքն է:
«Հաշվի առնելով տարածաշրջանում մեր երկրների դերը, մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը օրակարգային հարցերի շուրջ: Մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ հակամարտությունը տեղի էր ունենում մեր և ձեր հարևանությամբ, սրում էր իրավիճակը, և այնտեղ մարդիկ էին զոհվում։ Ես կարծում եմ, որ այդ հակամարտությունը մեզ համար ինչ-որ ընդհանուր գիծ ունի։ Իմ շրջագայության նպատակներից մեկն է մշակել հնարավորություններ, որոնք բխում են Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններից»,- ասել է Զարիֆը։
Նա հավելել է, որ Իրանն աշխարհագրորեն մյուսներից ավելի մոտ է հակամարտության վայրին և այդ ընթացքում անկայունություն է եղել նաև իր սահմաններին: Ըստ Զարիֆի, Թեհրանը «հսկայական ջանքեր է գործադրել» հակամարտության տարածաշրջանային լուծում առաջարկելու համար։
«Մեզ համար այս հակամարտության կարգավորումը շատ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից»,-ասել է նա:
ՌԴ այցից առաջ Զարիֆը եղել է Բաքվում: Ի դեպ, այնտեղ արել հայտարարություններ, որոնք այցից հետո որոշ աղբյուրներ որպես ոչ դիվանագիտական ու «տգեղ» են որակել:
Իրանի ԱԳ նախարարը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ադրբեջանում Զարիֆը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ նախատեսված բանակցությունների օրակարգում քննարկելու էին ղարաբաղյան խնդիրները և այլ հարցեր: Այդպես էլ եղել էր, քննարկվել էր հետպատերազմյան իրավիճակը՝ Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ Հյուսիս-հարավ և Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքների փոխգործակցության հետ կապված հարցերը:
Զարիֆը Բաքվում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: Նա Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է «վերջին հաղթանակների կապակցությամբ»։ Զարիֆը նշել է, որ Իրանը պատրաստ է ակտիվ մասնակցել «ազատագրված տարածքների» վերակառուցմանը՝ տրամադրելով տեխնիկական ու ինժեներական ծառայություններ, էլեկտրաէներգիա, օգնել ականազերծման, վերանորոգման և այլ աշխատանքներում։
Իրանի արտգործնախարարի խոսքով, նոր փուլ է սկսվել, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն բոլոր կողմերի շահերին։
Զարիֆը հայտարարել էր, որ այցելելու է այն երկրներ, որոնք «կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել»: Նա մտադիր է Բաքվից այցելել Մոսկվա, Թբիլիսի եւ Երեւան: Եվ ահա, Բաքվում նա մասնավորեցրել է, թե ինչ նկատի ուներ իր այդ հայտարարությամբ:
Իրանի արտգործնախարարի խոսքով, նոր փուլ է սկսվել, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն բոլոր կողմերի շահերին։
Ըստ Զարիֆի, Իրանը ցանկանում է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի միջոցով «ազատագրված տարածքների» բնակիչները հնարավորինս արագ վերադառնան իրենց նախկին բնակավայրեր:
Ադրբեջանի նախագհն էլ իր հերթին ասել է, որ որ ադրբեջանական կողմը շատ ուրախ կլինի իրանական ընկերություններին տեսնել այն կազմակերպությունների շարքում, որոնք կաշխատեն Ղարաբաղի տարածքում ու հրավիրել է իրանական ընկերություններին համագործակցության: Նա Իրանը եղբայրական երկիր է անվանել՝ հավելելով, որ «եղբայր Իրանի հետ կապված են տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ընդհանուր շահերով»:
Զարիֆի հաջորդ այցերը լինելու են Վրաստան ու Թուրքիա: Ավելի վաղ ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ այցերի օրակարգը նախապես համաձայնեցված է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT